Գիտության նոր կենտրոն


Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ մտահոգված են գիտության և հանրության հուզող հիմնախնդիրների հարցում:

Մենք հետազոտումենք տարբեր ոլորտներ և ունենք հրապարակված բազմաթիվ աշխատություններ ու գիտական հոդվածներ: Ընդորում, մենք ունենք նաև միջազգային համարում, քանի որ հանդեսենք գալիս նաև օտար պարբերականներում և գիտաժողովներում:

Այժմ գիտության ասպարեզում գոյացել է դատարկ տարածք որը մենք մտադիրենք լրացնել: Մեր խմբի նպատակները ազնիվեն, հայանպաստ են և պետականամետ: Մենք ցանկանումենք հզորացնել մեր հայությանը և պետական ինստիտուտները: Այնուհետև, մենք չենք ընդունում անպտուղ ու անհիմն քննադատությունները, այլ գործում ենք դրական կենսա էներգետիկայի դաշտում: Մենք մտադիր ենք սոցիալական էներգիան նպատակաուղղել դեպի դրական նպատականեր։

Սոցիոէներգետիկան որպես նոր սոցիալական գիտություն պնդում է որ հասարակության տարբեր կազմակերպչական ձևերը պարոնակում են տարբեր ծավալի սոցիալական էներգիա․Կարելի է միքիչ պոխել այս ձևը և հասարակությունը կստանա հզոր էներգիայի ավելցուկը․ Գլխավոր սկզբունկը – դրական ստեղծագործական և բարդ էներգիան պետկ է ավելանա, բածասական քայքայչ էներգիան – կրչատվի․

Երբ հասարակությունը գտնվում է քաոտիկ վիճակում – տիրում է կոպիտ ուժը․ երբ ճիշտ կազմակերպված վիճակում – տիրում է խելքը․Առաջի հարծը, որը մենք քննարկում ենք մեր նիստերում – ոնց ավելացնել հասարակության դրական էներգիայի ծավալը առանց որևե ցնցումներից․Միայն ընտրելով ճշկրիտ սոցիալական կետերը, որդեղ պետկ է ուղարկվի սոցիալական էներգիայի լրացուցիչ ծավալը․

Ովքեր մեզ կարդում են - միացեք մեզ ձեր հորուրդներով․ Անհրաժեշտ գրականությունը տեղադրած է նույն կայքում։ Մեր միջոցարումների մասին դուկ կարողեկ իմանալ էլ․փոշթից․

Մեր աշխատանքներին անվճար կերպով կարող են մասնակցել այն գիտնականները, որոնք ընդունում են մեր գործելակերպի պայմանները: Մենք ակնկալում ենք իշխանությունների ուշադրությունը և աջակցությունը մեր գախափարներին:

Մեր հասցեն – ernestgrig@hotmail.com

Հերթական նիստի կարճ ամփոփում

2019թ հունիսի 6-ին Ազգ թերթի խմբագրության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան՝ սոցիալական էներգիայի և ասեղնաբուժության մասին: Նիստը վարումէր սոցիոլոգ Է. Գրիգորյանը: Զեկուցողնէրը - Է.Գրիգորյանը և մասնակցում էին հայագետ Գ.Պողոսյանը, քաղաքագետ Լ.Անդրեասյանը, պատմաբան, վերլուծաբան Ռ.Նահատակյանը, փիլիսոփա Ա.Ստեփանյանը, բեմադրիչ Խ.Չալիկյանը, քաղաքագետ Ս.Շաքարյանցը, պատմաբան Ս.Սարգսյանը, արվեստաբան Լ. Եփրեմյանը, սումերագետ Հ.Մարտիրոսյանը, գործարար Ա.Պետրոսյանը, փիլիսոփա Թ.Հակոբյանը, մաթեմատիկոս Ս.Սահակյանը և մի խումբ ասպիրանտներ:

Բանախոսը ներկայացրեց գիտության և հասարակության փոխհարաբերությունների հիմնախնդիրները, նաև սոցիալական էներգիայի օգտագործման հանրային կարևորությունն ու սոցիալական ասեղնաբուժության /սոցիալական կետերում էներգիայի ճշգրիտ կիրառում/ արդյունավետությունը հասարակական ախտերը բուժելու առումով: Մոտեցումնեըը նոր են և ուշագրավ: Գիտության վարկանիշն այժմ ընկած է: Մեր խնդիրն է բարձրացնել գիտական համակարգի կշիռն ու հեղինակությունը: Ըստ զեկուցողի դիտարկման՝ սոցիալական էներգիան և ասեղնաբուժությունը կարող են էական դեր կատարել հանրային գործընթացներում: Մենք պետք է ճիշտ ուղղորդենք այդ էներգիան և այն օժտենք դրական լիցքերով:

Ռ.Նահատակյան-Ես կամենում եմ ներկայացնել իմ հեղինակած «Մտքի բանակ» նախագիծը, որը լուրջ գործիքակազմ է հանրային և ազգային խնդիրներ լուծելու համար: Մենք միշտ էլ տուժել ենք և քաղաքական թիմի անկազմակերվածության և մտքի թափթփվածության պատճառով; Պետք է հստակ տարբերակել Հայի տեսակը և ձևախեղված հատվածը, դրանք նույնը չեն: Մեր առաջընթացի երաշխիքը մտածողության և հոգեբանության մաքրումն է, ինչպես նաև կորրուպցիայի հարցի լուծումը՝ կյանքի ոլորտներից նրա դուրսմղման ուղիով: Դա հնարավոր է անել Հայոց ազգային համակարգը վերականգնելու մեթոդաբանությամբ:

Ս.Սարգսյան-Հայերս մեր զարգացման ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ և վրիպումներ: Ես ուսումնասիրել եմ ազգային-ազատագրական պայքարի պատմության օրինաչափությունները և հանգել մի եզրակացության. անմիաբանությունը և հատվածականությունը կործանարար են եղել մեզ համար: Մենք լուրջ խնդիրներ ունեցանք, երբ վերացավ դասային կառուցվածքը և ազնվականությունը դուրս մղվեց ասպարեզից: Այժմ ժամանակն է վերականգնել նրա իշխանությունը:

Հ.Մարտիրոսյան-Մենք հաջողություն կունենանք, երբ կարողանանք հստակ նպատակներ առաջադրել: Օրինակ՝ պատմական հայրենիքի վերականգնման սրբազան նպատակը: Գիտությունը պետք է մաքրել ոչ գիտական կամ պատվիրված հայեցակարգերից: Առաջարկում եմ կոնկրետություն մտցնել և խնամքով ծրագրել անելիքները: Հայագիտությունը լուրջ ասելիք ունի:

Ս.Շաքարյանց-Ընդունելի գաղափար է «Մտքի բանակ» նախագիծը, բայց պետք է լինեն սպայակույտի և ընդհանուր հրամանատարությա լրացումները: Ընդ որում, գործողությունները պետք է կրեն պարտադիր բնույթ. Ինչ որ հրամայում է հրամանատարը, պետք է անհապաղ կատարվի: Կարգապահությունը կարևոր է հանգամանք է հաջողության հասնելու գործում: Մենք պետք է հաշվի առնենք ժամանակի գործոնը, որպեսզի զարգացումներից հետ չմնանք: Մենք շատ քիչ ժամանակ ունենք: Ցավոք, հայերս երբեք պատրաստ չենք եղել պատմական դեպքերի կանխատեսման և համապատասխան քայլեր պլանավորելու առումով:

Լ.Անդրեասյան-Մենք պետք է ունենանք համակարգային մոտեցումներ, որպեսզի կարողանանք հասնել լուրջ արդյունքների: Ուշագրավ է, որ մենք աշխարհը չենք ճանաչում և մեկուսանում ու առանձնում ենք մյուսներից: Բնությունը և հասարակությունը փոխկապակցված օրգանիզմներ են, որոնք դեռևս լավ ուսումնասիրված չեն: Անհրաժեշտ է առաջքաշել և ազգային և համամարդկային գաղափարներ: Դրանց նկատմամբ համալիր մոտեցումներից են կախված մեր հաջողությունները և ձեռբերումները:

Ա.Ստեփանյան-Մեր արգասավոր գործունեության համար կարևոր են գործնականությունը և լսելիականությունը: Խնդիրները պետք է լուծվեն ինստիտուցիոնալ եղանակով և այնպես, որ մենք ընկալելի լինենք պետական կառուցվածքների շրջանում: Կարևոր տեսադրույթ է հայրենիքի ամբողջականացման գաղափարը:

Գ.Պողոսյան-Անչափ կարևոր պարագա է առաջատարի և ղեկավարի կերպարը: Ցանկությունները դեռևս ոչինչ չեն նշանակում, հարկավոր է համակարգ փոխել: Մենք պետք է ունենանք արժանավոր և խարիզմատիկ առաջնորդ, որը ունակ լինի լուծել բոլոր խնդիրները: Իսկ կուսակցական և կրոնական պառակտումներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց: Միաբանությունը և համերաշխությունը մեծ ուժ են:

Էռնեստ Գրիգորյան, Ռուբեն Նահատակյան

07.06. 2019թ.