Այս միտքը գլխումս տպվեց Բաքվի իրադարձություններից հետո։ Երբ, պատմության ինչ ժամանակների համար է գործում այս սկզբունքը:Արդյոք, սա պատմական օրենք է: Ինչու ՞ են անմեղները պատժվում. փախստականները, խաղաղ բնակչությունը, զինվորները… Ինչով են նրանք մեղավոր, երբ նրանց ոչնչացնում են արտաքսումներով, արտահոսքերով (միգրացիայի ձևով), հիվանդությունների, համաճարակների, սովի, աղքատության միջոցով: Եկեղեցում աղոթում է միաբանը. ներխուժում են զինվորները ։ Արդյոք նրան կոչնչացնեն? Իհարկե այո! Արդյոք դա նշանակում է, որ պատմության մեջ արդարություն չկա, կամ դա կապված է որոշակի դարաշրջանի հետ?Իսկ որ?

Ասում են, հիմա այդպիսի ժամանակներ են. Իսկ երբևէ գոյություն ունեցել է արդարություն? Ինչու է մարդկանց ուղեղներում արմատավորված այն միտքը, թե արդարությունը կհաղթի? Ցանկացած պատերազմում առաջին հերթին ում են սպանում : Բնավ, ոչ նրանց, ովքեր հրահրել են պատերազմը.սկզբում զոհվում են սովորական զինվորները: Պատժվում են արդյոք մեղավորները? Պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե ոչ։ Նյուրնբերգյան գործընթացը պատժել է սպանդի կատարողներին, բայց ոչ՝ ղեկավարներին և կազմակերպիչներին: Իսկ կան արդյոք արդար հատուցման օրինակներ պատմության մեջ? Հայոց պատմության մեջ դրանք հաստատ չկան! Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել Տիգրան Մեծի ժամանակներում?

Ինչո ՞ ւ է այդպես պատահում? Այնպես որ, երևի թե, այնքան էլ անմեղ չեն անմեղները?Իսկ ինչում է նրանց մեղքը:

Նրանց մեղքը նրանում է, որ նրանք դավաճանել են մարդու հպարտ կոչումին: Նրանք ընկել են իրենց սեփական աչքից՝ իրենց կյանքի պատասխանատվության բեռը թողնելով ուրիշների վրա: Նրանք թույլ են տվել այլոց ձևավորել իրենց կյանքը՝ անտարբերությամբ հեռանալով իրենք իրենց պարտականություններից: Նրանք ստեղծել են իրենց համար ալիբի,կարծես թե դա նրանց չի էլ վերաբերում: Նրանք կորցրել են վստահությունը սեփական Ես-ի հանդեպ այն առումով, որ առանց նրանց մասնակցության աշխարհը առաջ չպետք է շարժվի։ Նրանց համար ինչ իմաստ ունի հետևյալ արտահայտությունը: "Մարդը աստծո պատկեր է"? Նշանակում է արդյոք, որ նրանց աստվածը նույնպես անտարբեր ու անմասն է? Կամ էլնրանց համոզել են, որ մարդու խնդիրն է՝ հարմարվել շրջապատող պայմաններին? Իսկ նա, ով ձևավորում է այդ պայմանները, ինչով էնա առաջնորդվում,որտեղ է նա ստանում հրահանգներ. ինքն է ստեղծում,թե ստանում է նախկին կազմակերպիչներից?

Ինչո ՞ ւ այդքան կրքոտ ինքնահաստատման ձգտող մարդը, հանկարծ կծկվում է թաշկինակի պես եւ թաքնվում ուրիշների թիկունքում ? Ինչո ՞ ւ է, հանկարծ, նա խոնարհաբար ընդունում ինչ մատուցում են ընդունում սեփական անարժեք լինելը , իբրև թե, "ես նույն եմ,ինչպես բոլորը"? Գուցե նա հանդիպում է մեծ ուժի? Բայց ո ՞ վ է տվել ուրիշին այդ կերպ ուժ, եթե ոչ՝ ինքը, ընդունելով սեփական թուլությունը?

Բայց եթե նա ոչինչ չի ներկայացնում իրե ամբողջ նից, ապա ինչ արժեն նրա բոլոր գործերը, նրա ամբողջ գոյությունը, նրա, այսպես կոչված, կյանքը? Արդյոք իմաստ ունի ՞ ինչ-որ բան ստեղծել, ստեղծագործել, պարզապես աշխատել ուրիշի կողմից սահմանված ակնհայտ շահագործող եւ վիրավորական այլ պայմաններում,? Իհարկե, ոչ!

Եվ արագ հեռացող ստրկատիրական կարգերի պատմությունը ցույց է տալիս, որ այսօրվա ջանասիրաբար կառուցվող նույն, ինչ որ միշտ, պատմական սուբյեկտի կողմից ստեղծված ստրկատիրական հասարակարգը, այնպես, ինչպես մյուսները, մարդկությանը կբերի արյան ու տառապանքի:Այդ դեպքում ինչո՞ւ նրանց ամրապնդել ու ուժեղացնել սեփական աշխատանքով? Նրանք, ովքեր դա հասկացան, վաղուց արդեն կազմակերպվել են, ուստիև բարգավաճել են, կողոպուտն ու հանցագործությունն է տիրում:

Բայց կյանքը դեռ շարունակվում է, միմյանց վերջնականապես չեն կերել, և պատմությունն էլ է շարունակվում :Ինչն է պատճառը:Շնորհիվ ինչ ազդակի է մարդկությունը անդունդի եզրին կանգ առնում? Շնորհիվ որոշ անձանց իմաստության.նրանց անվանում են ազնվականություն: Հենց նրանք էլ միշտ եղել են թիրախ բոլոր հեղափոխությունների եւ թշնամական ուժերի համար: Հենց նրանք են մարդկային էվոլյուցիայի առավել արժեքավոր արդյունքը: Բայց այսօր նրանք համարյա թե չկան։ Հեղափոխականները եռանդագին աշխատեցին՝ իսպառ վերացնելով նրանց.

Բայց նրանց անխոհեմության առավել հանցավոր հետեվանքները այն են որ հաստատվեց այն սոցիալական միջավայրը, որտեղ խեղդվում է ցանկացած ստեղծագործող անձ. Ավելին, այն հաստատված հասարակական կարգից հայտարարվում է մերժված եւ քաղքենի բարօրության կողմից նրան պիտակավորում են անհաջողակ: Եւ եթե ոչ այն երանությունը ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, երջանկությունը, որը հանդիսանում է հավատարիմ ստեղծագործ անհատներին, մենք պետք է վաղուց զրկվեինք այդ էվոլյուցիայի գագաթներից և նրանց արմատախիլ են անում այն մարդիք, ովքեր ընդունակ չէն ստեղծագործության և հեղափոխականների կողմից կցված են որսորդական շուն ծառայելու, դրանով իջեցնելով նրանց մինչև չորսոտանի. Նայել հոդվածի սկիզբը.

Է.Գրիգորյան