1. Գրավոր թարգմանություն

Եթե Ձեզ անհրաժեշտ է գրավոր թարգմանություն, ապա ճիշտ ժամանակն է դիմել մեր թարգմանությունների բյուրո, քանզի մեր մասնագետները կկատարեն ցանկացած թարգմանություն բարձր որակի: Մենք կատարում ենք թարգմանություններ տարբեր լեզուներով, ցանկացած թեմաներով, և որ ամենակարևորն է, մեզ մոտ աշխատում են միայն բանիմաց և պրոֆեսիոնալ թարգմանիչներ: Նշենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի պատվիրեք գրավոր թարգմանություն մեզ մոտ:1.Ներկայացնում եք մեզ բնօրինակ տեքստը, որը պետք է թարգմանվի: Մենք կարող ենք ընդունել այն ինչպես էլեկտրոնային հասցեով, այնպես էլ տպված տարբերակով մեր գրասենյակում:

2.Մենք կիրականացնենք թարգմանության գնի հաշվարկը: Այստեղ կարևոր են թեման և տեքստի բարդությունը, էջերի քանակը, ինչ ժամկետներում պետք է կատարվի թարգմանությունը, ինչպես նաև հաշվի ենք առնում այն փաստը, արդյոք անհրաժեշտ է թարգմանչին տվյալ բնագավառի մասնագետի օգնությունը(ինչպես, օրինակ, բարդ տերմինաբանության դեպքում):

3.Եթե դուք համաձայն եք պայմաններին, մենք կազմում ենք թարգմանության վերաբերյալ պայմանագիր և ծառայությունների հանձման-ընդունման ակտ: Պայմանագրում մենք ճշտում ենք պատվերի բոլոր մանրամասները և ձևակերպում ենք այն ընդամենը մի քանի րոպեում: Եթե դուք մեզ հետ աշխատում եք ինտերնետի միջոցով, ապա մենք ձեզ ուղարկում ենք պայմանագիրը ստորագրելու համար, իսկ գրասենյակում նույն պահին ստորագրում եք: Բանն այն է, որ գրասենյակում ունենք պայմանագրերի բոլոր օրինակները: Կարևորն այն է, որ տեքստում նշված լինեն, այսպես ասած, կարևոր մասերը: Կարող ենք աշխատել նաև առանց պայմանագրի, եթե դուք հարկ չեք համարում այն կնքել:

Իսկ եթե դուք չհամաձայնվեք, ապա պետք չէ մտավախություն ունենալ, թե մենք, միևնույնն է, կկատարենք ձեր թարգմանությունը և ձեզանից գումար կպահանջենք թարգմանության համար: Մինչև համաձայնության չգանք, թարգմանությունը չի կատարվի:

4.Ձեր տեքստը կունենա իր համարը, և այն պետք է հիշել: Ինչու: Որովհետև, եթե դուք որոշեք մեզ զանգահարել և տեղեկանալ, թե ինչ փուլում է ձեր թարգմանությունը, ապա, բնականաբար, մենեջերը, ով անմիջականորեն թարգմանության հետ կապ չունի, ավելի հեշտ կարող է ինֆորմացիա տրամադրել, օրինակ համար 752 թարգմանության վերաբերյալ, քան եթե դուք նշեք. «գիտեք, մեզ հետաքրքիր է Լեոնիլ Մավալսկիի բանաստեղծությունների թարգմանությունն ինչ փուլում է»:

5.Դուք նույնիսկ սկզբում կարող եք ներկայացնել ձեր պահանջները այն բանի վերաբերյալ, թե ինչպես եք ուզում, որպեսզի թարգմանությունը ձևակերպված լինի: Եթե դուք թողնում եք դա մեր հայեցողությանը, ապա մենք այն թարգմանում ենք դասական տեքստային ձևով Microsoft Office Word:

5.1. Թարգմանիչը սկզբում կարդում է բնօրինակ տեքստը: Եթե տեքստում կան բարդ տերմիններ, ապա կազմում է բառարան(օրինակ, եթե դա տեխնիկական կամ բժշկական թարգմանություն է): Դա ինքնատիպ բառարան է, որից պետք է օգտվել կոնկրետ տեքստի թարգմանության ժամանակ: Եթե թարգմանիչը չի կարող ինքնուրույն գտնել այդ բոլոր բառերը մասնագիտացված բառարաններում կամ վստահ չէ տվյալ բառերի թարգմանության ճշտության մեջ, ապա նա դիմում է տվյալ բնագավառի փորձագետ-մասնագետներին: Իսկ եթե հատոկ տերմիններ չկան, միևնույնն է տեքստը անհրաժեշտ է կարդալ հասկանալու համար տեքստի իմաստային ծանրաբեռնվածությունն ու տրամաբանությունը, որպեսզի հասկանալ, թե այն հետագայում ինչպես պետք է թարգմանել:

5.2.Աշխատանքը սկսվում է սևագրից, որում այնքան էլ կարևոր չէ կլինեն սխալներ կամ անճշտություններ, թե ոչ: Այնուհետև թարգմանիչը միաժամանակ ուշադիր կարդում է բնօրինակն ու սևագիրը`համեմատելով և հաստատելով դրանք: Որևէ անճշտություն չի կարող վրիպել մեր աչքից, քանի որ միայն թարգմանչի աշխատանքով չի սահմանափակվում թարգմանված տեքստի ստուգումը:

6.Մենք իրականացնում ենք թարգմանված տեքստի խմբագրում, որից հետո արդեն պատրաստ թարգմանությունը ուղարկում ենք ձեզ: Այդ կերպ դուք ստանում եք իդեալական թարգմանված տեքստ, որի վրա աշխատել են նվազագույնը`թարգմանիչն ու խմբագիրը, առավելագույնը` մեր ամբողջ թիմը:

Դիմեք մեր թարգմանությունների բյուրո, և դուք չեք զղջա, որ ձեր գրավոր թարգմանությունը պատվիրել եք հենց մեզ մոտ:

Minfociv թարգմանչական գործակալություն, մենք ընդունում ենք պատվերներ առցանց minfociv@gmail.com էլ. փոստով, Ուկրաինայի բոլոր քաղաքներում