Ռուբեն Նահատակյան. ԵՐՈՒՍԱՂԵՄ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻ ՇԵՐՏԵՐ

Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսևորում է: Այն պարզապես քաղաքակրթական կարևորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում: Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները հավանաբար մ.թ.ա. 2000 թվականին (մեկ այլ մեկնաբանությամբ՝ մ.թ. ա. 3000 թվականին): Խոսքը հիքսոսների մասին է, որոնք Հայոց քաղաքակրթությունը տարածում էին Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում: /Նրանց ճիշտ ինքնաանվանումը - Հայկսոսներ: Նրանց մասին կարդացեք այստեղ - Է.Գ./ Այդ մասին հավաստում են եգիպտացի քուրմ Մանեթոնը (մ.թ.ա. IV դ.), քրիստոնյա պատմաբան Եվսեբիոս Պամփիլեա Կեսարացին(III-IV դդ.) և այլք: Այս հանգամանքը մեզ համար կարևոր է, որպեսզի հետամուտ լինենք Երուսաղեմի հայության կարգավիճակի պահպանությանը:

Ըստ հայագիտական նոր հետազոտությունների՝ Երուսաղեմը եղել է աստվածազարմ Հայկազունիների հիմնած Միտաննի հայկական կայսրության տարածքում: Վերջինիս անվանումը մեկնաբանվում է իբրև Մեկի՝ Աստծո տուն, այնպես, ինչպես Հայաստանը հնում նաև կոչվել է Թորգոմի տուն: Այդ ժամանակներում հայերս ունեցել ենք քրմական հայեցակարգային իշխանություն Հայկական լեռնաշխարհից մինչև Երուսաղեմ և Պաղեստին: Հետագայում այն մենք կորցրինք: Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում Մուհամմեդը և արաբ խալիֆները գնահատել են քաղաքակրթական մեր ծանրակշիռ ավանդը և իրավաբանորեն (հրամանագրերով) ամրագրել մեր պատմական իրավունքները Երուսաղեմում, այդ թվում նաև՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանի պահպանության գերակա մեր իրավունքը: VI դարում մենք այստեղ ունեինք մոտ 70 վանք, եկեղեցի և սրբավայր, որոնք կառուցել էին Արշակունիները, Սահառունիները և այլ արքայական ու նախարարական տոհմեր: Իսկ Երուսաղեմի պատրիարքությունը հիմնվել է VII դարում: Մենք Երուսաղեմում համայնք չենք, այլ սեփականատեր, որը ամրագրված է միջազգային իրավունքով: Սա հոգևոր մեր հայրենիքն է:

Այժմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի որոշումը իրական մարտահրավեր է առաջադեմ մարդկությանը և արիական ուժերին: Այն ուղղված է նաև Արաբական աշխարհի և Իրանի դեմ: Համաշխարհային ետնաբեմի ուժերը հղացել են հրեշավոր և դիվային մի ծրագիր՝ ձևավորել մահմեդական և քրիստոնեական, իսկ մահմեդականների ներսում շիա և սուննի բևեռներ, որպեսզի հրահրեն ու սադրեն արյունահեղ բախումներ նրանց միջև: Ասվածի իրեղեն ապացույցն են Երուսաղեմում արդեն սկսված ազգամիջյան

ընդհարումները Իսրայելի և պաղեստինցիների միջև, որ, հավանաբար, ավելի մեծ ընդգրկում է ստանալու և վերածվելու է լայնածավալ պատերազմի բնույթ:

Այս համաբախման մեջ մենք քաղաքական անհրաժեշտություն ունենք հարել Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան ռազմավարական առանցքին, քանի որ քաղաքական այս բլոկն է հաջողությամբ դիմագրավում պղտոր այդ ուժերին: Այս առումով մենք, զարգացնելով միջպետական հարաբերությունները Իսրայելի հետ, միաժամանակ պետք է զգուշանանք այս պետության սիրախաղերից և կասկածելի բարեհաճությունից: Սա մեզ համար խորամանկ կերպով մտածված թակարդ է, որպեսզի մեզ անջրպետի Իրանից և Արաբական աշխարհից: Մյուս կողմից, Երուսաղեմում Իսրայելի ազդեցությունն առարկայական իրողություն է, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել և լոբբիստական աշխատանք կատարել նաև հրեական պետության հետ:

Ներկայումս փոթորկուն և պտտաձև(տուրբուլենտ) այս զարգացումներում, երբ դաժանորեն իրականացվում է ‹‹Նոր Մերձավոր Արևելք›› նենգ ու շատ վտանգավոր ծրագիրը, քաղաքական մեր թիմը պետք է խաղի մեջ մտնի և պաշտպանի Երոսաղեմի՝ հոգևոր մեր հայրենիքի հայության իրավունքները և մշակութային հարուստ ժառանգությունը: Սա մեզ համար ազգային անվտանգության, ռազմավարության և արժանապատվության խնդիր է: Այս հարցը մենք պետք է ներառենք քաղաքական մեր օրակարգում որպես քաղաքակրթական բաղադրիչ: Քաղաքական գրագետ և կշռադատված քայլերով մենք կարող ենք հաջողության հասնել: Երբեք չի կարելի թույլ տալ Երուսաղեմի հայկական թաղամասի կիսումը և ընդհանրապես իսրայելական ներկայությունը կենսական շահերի մեր գոտում:

Մենք անհապաղ պետք է լրջորեն և խորությամբ զբաղվենք Արևմտյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայկական գաղթավայրերի(Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան և այլն)հիմնախնդիրներով՝ դրանք դիտարկելով համահայկական շահերի դիտակետից: Չմոռանանք, որ այսօր թիրախային են Լիբանանի հայությունը և Թուրքիայի, ինչպես նաև Աֆղանստանի մահմեդական հայությունը: Այժմ հանցավոր այդ ուժերը որոճում են Աֆղանստանում կամ Պակիստանում ստեղծել ահաբեկչական մի նոր օջախ: Մենք չենք կարողանում մոդելավորել գործընթացները, որպեսզի կանխենք մեզ համար անցանկալի զարգացումները: Այս ձևով մենք ժամանակին չկարողացանք պաշտպանել Սիրիայի և Իրաքի մեր հայրենակիցներին: Չմոռանանք, որ Սիրիայից հետո հերթը հասնելու է Իրանին, որը մեր անմիջական հարևանն է: Այս դեպքում մենք հայտնվում ենք ռազմաճակատում և պետք է պաշտպանենք մեր երկիրը թշնամիներից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտող որոշումը կամ հռչակագիրը նպատակ ունի լիցքաթափել լարված իրավիճակը և խնդրի լուծումը փոխադրել իրավական և բանակցային հարթություն: Բայց դա չի կարող զսպել ԱՄՆ-ին և Իսրայելին, քանի որ նրանք առաջնորդվում են մշակված և հստակ ծրագրով: Մերձավոր Արևելքում լարվածությունը կուժեղանա և կհանգեցնի պատերազմի իրական հնարավորության: ՀՀ-ն անփույթ որոշում կայացրեց և քվեարկեց ՄԱԿ-ի որոշման օգտին: Մինչդեռ պետք էր չեզոք լինել կամ էլ չքվեարկել: Մենք չենք առաջնորդվում իրական քաղաքականության(ռեալ պոլիտիկ) սկզբունքներով և շատ վատ ենք կազմակերպում լոբբիստական աշխատանքը: Մենք մեզ հաճախ նույնականացնում ենք արաբների և պաղեստինցիների հետ, որը վտանգավոր երևույթ է: Երուսաղեմը փաստացի դառնում է Իսրայելի մայրաքաղաք: Մենք պետք է առաջնորդվենք ստեղծված իրավիճակով և Սփյուռքի ռեսուրսներով լոբբիստական գործունեություն ծավալենք ԱՄՆ-ում՝ ներգործելով նախագահի, Սենատի և Կոնգրեսի վրա: Նպատակը պետք է լինի պահպանել մեր իրավունքները Երուսաղեմում՝ խաղի մեջ մտցնելով նաև քաղաքակրթական ռեսուրսը: Այս առումով հայերի նկատմամբ կիրառված եղեռնի ճանաչման կեղծ օրակարգը մեզ ոչինչ չի տալիս: Մենք պետք է ձերբազատվենք պատմական կարծրատիպերից և անհարկի հուզականությունից, որպեսզի կարողանանք ապահովել հաջողությունը: Շատ վտանգավոր են խմբակային և կուսակցական մոտեցումներն այս կարևոր հարցում:

Ռուբեն Նահատակյան