3. Բանավոր թարգմանություն

Բանավոր թարգմանություն մեր թարգմանությունների բյուրոյի կողմիցՄենք աշխատում ենք բավականին լավ, որպեսզի դուք կարողանաք չանհանգստանալ այն մասին, որ բանավոր թարգմանությունը կկատարվիանբավարար որակով: Եվ ավելին՝ ՈՒկրայինայում բանավոր թարգմանիչները կգան անմիջապես մեր բյուրոյի կողմից, իսկ այլ երկրներում մենքկպայմանավորվենք հուսալի գործընկերների հետ, որպեսզի պրոֆեսիոնալ թարգմանիչները բավարարեն ձեր պահանջները, կամ մերաշխատակիցներին կուղարկենք ձեզ մոտ:

Բացի այդ, մեր կողմից նաև զեղջեր են նախատեսված՝ օրինակ, աշխատանքի առավել տևողությունը ավելի էժան կլինի, քան ժամավճարը: Երեքօրվանից ավելի տևողությամբ աշխատանքի պատվերը կատարվում է տասնհինգ տոկոս զեղջով՝ երաշխավորված:

Մեր բյուրոյի բանավոր թարգմանիչները աշխատում են ժամահաշվով (ժամը՝ 60 րոպե, այլ ոչ թե ակադեմիական ժամ տևողութւամբ), կլորացնելով դեպի հավելորդը՝ մինչև կեսժամ ճշտությամբ: Ընդմիջումները, պարապուրդները և սպասած ժամանակը չեն հանվում վճարված աշխատանքային ժամերից: Բանավոր թարգմանիչի աշխատանքինվազագույն ժամկետը երեք ժամ է, իսկ ութ ժամ տևողությունը Ճաշի ընդմիջումով՝ բանավոր թարգմանիչի առավելագույն ծանրաբեռնվածությունն է օրվա ընթացքում: Բայցմենք կարող ենք հատկացնել, նաև, մի քանի թարգմանիչներ՝ փոխեփոխ:

Մի մոռացեք, որ եթե թարգմանիչին պետք է հասնել մինչև աշխատավայրը, ճանապարհածախսը դուք պիտի վճարեք: Այն դեպքում, եթե աշխատանքային օրը տևում է չորսժամից ավել, թարգմանիչի սնունդը ապահովելը նույնպես ձեր հոգսն է: Իսկ արտասահման մեկնելը ենթադրում է վիզայի, ապահովագրության և գործուղման ծախսերիվճարում:

Եթե դուք թարգմանիչին կանչել եք, բայց հետո փոխել եք ձեր որոշումը, սակայն չեք հասցրել հրաժարվել, իսկ թարգմանիչը արդեն դուրս է եկել (կամ մենք ենք ստիպված եղելհրաժարվել՝ ձեր կողմից պայմանները չկատարելու հետևանքով), դուք պիտի վճարեք նվազագույն վարձը, այսինքն երեք ժամվա բանավոր թարգմանությունը:

Մենք կընդունենք ձեր՝ բանավոր թարգմանության պատվերը ոչ ուշ, քան մեկ օր առաջ ( իսկ լավագույնը՝ երկու օր առաջ): Անհրաժեշտ է հասցնել համաձայնեցնել պայմանները, համապատասխան թարգմանիչ ընտրել, պատրաստել նրան թարգմանության թեմատիկային:

Մի մոռացեք նաև այն մասին, որ բանավոր թարգմանությունը լինում է երկու տեսակի.

  • հետևողական թարգմանությունը նախատեսում է օտար լեզվով խոսացող մարդու բառերի կանոնավոր, անշտապ, բնական ռիթմով հաջորդաբար փոխանցումը՝ նրախոսքի ընդհատումների ժամանակ,

  • սինխրոն թարգմանությունը պրակտիկորեն միաժամանակյա է բնորինակի խոսքի հետ (ինչը, իհարկե, անհամեմատ դժվար է):

Որպեսզի կարողանաք կողմնորոշվել , թե ո՞ր տեսակի թարգմանությունն է ձեզ ավելի պետք, առաջարկում ենք ծանոթանալ միջոցառումների ցանկի հետ, որոնցկատարելապես համապատասխանում է հետևողական թարգմանությունը.

  1. Գործարար հանդիպումներ,

  2. Հեռախոսային բանակցություններ,

  3. Դասախոսություններ և սեմինարներ,

  4. Ցուցահանդեսներ և պրեզենտացիաներ,

  5. Մամուլի ասուլիսներ և ճեպազրույցներ,

  6. Օտարերկրյա հյուրերի հետ հաղորդակցություններ և/կամ էքսկուրսիա:

Հետևողական թարգմանությունը, անշուշտ, սինխրոնից ավելի էժան է, քանի որ սինխրոն թարգմանության դեպքում պահանջվում է ոչ միայն թարգմանիչի առավել մտավործանրաբեռնվածությունը, այլ նաև հատուկ սարքավորանք՝ որպեսզի թարգմանիչը կարողանա ականջակալներում լսել բնօրինակ ձայնը, և արտահայտել թարգմանությունըմիկրոֆոնով:

Կապնվեք մեր մենեջերների հետ, և մենք կպատասխանենք բանավոր թարգմանության ապագա պատվերի մասին ձեր բոլոր հարցերին:

Minfociv թարգմանչական գործակալություն, մենք ընդունում ենք պատվերներ առցանց minfociv@gmail.com էլ. փոստով, Ուկրաինայի բոլոր քաղաքներում