ՈՐՔԱՆ ԷԼ ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, բայց Համմուրաբին չէր. Հին Արևելքի առաջին օրենքները մշակել են շումերները /տես՝ ռուսերենով՝ Բաբելոնի պատմությունը/, նաև հայաները: Հին շումերների ժամանակներում , և դրանց դարեր անց, երբ շումերները կանգնսծ էին ուծացման եզրին,
Հին Արևելքի ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ և դրանք կիրառելու պատիվը պատկանում էր Հայքի թագավորու-թյան ԱՇԽԱՐՀԱԿԱԼ արքա Հայկյան Արամին /մ. թ. ա. 1827 – 1769 թթ/, նրա որդի Արա Գեղեցիկին, Արա Արայանին, Շամիրամին, Անուշավանին: Արևելագետների այն պնդումները, թե Համմուրաբին է՝
- Հին Արևելքի առաջին օրենսդիրը՝ իրավաբանության լեզվով ասաց, նոնսես է, պատմական առումով՝ սովորական ԿԵՂԾԻՔ, և ահա թե ինչու:
...Համմուրաբիի կառավարումից 25 տարի առաջ էր, որ Հին Արևելքում գործում էր Արամ Աշխարհակալի օրենքները: Դրանք պարտադիր էին Հայքին ենթակա երկրներում, որոնցից էր նաև Էլամը, որը խնամիական կապերով էր կապված Արմավիրի արքաների հետ... Արամ Աշխարհակալը ապրել, թագավորել ու օրենսդրի համբավ է ձեռք բերել Համմուրապից 25 տարի առաջ` մ.թ.ա. 19 – 18 –րդ դարերում, իսկ Համմուրապին՝ մ.թ.ա. 1792-1750, և կառավարել է Արամ Հայկյանի կառավարման 25-րդ տարում...Այսինքն, խիստ կասկածելի է, թե այդ օրենքների կոդեքսի հեղինակի Համմուրաբին է: Կասկածում են նաև նրա ԿԵՆՍԱԳԻՐՆԵՐԸ, թե ամենայն հավանականությամբ Բաբելոնի տիրակալը օրենքների այս կոդեքսը, ինչպես վկայում է Ավդիևը, կամ բռնագրավել՝ Էլամ կատարած արշավանքի ընթացքում, կամ յուրացրել էր շումերներից, կամ ասորաբաբելոնական զորքերի Հայաստանի հարավային գվառներ /Արարադ/ կատարած արշավանքի ընթացքում, և այտեղից է Համմուրաբին Բաբելոն տարել Հայկազունի Արամ թագավորի օրենքների կոդեքսը....
Դյակոնովը, որ Համմուրաբի կենսագիրն է, գրում է, թե օրենքները Հ իբրև ՀԱՎԱՔԱԳՐԵԼ էր Մարիից, Էլամից և անգամ խեթերի օրենքների հավաքածու է, իհարկե, օտար հեղինակներից և ոչ մեկը... չեն տալիս ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՐԵՎԱՆԻ անունը, որը Արարադը կամ Հայքի թագավորությունն էր, որտեղ շումերների հետ ԶՈՒԳԱՀԵՌ
դեռ մթա հինգերորդ հազարամյակում ստեղծվել են՝
- Հ Ա Յ Ա Ն Ե Ր Ի օրենքներըՙ և անգամ շումերներներն էին Արատտա-Արարադն համարում ՍՐԲԱԶԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ /ՀԱՅՐԵՆԻՔ/....
Համմուրապին Արատտա-Այրարատյան թագավորության նկատմամբ վարել է ագրեսիվ-դավադիր քաղաքականություն... Մ. թ.ա. 1769 թվ. մահացավ Արամ Աշխարհակալ Հայկազունին: Գահ Բարձրացավ մանկահաս որդին, որը գեղեցկության համար ստացել էր Արա Գեղեցիկ տիտղոսը...Արամի մահից հետո... Գահ Բարձրացավ մանկահաս որդին, որը գեղեցկության համար ստացել էր Արա Գեղեցիկ տիտղոսը...Արամի մահից հետո մ.թ.ա. 1762 թվականին , Միջագետքում գերիշխանություն է հաստատում Բաբելոնը՝ Համմուրաբիի գլխավորությամբ: «Արամ Ա Մեծի մահվանից հետո նրա տերությունը դադարեց գոյություն ունենալ: Շամշի-Ադադ Ա հաջողվեց զավթել Միջագետքը՝ Հայոց թագավորությունը ծանր պարտություն կրեց : Հաջողությունը զարգացրեց Համմուրաբին» /Ս. Գլինկա/, որը զգուշանալով անձամբ արշավել Հայաստանի վրա, ցանկանում էր Հայկական աշխարհակալությանը վերջ տալ ասորիների միջոցով: Համմուրաբիի դրդմամբ «Ասորեստանի նոր արքա Իշմե-Դագան Ա (մ.թ.ա. 1781-1756) ներխուժում է Արմենիա: 1756 թ. Արա Հայկյանը անհաջողության մատնվեց, հարկադրված ընդունելով Ասորեստանի և Բաբելոնի գերիշխանությունը: Հերթական Ն/Մ/ինոսի ` Մութ-Ասկյուրի կառավարման տարիներին, Ասորեստանը ըստ էության կառավարում էր նրա կինը՝ Շամիրամը: Վերջինիս նախաձեռնությամբ էլ մ.թ.ա. 1743 թվ. Ասսուրական բանակները ներխուժեցին Հայաստան » /Մ. Հակոբյան/: Հետագա <Արա Գեղեցիկ-Շամիրամ> պատմությունը Հայաստանում հանրահայտ պատմույուն է...