Հանձնարարություն հերմենեվտիկայից

Ընտրել ինչ-որ ստեղծագործություն – գրական-գեղարվեստական, գիտական, փիլիսոփայական-սոցիոլոգիական. Ստեղծագործությունը կարդալուց հետո պատասխանել հետեւյալ հարցերին:

1.Ո՞րն է հեղինակի հիմնական միտքը, նրա ստեղծագործության պաթոսը, նրա ուղվածությունը. Ի՞նչ է բացահայտվում այս ստեղծագործության միջոցով: Ձեր սեփական մեկնաբանությունը:

2.Տեքստի սոցիալական բովանդակություն. շեշտը դրվում է անհատականության կամ ընդհանուրի դերի վրա: Ի՞նչն է ավելի շատ ստեղծագործության մեջ – ինքնավերլուծություն, ինքնասիրահարվածություն, ինքնակենտրոնացում կամ ապրումակցում /empathy/, ուշադրության կենտրոնացումը մեկ ուրիշի վրա:

3. Օբյեկտիվության /բնական կամ սոցիալական/ ընդունումը կամ դրա ժխտումը:

4. Միջմշակութային կամ կրոնական զուգահեռների առկայությունը:

5. Ի՞նչպիսի իդեալների առկայություն. նրանց ընդգծվածության աստիճանը:

6.Շեշտը դրվում է բնական և այլ օրենքների՞ կախվածության վրա, թե մարդու ակտիվության: Հոռետեսություն կամ լավատեսություն:

7. Ստեղծագործության ընդհանուր էթիկական դրույթները: Բարու եւ չարի համադրությունը. Հաշտեցնող կամ հակադրող տրամադրությունը:

8. Ստեղծագործության մեջ հնագույն ծիսական, այլաբանական, առեղծվածային, միստիկ կամ այլ մեկնաբանությունների առկայությունը: Նշել հիմնական փոխաբերությունները, խորհրդանիշները:

9. Ստեղծագործության մեջ որքանո՞վ է արտահայտված ճանաչողական, ինտելեկտուալ ասպեկտը ի վնաս զգացմունքային-հուզականի:

10.Ի՞նչու և ու՞մ համար է հեղինակը գրել այս ստեղծագործությունը:

11.Ի՞նչպիսի անձնական, կենսագրական մոտիվները դրդելեն նրան գրել տվիալ ստեղծագործությունը:

12.Ի՞նչ գործոններ են ազդել, սոցիալական, քաղաքական և հասարակական լայն իմաստով, թեմայի և բովանդակության ընտրությանը:

13. Ստեղծագործության մեջ ինչպե ՞ ս է արտացոլված ժամանակի շունչը:

14. Կա ՞ արդյոք ստեղծագործության մեջ այն իմաստը, որը չի բխում ո՛չ հեղինակի նպատակներից, ո՛չ սուբյեկտիվ ընթերցողների պահանջներից, այլ պարունակում է այնպիսի բովանդակություն, որը գիտակցված չէ հեղինակի կողմից:

15.Գուցե թե այդ բովանդակությունը կարող՞ է կապված լինել որևէ սոցիալական տեխնոլոգիայի հետ որը կխթանի կոնկրետ գործողությունների կատարմանը:

16.Ի՞նչպես և ի՞նչ կերպ է արտահայտվում Ճշմարտությունը (օբյեկտիվ, օրինաչափ, կրկնվող) այս ստեղծագործության միջոցով:

17. Ի՞նչպիսին է Ձեր անձնական վերաբերմունքը ստեղծագործությանը: Եթե դուք լինեիք հեղինակը, ի՞նչ կգրեիք:

18. Ի՞նչպես է վերաբերվում Ձեր անձնական փորձը, այն լեզվական ձևի և բովանդակության հետ, որոնք առաջարկվել է հեղինակը:

19.Ի՞նչ է նշանակում հաշտեցման հերմենեվտիկա. Ի՞նչպես եք Դուք այն տեսնում:

�4