Ռուբեն Նահատակյան ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Հետաքրքրական է այն իրողությունը, թե ովքե՞ր ենք մենք՝ հայերս և ի՞նչ անելիքներ ունենք այս աշխարհում: Այս հարցերը մեզ միշտ էլ հուզել են պատմության բարդ կեռմաններում: Դա վերաբերում է նաև այժմյան իրականությանը՝ հարափոփոխ այս ժամանակաշրջանին:

Արձանագրենք, որ արդի իրականությունը բարդ է, բազմաշերտ և անկանխատեսելի: Խրթին իրավիճակում կողմնորոշվելու համար մենք պետք է առաջին հերթին խորապես և հիմնովին ճանաչենք մեզ, որ կարողանանք արժանապատիվ տեղ ապահովել արևի տակ:

Հարկ է գիտակցել, որ հայերս լուրջ հիմնախնդիրներ ունենք: Օտար տիրապետությունների հանգամանքը, մանավանդ Օսմանյան ու Խորհրդային կայսրությունները, զգալիորեն խեղել և հաշմել են ազգային մեր գիտակցությունն ու հոգեկերտվածքը՝ մեզ դարձնելով բարդութավորված, ստրկահաճ և օտարահակ: Անհրաժեշտ է շուտափույթ թոթափել բարոյահոգեբանական այդ ծանր բեռը, որը մեր առաջընթացի և զարգացման խոչընդոտ է դարձել:

Ըստ վաղնջական հավաստի սկզբնաղբյուրների (սումերական, աքքադական, եգիպտական, բաբելական, իրանական, աստվածաշնչյան և այլն) վկայության՝ Հայկական լեռնաշխարհը եղել է Աստվածների բնակության վայր, ուր հիմնվել է դրախտը և որտեղ արարվել է մարդը՝ Հայամարդը կամ Աստվածամարդը: Այդ մասին հիշատակում է, օրինակ՝ ‹‹Ավեստան››՝ իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության Սուրբ գիրքը (մ.թ.ա. VII-VI դդ.): Այսինքն՝ մեր երկիրը մարդկության բնօրրանն է և ծննդարանը:

Հիմնարար և հայեցակարգային արժեք ունի այն պարագան, որ ‹‹հայել›› վաղնջահայերենում (հնագույն հայերեն) նշանակել է ‹‹աչքը վեր բարձրացնել, դեպի վեր նայել››: Մեր կարծիքով՝ բնավ էլ պատահական չէ, որ ‹‹high›› (hai) բառն անգլերենում ունի ‹‹բարձր››, ‹‹վեհ›› իմաստը: Այսինքն՝ վաղագույն այս իմաստը ցույց է տալիս, որ հայը եղել է աստղագետ, դիտորդ, տիեզերական գիտելիքների կրող, նաև բարձր, աստվածային արարած: Իսկ ‹‹Հայաստան›› անվանումը, մեր համոզմամբ, սերում է սումերական աղբյուրներում (կավե սալիկներ) հիշատակվող ‹‹Հայա›› կամ ‹‹Հայ›› իմաստության և տիեզերական ջրերի Աստծո անունից, այլ ոչ թե Հայկ Նահապետի:

Այնուհետև, Համաշխարհային ջրհեղեղից հետո այդ տարածքը դարձել է մարդկության վերածննդի երկիրը: Վավերական աղբյուրները փաստում են՝ Արարիչը Հայաստանում արարել է նաև դրախտային 16 երկիր, որոնք օժտված են աստվածային կենսաէներգետիկայով և լիցքերով: Այդ դրախտավայրերից են Արցախը (Արցախ աշխարհ՝ արիների կենտրոն) և Բարձր Հայքը (Կարնո աշխարհ՝ հոգևոր առումով բարձր):

Հայն իր էությամբ հաղթող է, արարչական շնորհներով օժտված և մտքի աշխարհակալ: ‹‹Անմահության երկրում››, ‹‹Սուրբ օրենքների երկրում›› բնակվող հայերն ունենին Արարչից ստացած վեհ առաքելություն՝ պահպանել աստվածային սրբազան կարգերը Երկրի վրա, արարել, պահպանել և տարածել քաղաքակրթություն: Ըստ այդ առաքելության՝ մեր նախնիները Հայոց քաղաքակրթությունը տարասփռել են աշխարհի այլազան կողմեր: Այսպիսով, Հայոց քաղաքակրթությունը և հայոց լեզուն ի վերուստ մեզ շնորհված են ու, փաստորեն, ծնունդ են առել մարդկության արշալույսին:

Մենք ունենք մտածողության կաղապարները և բարդույթները հաղթահարելու հույժ հրատապ խնդիր: Այս առումով մեր կերպարին չի պատշաճում մեզ պարտված, կոտորված ազգ ներակայացնելը: Մազոխիզմը և զոհի կարգավիճակը ախտաբանական ու հիվանդագին իրողություններ են, քանի որ ամլացնում են ազգի դիմադրողական կարողությունը: Մեզ համար անընդունելի են, այսպես ասած, ռուսական, եվրոպական կամ ամերիկյան կողմնորոշումները, որը ստրկամտության դասական օրինակ է: Մենք պետք է մշտապես լինենք հայակենտրոն և հույսներս դնենք մեզ վրա: Երբեք չի կարելի մոռանալ մեծն Գարեգին Նժդեհի համազգային սխրանքն ու հաղթամարտը, որոնց հիմքում ոգեղենությունն էր և աստվածային հավատը: Նրա փորձն այժմ կիրառելի է և կենսունակ:

Այս իսկ առումով անդրադառնանք հայոց գաղափարախոսության մի քանի հնագույն հիմնադրույթներին: Գլխավոր դրույթներից է եղել սրբազան Հայրենիքի պաշտամունքը: Հայաստանը սոսկ հողատարածք չէ, այլ մեծ միստիկ խորհուրդ ունեցող մի երկիր, որը մեծարել են ոչ միայն հայերը, այլև հարևան այլ ժողովուրդներ: Հնագույն պատկերացումների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհը հայտնի էր նաև որպես իմաստության երկիր, ուր պահվում էր անմահության գաղտնիքը:

Մյուս հիմնադրույթը մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ լինելու մասին ըմբռնումն էր: Ընդ որում, ի տարբերություն մի շարք ժողովուրդների (ճապոնացիներ, հրեաներ և այլն), որոնք իրենք են իրենց այդպիսին համարում, մեր նախնիների աստվածընտրյալ լինելը վկայում են օտարները:

Մեր բարեպաշտ նախնիներն ունեին վեհ և վսեմ առաքելություն՝ պահպանել աստվածաստեղծ սրբազան կարգերը Երկրի վրա: Դա շոշափելի և ակնհայտ է դառնում մ.թ.ա. III-I հազարամյակների մի շարք կարևոր իրադարձությունների հիշատակումից: Այսպես, մ.թ.ա. XIVդ. Միջագետքում ստեղծվեց առաջին բռնապետությունը՝ աքքադական արքայատան գլխավորությամբ: Թագավոր Նարամ-Սուենը (մ.թ.ա. XIII դ.) կործանեց բազմաթիվ տաճարներ և իրեն հռչակեց Աստված (Բելի պատմական նախատիպը): Նրա անօրեն լծի տակ տառապող շումերները օգնության են կանչում Հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքի զորքերին և տապալում բռնակալի իշխանությունը:

Մ.թ.ա. XII դարի վերջին ստեղծված նոր բռնապետությունը (Ուրի III արքայատոհմի գլխավորությամբ) կործանեցին հայկական զորքերը մ.թ.ա. XI դարի վերջին: Առաջավոր Ասիայի հաջորդ նշանավոր բռնապետությունը ևս ոչնչացրել են հայկական ուժերը:

Իսկ մ.թ.ա. I հազարամյակի վերջին Վանի թագավորությունը (Ուրարտուն) սանձել է Ասորեստանին: Քամական այս պետությունը աշխարհին հայտնի էր իր բարբարոս և անմարդկային բարքերով: Մ.թ.ա. VIդ. սկզբին Բաբելոնի դեմ են դուրս գալիս Արարատի, Միննիի և Ասքանազի թագավորությունները:

Առանձնահատուկ արժեք ուներ հայրենի Աստվածների և պետության կապի մասին պատկերացումը: Ըստ այդմ, պետական իշխանությունը ճանաչվել է աստվածաստեղծ, իսկ պետության գլուխ կանգնած արքաները՝ աստվածազուն: Հին հայերի շրջանում բնորոշ էր այն հավատամքը, որ թշնամիների դեմ պատերազմելիս նախ հայրենի Աստվածներն էին հաղթանակում, հետո միայն արքան առաջնորդում էր իր բանակը:

Աստված-ժողովուրդ-անհատ հարաբերության մեջ ժողովուրդը դիտվել է իբրև աստվածային էությունից սերված ազգակից, արյունակից անհատների ընդհանրություն: Ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուներ իր հովանավոր Աստվածը կամ ոգին:

Հայերի նախաքրիստոնեական հավատքի առումով մեր նախնիների մեջ առկա էր բարու և չարի հոգևոր ընկալումը: Հարևան ժողովուրդների դիցարաններում հանդիպում ենք բազմաթիվ չար և չարագործ Աստվածների, օրինակ՝ պարսկական Ահրիմանը, որը հակակշռում էր Ահուրամազդային: Դրան հակառակ հայոց դիցարանում ընդհանրապես բացակայել են չար Աստվածները: Մեր հին հավատքում կային միայն չար ոգիներ, որոնց հակակշիռ էին բարի ոգիները: Հավելենք նաև, որ հայոց հին Աստվածները հայերին շնորհում էին բարօրություն, լիություն, արիություն, սեր, գեղեցկություն, արդարություն, լույս ու կրակ, հովանավորում ընտանիքը, դպրությունը և այլն:

Մեր նախնիներին հնագույն ժամանակաշրջանում բնորոշ է եղել ազգի ազատության բացարձակ ըմբռնումը, իսկ օտարամոլությունը և հանդուրժողականությունը հետագա դարերի խեղումների հետևանք են: Հայը ոչ միայն չէր հանդուրժում հարևան երկրում հակաստվածային երևույթները, այլև չէր կարող իր երկրի և ժողովրդի ազատությունը չդարձնել բացարձակ արժեք:

Ուշագրավ է նշել հայոց պատմության աշխարհակալությունները, որոնք ակնբախորեն վկայում էին հայի հզոր և ամենահաղթ լինելու մասին: Մեզ հայտնի առաջին աշխարհակալությունը բնորոշվում է Հայաստանի վաղ բրոնզեդարյան (մ.թ.ա. IV- III հազարամյակներ) մշակութային նվաճում: Այն թվագրվում է մ.թ.ա. XX VIII- XXVI դդ.:

Երկրորդը Մեծ Հայքի Կորդուք աշխարհի կուտիների արշավանքն էր Աքքադ և այստեղ բռնակալության տապալումը (մ.թ.ա. XXIII- XXII դդ.): Խոսքը մեզ արդեն հայտնի Նարամ-Սուենի տիրապետության մասին է:

Երրորդ աշխարհակալությունը քասեցիների արշավանքն էր Բաբելոն և նրա գրավումը (XVI-XII դդ): Այս ժամանակ նրանք պատմության մեջ առաջին անգամ կիրառել են ձի լծած մարտակառքեր:

Չորրորդ աշխարհակալությունը Հայկական լեռնաշխարհից եկած հիքսոսների (քուրմ-արքաների)արշավանքն էր Եգիպտոս (մ.թ.ա. XVIII- XVI դդ ):

Հինգերորդ աշխպարհակալությունը Միտաննի-Նահարինա կայսրությունն էր (մ.թ.ա. XVI-XIII դդ), որը Հայկազունների պետություն էր:

Վեցերորդ աշխարհակալությունը Վանի (Ուրարտու, Բիայնիլի) կայսրությունն էր, որը Առաջավոր Ասիայի գերտերություն էր (մ.թ.ա. IX - VI դդ ):

ԵՎ վերջապես յոթերորդ աշխարհակալությունը Արտաշեսյան Տիգրան Մեծի կայսրությունն էր (մ.թ.ա. 95-55 թթ.):

Այսպիսով մենք տեսնում ենք, որ հայը հսկայական դեր է խաղացել համաշխարհային պատմության մեջ և պատվով կատարել աստվածային իր առաքելությունը: Հայերը տիեզերասեր ազգերի շարքում են և համառ պայքար են մղում իրենց Հայրենիքի և քաղաքակրթության պաշտպանության համար:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ