ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Աշխարհաքաղաքական ներկա թոհուբոհի պայմաններում Հայաստանը, անգամ ներքին քաղաքական խնդիրները լուծելիս, ստիպված է հաշվի նստել ոչ միայն համաշխարհային գերտերությունների, այլև՝ սահմանակից երկրների կառավարող վերնախավի ու նրանց տերերի շահերի հետ։ Ստեղծված իրավիճակում առավել ևս պարտավոր ենք հանգամանալից ուսումնասիրել, կանխատեսել, այնուհետ կանխարգելել մեր երկրի դեմ ուղված բոլոր մարտահրավերները։ Այն ոչ միայն մեր դիվանագետների, միջազգայնագետների, գիտնականների, պետական, քաղաքական, հասարակական գործիչների, ֆինանսատնտեսական ու գործարար աշխարհի ներկայացուցիչների այլև՝ յուրաքանչյուրիս պարտքն է։ Իրականում համատարած անտարբերություն է, այդ թվում նաև իշխանական շրջանակներում։ Խորհրդավոր լռություն են պահպանում շրջափակման ու պատերազմական վիճակում գտնվող երկրի փիլիսոփաներն ու սոցիոլոգները, ովքեր, օտարածին ծեծված գաղափարական մտքեր վերարտադրելու փոխարեն, պետք է որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնավոր վերլուծություններ անեին։ Ուր են նրանց իքնատիպ աշխատությունները, հասարակական, գիտական, գաղափարական ու ​​ գաղափարախոսական հրապարակային ելույթներն ու դիրքորոշումը։ Տարօրինակ է, որ ՀՀ ակադեմիայի կամ բուհական համակարգում հաստիքով աշխատող հայաստանցի որևէ փիլիսոփա կամ սոցիոլոգ չի էլ փորձում ասել, թե, խաղաղ գոյատևելու համար, ինչպես պետք է վարվենք համաշխարհային ներկա ճգնաժամի պայմաններում կամ ինչպիսի քայլերի արդյունքում է հնարավոր կտրուկ բեկում մտցնել և վերականգնել, թեկուզ, նախկին արտադրական ակտիվությունը և այլն։

Այս հոդվածով փորձում ենք ահազանգել և արթնացնել շուրջ երեսուն տարի մահաբեր քնի մեջ նիրհող մեր սոցիոլոգ-փիլիսոփա գիտնականներին և հասկանալ գիտության անելիքները։

Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող փոխել դեպի անդունդ գլորվող մոլորակի ընթացքը, բայց կարող է նախազգուշացնել սպասվելիք դժբախտությունների մասին, քանի որ քաջ գիտակցում է, որ վերևից թափվող երկաթե ընկույզները ավելի մեծ վնաս կհասցնեն նախևառաջ իրեն։ Մենք պարտավոր ենք ավելի զգոն ու հեռատես լինել, հատկապես, որ հազարամյակներ առաջ կատարել ենք մեր ընտրությունը և Հայկական քաղաքակրթության հիմք ընտրել գիտությունը։

Պյութագորասից առաջ, հնագույն աշխարհում ամենամեծ հեղինակությունն էր համարվում Հերմես Եռամեծը, որի ստեղծագործությունները վերջերս լույս են տեսել ռուսերեն: (Տես մեր կայքում - 1): Իր հերթին Հերմես Եռամեծը համակարգում է հնագույն աշխարհի հոգեւոր որոնումները, ամփոփում եւ մատնանշում է գիտական եւ հատկապես փիլիսոփայական գիտելիքի հիմնարար անկյունաքարերն ու հիմքերի ճշգրիտ սահմանումները, որը այնուհետ ժառանգում է հայ միջնադարյան մտածողների սիրելի փիլիսոփա Պորփյուրը (2): Արտասահմանյան շատ գիտնականներ գտնում են, որ Պորփյուրը Արիստոտելից ավելի հիմնարար մտածող է, մտածող, որը մեծ ազդեցություն է ունեցել ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան մշակույթների վրա։

Այսպիսով մատնանշվեց միակ հնարավոր և ունիվերսալ քաղաքակրթության սկիզբը, որը Հերմես Եռամեծը որակում է որպես Ամբողջական (Ամբողջություն) հասկացություն և անգամ աստվածային գծեր վերագրում է նրան։ «Բարորությունը վեհությամբ հավասարազոր է մարմնական և ոչ մարմնական, զգայական և գիտակցականությանը հասու բոլոր իրերի գոյության: Այդպիսին է Բարորությունը, այդպիսին է Աստված: Այդ իսկ պատճառով մի խոսի այլ էության մասին, որ այն բարորություն է, -դա սրբապղծություն է, և մի խոսի Աստծո մասին, որ Նա, ոչ այլ ինչ է, քան Բարորություն է, - դա էլ է սրբապղծություն։ 16)Բոլորը օգտագործում են «Բարորություն» բառը և ոչ ոք չի հասկանում նրա նշանակությունը, այդ իսկ պատճառով ոչ ոք չի հասկանում, թե ինչ է Աստված։ Չիմացության արդյունքում բարորություն են համարում աստվածներին ու մի շարք մարդկանց, չնայած նրանք չեն կարող բարորություն լինել, կամ այդպիսին դառնալ։ Բարորությունը անբաժան է Աստծուց, քանի որ այն ինքը Աստվածն է» (1, Հերմես Եռամեծի գիրքը, էջ 26)։

Այլ կերպ ասած գիտությունը ամբողջական է (այնպես, ինչպես աշխարհը): Թերի են ամբողջականությունը բնության և հասարակության բաժանող գիտական բոլոր մոտեցումները: Գիտությունը ամբողջական է և պետք է ձգտի իր մեջ ներառել ամեն ինչ: Իր բարձրագույն վերացականությամբ գիտությունն անբաժան է տիեզերական օրենքներից և սերտորոն կապված է մաթեմատիկայի հետ: Մեթոդոլոգիական տվյալ հենքի պարագայում չի կարող լինել ոչ եվրոպացենտրիզմ, ոչ էթնոցենտրիզմ՝ անգամ էգոցենտրիզմ, որոնք ժամանակակից աշխարհի վարակիչ հիվանդություններ են: Գիտական մտածողությանը ներկայացվում են առավելագույն պահանջներ, որպեսզի բոլոր հնարավոր դեպքերը հիմնավորվեն ձևավորված օրենքներով: Իրական գիտնականները աշխարհի հենարանն են։ Նրանք ժամանակից դուրս են:

Հիմա դիտարկենք շրջապատող աշխարհը: Բոլոր պետությունները հասարակությունները, տնտեսական և սոցիալական սուբյեկտները համառորեն պայքարում են առավել թույլերից խլած անգամ մի կաթիլ էներգիայի համար։ Այս իրողությունը մեր իրականության մռայլ փաստերից է: Ի պատասխան թույլերը օրինաչափորեն անընդահտ բազմանում են: Սա հնագույն աշխարհ վայրագ ցեղերի ներխուժման պատասխանն է, ոքեր դեռևս չեն ավարտել կենդանական աշխարհից իրենց տարանջատումը։ Բնականաբար նրանք անգամ պատկերացում չունեին մարդկության համակեցության Հերմեսի մշակած օրենքների մասին։ Հին աշխարհը ավարտվեց աստվածաշնչյան կոմպրոմիսով և հաղթեց կենդանական էությունը։ Հերմեսյան սկզբունքները դուրս մղվեցին դեպի էզոթերիկա և մնում էր սպասել բարենպաստ ժամանակների, երբ այդ վայրի հորդաները վերջապես կստանան մարդկային կերպարանք։ Հերմեսի ճշմարտացիությունը այսօր առավել քան ակնհայտ է։ Աշխարհը-ամբողջական է և հիշեցնում է միասնական, փոխկապակցված, իրար հետ անքակտելի կապի մեջ գտնվող օրգանիզմ, որը փչվում է բազմապիսի էլեկտրոմագնիսական քամիներով և յուրաքանչյուր մարդու հոգուն հասցնում տիեզերքի շունչը։ Ծիծաղելի են թվում բացառիկության բոլոր կարգի նկրտումները, երբ փորձում են մեծ ջանքերի գնով մնալ բնակչության վայրենի անարատությունում։ Եվ ինչպիսին են այդ ատավիստական (հետասերման) վայրենության այսօրվա հետևանքները։

Սոցիալական գաղափարները և նրանց սոցիոլոգիական եզերապատելը

Կոռուպցիայից, գողությունից և կրիմինալից տրտնջում են գրեթե ամենուրեք։ Հասարակական բարոյականության պակասից աշխարհը շնչահեղձ է լինում։ Անշուշտ պետք է վերլուծել տվյալ արատների ծագման և տարածման պատճառները։ Սկսենք ամենատարրականից։ Ինչ է դրված նման վարքագծի հիմքում։ Սոցիալ-իրավական նորմերի բացահայտ խախտում։ Նորմ, որը կցված է յուրաքանչյուր մարդուն և որոնց սովորեցնում են յուրաքանչյուր ընտանիքում։ Իմանալով այդ նորմի մասին, ի՞նչու է մարդը խախտում այն։ Պատճառներից մեկը անհարգալից վերաբերմունքն է մյուս մարդկանց հանդեպ։ «Թող մյուսները պահպանեն այդ նորմերը։ Ես նրանցից բարձր եմ, և ինձ կարելի է այն խախտել»։ Եվ ի՞նչու է տվյալ անձը համարում, որ ինքը մյուսներից բարձր է։ Հատկապես որ չունի որևէ նշանակալի ձեռքբերում, որ գոնե դրա շնորհիվ իրեն բարձր դասի մյուսներից։ Տիպիկ կաշառակերների կենսագրություններում նման արժանիքներ չկան։ Պատճառը անձի աշխարհաընկալումն է և սեփական վարքագծի արդարացի լինելու համոզվածությունը։ Եվ այստեղ մենք հայտնաբերում ենք բավականի հետաքրքիր մի ֆենոմեն, որը արդարացնում է ուրիշների հանդեպ նրա անհարգալից վերաբերմունքը։ Դա ընտրյալ լինելու մարմաջն է, ընտրյալների շարքին պատկանելն ու օրենքից դուրս իրեն դասելն է, քանի որ օրենքները գրված են սովորական մարդկանց համար։ Սա վխտացող մասային քամահրանքով նայող անհատականության, «գերմարդու» սկզբունքն է։ Խմբակային առումով սա խմբավորում է, բանդա, քրեական կազմավորում, կազմակերպված հանցագործ խումբ, որոնց պետք է «ընտրյալ» լինելու հիմնավորումը, որպեսզի յուրայիններին բացատրեն, թե ինչու իրենց կարելի է այն, ինչ ուրշներին չի կարելի։ Այսինքն վայրագությունը ինքնակազմակերպվելով դառնում է ագրեսիա, որին անգամ գաղափարական երանգ է տրվում։

Ընտրյալի թվացյալ «փոքր» սկզբունքը աստիճանաբար վերաճում է ընտրյալ լինելու առավել «մեծ» սկզբունքի։ Օրինակ, ԱՄՆ համարում է իրեն միջազգային իրավակարգի ընտրյալ խնամակալ։ Այդպես են մտածում նաև Սայենտոլոգիյա Խաբբարդի-ընտրյալները, Մունի, «Եհովայի վկաներ» սեկտաները։ Որոշ ժողովուրդներ նույնպես իրենց համարում են ընտրյալներ, որոնց թվում են նաև ճապոնացիներն ու չինացիները։

Իրեն ընտրյալ համարող ժողովուրդը աստիճանաբար ձեռք է բերում այլ գծեր։ Գործի են դրվում հայեցակարգեր, գաղափարախոսություններ, հավատքներ և այդ սկզբունքները դառնում են աստծո կողմից ընտրված ժողովրդի Սկզբունք։ Ի՞նչ է այն իրականում նշանակում։ Համարյա նույն բանը, ինչ քրեական խմբավորման համար։ Այն բռնազավթաց կամ կախվածության մեջ գտնվող ժողովուրդներին անխնա ոչնչացնելու, տանջանքների և կտանքների ենթարկելու վայրագ իրավունք է։ Պարզվում է, որ նման վարքագիծը խրախուսվում է աստծո կողմից, և նրանք մտածում են, որ պետք չէ տանջվել, խղճահարվել, քանի որ աստված ամեն ինչ դուրս կգրի։ Աստվածաընտրյալ ազգ է իրեն համարում նաև Ադրբեջանը, իրավունք վերապահելով անտեսելու բոլոր կարգի քրեական նորմերը։ Այդ թվում նաև միջազգային իրավունքը (Սաֆարովի օրինակը)։

Ի՞նչ է տալիս աստվածաընտրյալությունը այլ ազգերին ու ժողովուրդներին անխնա թալանելուց ու ոչնչացնելուց բացի։

Պարզվում է տվյալ արտոնության հետ սերտորեն կապված է ուրիշ ժողովուրդներին ենթարկացնելու, նրանց ղեկավարելու միտքը, այնպես ինչպես դա անում էր Օսմանյան Կայսրությունը ոչ մուսուլման բոլոր ժողովուրդների հանդեպ։ Այսինքն որպես «մշակութային» սպեցիֆիկ գործոն օրինականացվում է թալանը և ռասիզմը։ Այո աստվածաընտրյալությունը անմիջապես ենթադրում է ուրիշների հանդեպ ռասիզմ։ Որևէ ժողովրդի իշխելը արդեն գայթակղություն ու թակարդ է։ Եվ հարց է ծագում, իսկ ի՞նչու չտիրանալ ևս մեկ ժողովրդի, հետո ուրիշի։ Այդպիսով ծնվում է աշխարհին տիրանալու մարմաջը։ Այդպես է ստեղծվել բրիտանիզմն ու հիտլերիզմը, իսկ այսօր նաև ամերիկանիզմը։

Եթե սուբյեկտը այդքան բարձր է գնահատում իրեն, ապա ուրիշների հանդեպ առաջանում են լրիվ այլ զգացմունքներ։ Եվ ինչպես և որտեղի՞ց է առաջանում առանձնահատուկ լինելու ցանկությունը։ Ի՞նչու են մարդիկ անտեսում համընդհանուր նորմերն ու իրենց հատուկ վերաբերմունք վերապահում։

Աստվածաընտրյալությունը դառնում է գերակայություն, «Աստծո ընտրյալների» կողմից աստծո դատապարտում, աստծուց հրաժարում, ինչը չի կարող կասկածի տակ առնվել «չընտրյալների» կողմից։ Աստվածաընտրյալությունը կապված է անսխալականության հետ։ Աստվածաընտրյալ ժողովրդից կամ մարդուց «մեղք» գործելու դատապարտումը հանելու հնարավորությունը բերում է ամենաթողության։ Այդպիսով աստվածաընտրյալությունը վերածվում է ամենաթողության, և մարդը կամ ազգը ուրիշների, ավելի ճիշտ «ոչ ընտրյալների» հանդեպ թույլ է տալիս ոչ բարոյական վարք և չի համարում այն «մեղք»։

Ատավիստական վայրագությունից բացի սա ի ծնե հոգեբանական թերզարգացվածության դրսևորում է։ Երեխան շրջապատված է թողտվության, սիրո և ներողամտության մթնոլորտով։ Երեխայի ագելակված զարգացումը երկարացնում է իրեն սովոր միջավայրը արդեն չափահաս հաղորդակցության համար։ Այն փաստը, որ դա հանգեցնում է զարգացման հետաձգմանը, նույնպես արտացոլվում է տառապանքի վախի մեջ: Երեխան իսկապես վախենում է ոչ միայն ցավից, այլեւ վախ է զգում դրա հետ հնարավոր շփումներից: Այդ իսկ պատճառով իր տառապանքները երեխան չի էլ փորձում համեմատել ուրիշների տառապանքների հետ։ Նրա մոտ անգամ զարգացած չէ սոցիալական այնպիսի որակ, իչպիսին կարեկցանքն է, քանի որ ուրիշները չեն կարող իր ցավը ապրել նույնությամբ։ Մանկական տարիներին իր դերն ունի նաև «մեր» և «օտար» էթնիկական բաժանումը, որը գոյություն ունի էթնոսների ինքնագիտակցության մեջ։ Նման հասարակությունում չի կարող լինել փոխադարձ պատասխանատվություն, երբ մեծահասակը ստանձնում է ուրիշների պատասխանատվությունը։ Եվ ամենուրեք մենք տեսնում ենք, դեռ Հերմեսի կողմից առաջ քաշված համընդհանուր կեցության խախտումներ, - ոչ մեկը չի կարող առանձնանալ ամբողջությունից։

Գլոբալ մարդկությունը պետք է կողմնորոշվի, թե ինչ կարգ է սահմանվելու համաշխարհային հանրության հարաբերություններում։

Կիրառենք հերմեսի սկզբունքը այսօրվա համաշխարհային կարգի հանդեպ։ ժողովուրդներն ու երկրները շարժվում են ուղեծրերով։ Ողեծրերը-ձվածրաձև նշված են որպես նորմեր և արժեքներ։ Ժողովուրդների մշակութային կյանքը բարձրանում է, էներգետիկայի համապատասխան մակարդակի արդյունքում հասնում է հնարավոր բարձրունքի, որից հետո նորից անկում ապրում կամ անհետանում է, թողնելով ուրշներին կուտակած հարստությունը։ Կամ էլ շարունակում է ապրել նույն ուղեծրով։ Այս ամենին զուգահեռ կան նաև այլ երկրների զարգացումը խոչընդոտող, նրանց էներգիան քաշելու և սեփական հետաքրքրությունների ուղիով նրանց ուղորդելու ձևեր։ Սովետական Միությունը հասավ իր համար հնարավոր ամբողջացման, ապահովելով հովանավարյալ երկրների անվտանգությունը։ Բայց պաշտպանական պատ ստեղծելու նորմերը չկարողացան դիմակայել այլ երկրների կուտակած հակադարձ էներգիայի և արևմուտքի կազմաքանդող տեխնոլոգիաների հոսքին։

Նույն իրավիճակում է այսոր ԱՄՆ-ն։ Նրանց չի բավականացնում շրջակա աշխարհը օկուպացնելու համար անհրաժեշտ էներգիան։ Կամ պետք է ընդլայնել օկուպացիայի շրջանակները, կամ էլ կրճատել սեփական կարիքները։ Եթե ընդլայնումը, ասենք, ՀՀ վրա կպահանջի որոշակի էներգիա, որը նրանց չի բավականացնի, ապա ԱՄՆ կհրաժարվի իր այդ գաղափարից (չնայած, անկեղծ ասած, Հայաստանը ընդհատակյա միշտ էլ գտնվել է Արևմուտքի հովանու ներքո, այդ թվում նաև խորհրդային տարիներին)։ Կամ էլ Հայաստանը կբարդացնի խնդիրը և ԱՄՆ-ին ոչ հարմար դաշնակիցներ կնտրի։

Աշխարհի ամբողջականությունը ապահովում են ընդհանուր նորմերը։ Նրանք պետք է համահունչ լինեն բնության, տիեզերքի նորմերի հետ, լինեն համահունչ մարդկությանը շրջապատող բոլոր գործոնների հետ։

19-րդ դարի վերջերից նշմարվում է ներդաշնակության ուսմունքի նկատմամբ աճող հետաքրքրություն, որը դեռ կիրառվում էր նախաաստվածաշնչյան ժամանակաշրջաններում։ Պյութագորի ժամանակաշրջանից սկսած նշմարվում էր, որ ակադեմիական գիտությունը չի ընդունում ներդաշնակության վերաբերյալ Հերմեսի ուսմունքի և պրակտիկայում այն կիրառելու հիմունքները։ Ռուս մաթեմատիկոս Վ․Ա․Բունինը փորձելով գտնել պատճառները նշում է,- «Ուսումնասիրելով ոչ միայն վերոհիշյալ, այլև մաթեմատիկայի զարգացման հետագա փուլերը հանգում ես այն եզրակացության, որ հելինիստական քաղաքակրթության կործանումից հետո «միամիտ ձևացող» ճիզվիտական ուժերը սմբակներով տրորում էին ցանկացած զարգացող պայծառ միտք՝ 325թ. պյութագորության արգելումից սկսած» /3/։ Մաթեմաթիկայի անկումը մոտավորապես տևեց 325-1545թ.թ. և 1545թ. մատեմաթիկայում համարվում տվյալ ճգնաժամից դուրս գալու տարեթիվ։

Հազարամյակներով խարույկի վրա վառում էին բոլոր մտածող մտավորականներին։ Միլիոնավոր ազատ մտածողներ (պավլիկյաններ, բոգոմիլներ, թոնրակեցիներ, կատարներ և ուրիշներ) այրվեցին խարույկի վրա միայն նրա համար, որ փորձում էին գիտականորեն ընկալել աշխարհն ու հասարակական հարաբերությունները։ Հատկապես մոլեգնում էր կաթոլիկական եկեղեցին։ Այն մինչ օրս էլ է շարունակում ցեխ շպրտել գիտության ձգտողների վրա։ Չնայած Եվրոպան այսօր էլ ցավով և հարգանքով է հիշում եվրոպական քաղաքակրթությունը հիմնադրող կատարներին, ովքեր մեծ զոհերի, զրկանքների ու տառապանքների գնով այն իրականացրին։ (Ընթերցելով այս թեմայի վերաբերյալ լայնածավալ գրականությունը կասկած է առաջանում, որ հալածանքները ուղված էին նվազեցնելու հայ քրիստոնյա գործոնի ազդեցությունը Արեւմուտքի «քաղաքակրթության» վրա, որը անվերապահորեն կաթոլիկ եկեղեցու ազդեցության ներքո էր):

Ինչն է գնոստիկ հերմեսի մոտեցման էությունը։

Արդյունքում բոլոր երկրներն եւ ժողովուրդները միմյանց հետ մտնում են ինտենսիվ կապի մեջ եւ առանց խորշելու տարբեր մեթոդներով ազդում են միմյանց վրա: Բազմամիլիարդ դոլարների օրական շարժը մշակում է մարդկային ընդհանուր նորմեր, որի հիմքում, ինչպես դուք կարող եք ենթադրել, Հերմեսի ամբողջականության սկզբունքն է: Ի դեպ, Չինաստանն այն արդեն վերցրեց որպես գաղափարական հիմք, անտեղյակ լինելով գրագողություն է կատարել: Ամբողջության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր համայնք ամբողջականության պահպանման գործում ունի որոշակի դերակատարում և ամբողջականության վտանգվելու դեպքում իր էներգիայի մի մասը օգտագործում է այն վերականգնելու համար։ Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր հասարակության էներգիան բավականին սպեցիֆիկ է և, ամբողջությունը պահպանելու համար, իրականացնում է հատուկ գործառույթ: Ի տարբերություն նեոկոլոնիալիզմի առկա սկզբունքի, որն «ուժեղը» իր շահերից ելնելով զավթում ու թալանում է առավել թույլ երկրներին ու ժողովուրդներին, հերմեսի սկզբունքն առաջ է քաշում մարդկանց առողջացման ներդաշնակության հասկացությունը: Կոնֆլիկտայնության ցանկացած դրսևորում բացատրում է որպես անցյալից ժառանգած հիվանդություն։ Զենքի մրցավազքի փոխարեն երկրները պետք է լիցքավորվեն ինքնառեֆլեքսիայով, իմաստավորելով տեղի ունեցող գործընթացները։

Յուրաքանչյուր հասարակություն կոչված է զարգացնել իր ուժեղ կողմերը, տվյալ արդյունքները տրամադրել ուրիշներին եւ մարդկության ընդհանուր մշակութային խնայատուփում ներդրում անել: Հերմեսի սկզբունքները կպահանջեն որպեսզի փոփոխություններ կատարվեն միջազգային ինստիտուտների ողջ ցանցում, սկսած ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ու դաշինքների, որոնք իբր անհանգստաց են ազգերի անվտանգությամբ:

Փոխվում է ամեն ինչ` հասարակության ձեռք բերած նպատակների օրինաչափականությունը, հասարակական գործընթացների կառավարման արդյունավետության, հասարակության կազմակերպչական կառուցվածքի հասկացությունները, հասարակական հարաբերությունների համակարգը եւ այլն: Արդյունքում, քաղաքական ազգի անվտանգության խնդիրները անցնում են համամարդկային աստիճանակարգ, որն էլ կսահմանի նրա ճակատագիրը:

Այսօրվա գլոբալիզմը եւ նրա հետևորդներին պետք է համարել հոգեվարքի մեջ գտնվող ատավիստական վայրագություն: Նա հասարակությունից դուրս մղեց ինդուստրիալացումը և փոխարինեց այն հազարամյակներ առաջ դատապարտված վաշխառույությամբ։

Սակայն ինդուստրիալացումը մշակութային տեսքով նորից վերադառնում է իր հարազատ եզերք, բարձրացնելով գիտական ազնվության դերը, անկանխակալությունը, ինժեներական գնահատականների ճշգրտության և ժառանգության մեջ արդյունաբերականությունը կրկին վերադառնում է իր հայրենի օջախներին` բարձրացնելով գիտական ազնվության դերը, անաչառությունը, ճարտարագիտական ճշգրիտ գնահատումները եւ կառուցողական համագործակցության բարոյական բարձր հարաբերությունները:

Քանի որ կապիտալիզմը նույնությամբ գնում է սոցիալիզմի փլուզման ճանապարհով, ուրեմն խոսքը չի գնում ֆորմացիոն ինչ որ ճաքերի մասին, այլ ազդարարվում է վայրագ դարաշրջանի ավարտը։ Արևմուտքում երկարաձգեց աստվածաշնչյան ինստիտուցիոնալացումը, երբ սկսվեց գովերգվել առաջնեկ մեղքը, այսինքն արգելափակել գիտելիքների ձեռքբերումը։ Ձեզ կմեղադրեն վայրագության մեջ, եթե որևէ մեկին ասեք, որ գիտելիքի ձեռքբերումը մեղք է։ Այն ինչ որ մենք արձանագրում ենք որպես գնոստիցիզմի հաղթանակ։

Սա տեղ է բացում նոր հասարակության ստեղծման համար, որը կհամապատասխանի նոր դարաշրջանի պայմաններին։

Քանի որ վայրագության մեջ գտնվողները իրենց բնորոշ կեցվածքով չեն զիջի անօրինական յուրացրաց իրենց դիրքերը, ուրեմն փոփոխությունները պարտադիր կուղեկցվեն ցնցումներով, այնպես ինչպես դա կատարվեց «հետհեղափոխական» մի շարք երկրներում։ Կլինեն նաև նույն մաշտաբի ավերածություններ եւ մարդկանց ավելի ծանր տառապանքներ։

Անվտանգության ստեղծումը իրական նպատակը այս ամենի կանխարգելումն է:

Ստեղծված իրավիճակը նույնկերպ են գնահատում նաև ամերիկացիները: Մայքլ Սնայդերը Ամերիկայի հեռանկարների վերաբերյալ հնչեցրել է հետևյալ գնահատականը,-«...Միացյալ Նահանգների ողջ պատմության մեջ տասնամյակների ընթացքում ընդունված բացառիկ հիմար որոշումները ամենամեծ տնտեսական ճգնաժամի սկիզբը գուժեցին։ Այն կխորանա և կուղեկցվի աննախադեպ մարդկային տառապանքներով, որոնք, իրապես աննախադեպ կլինեն»/4/:

Ճգնաժամի ռեզոնանսը ալիքաձև կանցնի բոլոր երկրներով` պատճառելով աղետալի հարվածներ: Մի շարք գիտնականներ ճշգրիտ հաշվարկներով, կանխատեսումներով եւ մեղմացնող միջոցներով պատրաստվում են դիմակայել գալիք ճգնաժամերին: Բունինի աշխատություններում խնդիր է դրված գտնել Կոդը, որին հետևելով հասարակությունը օրինաչափ կզարգանար։ Բունինը ի հայտ է բերում մաթեմատիկական կոդը, որը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր բնույթի համակարգեր, որոնք կենսաբանորեն ներդաշնակ են, այսինքն լավագույնս հարմարեցված են իրենց նպատակային ֆունկցիաների կատարմանը։ Նման համակարգերը նա կոչում է մետաներդաշնակ: Ընդհանուր խնդրի լուծման համար անհրաժեշտ էր գտնել նմանօրինակ տարբերակներ, որոնք հնարավորություն կտան տարածել գտնված Կոդի ազդեցությունը այլ բնույթի համակարգերին, այդ թվում նաև՝ հասարակական: Ժամանակակից զարգացած հասարակությունը սոցիալական երեւույթների` գործընթացների, հարաբերությունների, ինստիտուտների եւ կանոնների չափազանց բարդ համակարգ է: Սա նշանակում է, որ նման հասարակությունում արդյունավետ են միայն համակարգային միջոցառումներն ու բարեփոխումները, հաշվի առնելով բոլոր տեսակի ռիսկերը։ Հատկապես, որ ռեզոնանսի էֆեկտը կարող է անգամ փոքր վտանգները դարձնել մահացու։ Հատկապես, որ այն անմիջականորեն վերաբերվում է աշխարհի պետությունների համակարգին և անդրազգային սուբյեկտներին, որոնցից էլ գալիս են իրական սպառնալիքը։

Սա նշանակում է, որ պետք է քննարկել բազմաշերտ աստիճանակարգությամբ ազգային անվտանգության համաշխարհային լիարժեք համակարգի (ԱԱԾ) հարցը, որտեղ յուրաքանչյուր հաջորդ հարկի որոշումները կբխեն նախորդի որոշումներից, որը կապահովի Ազգային անվտանգության ծառայության տարրերի կապը։

Առաջին հարկը աշխարհահայացքային ու գաղափարական է, որի հիմքում Հերմեսյան սկզբունքներն ու ժամանակակից գիտական ​​մեթոդաբանություններն են: Ժամանակակից աշխարհի ղեկավար խավին բավականին մատչելի ձևով բացատրվում է հասարակական, սոցիալական սուբյեկտների, համաշխարհային հանրության միջև հարաբերվելու կարգի, նրանց մեջ տեղի ունեցող հիմնական գործընթացների հերմեսյան կազմակերպման սկզբունքները։ Եթե ​​աշխարհի նման պատկերացումը ընկալվի ժողովրդի կողմից, ապա ժողովուրդը կհասկանա նաև իշխանական այրերի գործողությունները։ Այս ամենից հետևում է, որ հասարակությունը կիմանա ումից ինչ կարելի է սպասել և որ գործողություններից է պետք խուսափել։ Հերմեսյան հիմնական սկզբունքն այն է, որ չկան արհամարված սուբյեկտներ, բոլորն էլ հավասարապես արժեքավոր են և պետք է հավասարապես պաշտպանված լինեն։

Գրականություն

1. 04.2018 ГЕРМЕС ТРИСМЕГИСТ КАК ПРЕДСТАВИТЕЛЬ АРМЯНСКОЙ ТРАДИЦИИ МЫШЛЕНИЯ https://sites.google.com/aspu.am/ernest-grigorian/%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8%D1%8F/%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F-%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8%D0%B8#h.p_afNQ7YAeXn5y

2. ПОРФИРИЙ – ПОСЛЕДОВАТЕЛЬ ХАЛДЕЙСКОЙ ТРАДИЦИИ В ФИЛОСОФИИ https://sites.google.com/aspu.am/ernest-grigorian/%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8%D1%8F/%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F-%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8%D0%B8#h.p_DGtFvOsdqJxz

3. В.А.Бунин․ Биоподобие техногенных систем: Математический код метагармонии. М.: КРАСАНД, 2010. – 96 с.

4․Մայքլ Սնայդեր․ ( https://twitter.com/ula201/status/1087709667122401281 ).

Էռնեստ Գրիգորյան, փ․գ․դ․,պրոֆեսոր,

Վալերի Վարդանյան, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ