Գիտության կենտրոի նիստ

2019թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ Ինտելեկտուալ ակումբի հերթական հանդիպումը: Զեկուցմամբ հանդես եկավ պատմաբան, սումերագետ Համլետ Մարտիրոսյանը՝ «Հին քաղաքակրթյունների մասին» թեմայով: Մասնակցում էին մի խումբ գիտնականներ և ասպիրանտներ(Է.Գրիգորյան, Ռ.Նահատակյան, Ա.Պետրոսյան, Թ.Հակոբյան և այլք):

Նա ներկայացրեց Հայկական լեռնաշխարհի՝ մարդկության բնօրրան լինելու մասին բազմաթիվ դիտարկումներ և եզրակացություններ: Հայաստանը եղել է աստվածային արարչագործության վայրը, ուր արարվել է առաջին մարդը: Այժմ մեր հակառակորդները նենգափոխությունների և խեղաթյուրումների միջոցով կեղծում են համաշխարհային և հայոց պատմությունը՝ նվազեցնելով հայերի քաղաքակրթական ավանդը: Խոսվում է այն մասին, որ մարդը հայտնվել է Աֆրիկա մայրցամաքում, որը գիտական որևէ հիմք չունի: Հայաստանում են ծագել գիտությունը, երկրագործությունը, մետաղագործությունը, այբուբենը, տոմարը և այլն: Քաղաքակրթական արժեքներն այստեղից են տարասփռվել ամբողջ աշխարհով մեկ: Մեր երկիրն է եղել նախաքաղաքակրթության կենտրոնը: Հայաստանը դրախտավայր երկիրն էր, ուր նաև տեղի է ունեցել մարդկության վերածնունդը: Բանախոսը պնդում էր, որ ներկայումս պետք է գործել ավելի համախմբված և նպատակամետ, քանի որ մարտահրավերները և սպառնալիքները բավականին վտանգավոր են և շոշափելի:

Ռուբեն Նահատակյան

19.06.2019թ.