2021թ․ դեկտեմբերի 15-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իրականացրեց որակի ներքին ապահովման համակարգի և մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկում:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ղեկավար կազմի, կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև Կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ քննարկվեցին ուսումնասիրվող «Տարրական մանակավարժություն և մեթոդիկա» և «Կրթության կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված գործընթացները:
Շահակիցների հետ քննարկվեցին հետևյալ հարցերը.
կրթական ծրագրերի բարելավման ընթացքը և առկա մարտահրավերները,
ուսումնառության, դասավանդման և գնահատման մեթոդների ընտրությունը և դրանց կապը վերջնարդյունքների ապահովման հետ,
բուհ-աշխատաշուկա համագործակցության միտումները և շրջանավարտների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը,
հետազոտահենք առաջադրանքների իրականացումը և դասախոսական կազմի իրականացրած հետազոտությունների արդյունքների ներդրումն ուսումնառության գործընթացում:
Հարգելի՛ ուսանողներ,
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ գիտնականների՝ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտապրակտիկ համաժողով, որը կկայանա 2022թ.-ի մարտի 15-16-ին: Համաժողովին կարող են մասնակցել համալսարանների բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, երիտասարդ դասախոսներ, գիտնականներ:
Համաժողովի նպատակը. ուսանողական հետազոտությունների խթանումը (ՈՒԳՀԱ), ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:
Համաժողովի խնդիրները. քննարկել մանկավարժական ուղղության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:
Համաժողովի ուղղությունները.
1. Պրոֆեսիոնալ-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
2. Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
5. Դպրոցում/ բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
6. Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
7. Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
8. Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
9. Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
10. Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
11. Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
12. Grakanutyun, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:
Համաժողովի լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:
Համաժողովին մասնակցել ցանկացողները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) իրենց հայտերը և հոդվածները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2022@gmail.com )`մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը (ներառյալ):
Հոդվածները կարող են ներկայացվել որպես անհատական աշխատանք և որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:
«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» խորագրով ուսանողական գիտագործնական համաժողովին մասնակցության հայտ
E-mail: stud.conference2022@gmail.com
Հարգելի՛ գործընկերներ,
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական կրթության որակի շարունակական բարելավման գործում կարևորելով համագործակցությունն ուսումնական հաստատությունների հետ, իրականացնում է փորձագետների վերապատրաստումներ։
ՈԱԱԿ-ում կազմակերպվող փորձագետների վերապատրաստումներին մասնակցելու համար, խնդրում ենք համապատասխան թեկնածուների տվյալները մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը լրացնել նշված հղումով:
Dear Students,
We are pleased to invite you to the next lecture in the frame of Faculty Research Funding Program.
The 7th lecture will be done by
Prof. Artur Ishkhanyan from the Institute of Physical Research NAS RA on April 27 at 18:00.
How to join:
Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/2395828806?pwd=Sk5vNUlEMTh2RXdMYlNvb21GN1VDUT09
Meeting ID: 239 582 8806
Passcode: EIF1234
Հարգելի ուսանողներ,
Մայիսի 16-ին, ժամը 13.00-ից սկսած՝ SPIE Yerevan State Univ. Chapter, RAU & NAS SPIE Student Chapter, OSA Armenia, IPR Armenia OSA Student Chapter և RAU OSA Student Chapter սիրով հրավիրում են՝ նշելու Լույսի Միջազգային Օրը և Լազերի ստեղծման 60֊ամյակը։ Այդ օրը աշխարհի տասնյակ կազմակերպություններ, դպրոցներ, համալսարաններ, գիտական խմբեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ միավորվելու են օնլայն հարթակում և միասին տոնելու են ԼՈՒՅՍԸ։
Մասնակցել կարող են բոլորը։ Գրանցվել կարող եք այստեղ՝ shorturl.at/hzLOX
ԾՐԱԳՐՈՒՄ`
13.00-13.05-Լույսի Միջազգային Օր՝ Տաթևիկ Չալյան
13.05-13.35-Օպտիկայի Պատմություն` Հակոբյան Ռաֆիկ
13.35-13.40-Նյուտոնյան դիսկ՝ Աստղիկ Չալյան
13.40-14.10-Լույսի Քվանտային Տեսության Ներածություն` Սարգսյան Հայկ
14.10-14.40-Քվանտային ինֆորմատիկա և քվանտային օպտիկա` Հայրապետյան Դավիթ
14.40-14.45-Կախարդական ջուր ՝ Գրիգորյան Աննա
14.45-14.50-Ընդմիջում
14.50-15.20-Քվանտային համակարգիչներ` Ավետիսյան Հակոբ
15.20-15.50-Լազերի Պատմություն` Բունիաթյան Գագիկ
15.50-16.00-Լրիվ ներքին անդրադարձում։ Ալիքատարներ՝ Գրիգորյան Աննա
16.00-16.30-Լազերների կիրառությունները օպտիկական մագնիսաչափության մեջ` Պապոյան Արամ
16.30-17.00-Կիրառական ֆոտոնիկա` Ազիզբեկյան Հրայր
17.00-17.30-Գիտության դերը` Ազիզբեկյան Հրայր
Հարցերի դեպքում կարող եք գրել gevorgyanmariam@aspu.am կամ gevorgyan.narine@gmail.com էլ․ հասցեներին։
Հարգանքով,
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Հարգելի ուսանողներ,
Մայիսի 16-ին, ժամը 13.00-ից սկսած՝ SPIE Yerevan State Univ. Chapter, RAU & NAS SPIE Student Chapter, OSA Armenia, IPR Armenia OSA Student Chapter և RAU OSA Student Chapter սիրով հրավիրում են՝ նշելու Լույսի Միջազգային Օրը և Լազերի ստեղծման 60֊ամյակը։ Այդ օրը աշխարհի տասնյակ կազմակերպություններ, դպրոցներ, համալսարաններ, գիտական խմբեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ միավորվելու են օնլայն հարթակում և միասին տոնելու են ԼՈՒՅՍԸ։
Մասնակցել կարող են բոլորը։ Գրանցվել կարող եք այստեղ՝ shorturl.at/hzLOX
ԾՐԱԳՐՈՒՄ`
13.00-13.05-Լույսի Միջազգային Օր՝ Տաթևիկ Չալյան
13.05-13.35-Օպտիկայի Պատմություն` Հակոբյան Ռաֆիկ
13.35-13.40-Նյուտոնյան դիսկ՝ Աստղիկ Չալյան
13.40-14.10-Լույսի Քվանտային Տեսության Ներածություն` Սարգսյան Հայկ
14.10-14.40-Քվանտային ինֆորմատիկա և քվանտային օպտիկա` Հայրապետյան Դավիթ
14.40-14.45-Կախարդական ջուր ՝ Գրիգորյան Աննա
14.45-14.50-Ընդմիջում
14.50-15.20-Քվանտային համակարգիչներ` Ավետիսյան Հակոբ
15.20-15.50-Լազերի Պատմություն` Բունիաթյան Գագիկ
15.50-16.00-Լրիվ ներքին անդրադարձում։ Ալիքատարներ՝ Գրիգորյան Աննա
16.00-16.30-Լազերների կիրառությունները օպտիկական մագնիսաչափության մեջ` Պապոյան Արամ
16.30-17.00-Կիրառական ֆոտոնիկա` Ազիզբեկյան Հրայր
17.00-17.30-Գիտության դերը` Ազիզբեկյան Հրայր
Հարցերի դեպքում կարող եք գրել gevorgyanmariam@aspu.am կամ gevorgyan.narine@gmail.com էլ․ հասցեներին։
Հարգանքով,
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
09․04․2020 թ․
Առցանց ուսուցման որակի ապահովման խնդիրներն էին այսօր ՈԱԱԿ մասնագետների և բուհերի որակի ապահովման պատասխանատուների օնլայն հանդիպման օրակարգում։
Բուհերի որակի ապահովման պատասխանատուները ներկայացրեցին, թե ինչպես է իրենց բուհերում իրականացվում առցանց ուսուցումը և ինչպես է ապահովվում այդ գործընթացի որակը։
Որպես խնդիր նշվեց որոշ ուսանողների մոտ համակարգչի կամ որակյալ ինտերնետ կապի բացակայությունը, ինչը խոչընդոտում է նրանց ներգրավմանն առցանց դասերում։ Սակայն, այնուամենայնիվ, ՈԱ պատասխանատուները նշում են, որ առցանց ուսուցման պարագայում դասերին ուսանողների մասնակցության ցուցանիշը բարձր է։
Որպես մեկ այլ խնդիր ՈԱ մասնագետները նշեցին գործնական առարկաների դասավանդումը, այն է՝ ինչպես դասավանդման այլընտրանքային մեթոդների պարագայում վստահ լինել, որ ապահովվում է ակնկալվող վերջնարդյունքն այդ դասընթացների համար։ Հանդիպման մասնակցները ներկայացրեցին իրենց մոտեցումները և փորձը հարցի վերաբերյալ։
Նշվեց, որ բուհերը մշակել են կրթական գործընթացի հետագա կազմակերպման տարբեր սցենարներ՝ պատրաստ լինելով տարատեսակ զարգացումների։ Միևնույն ժամանակ, խնդիր է մնում ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունը, պրակտիկաների կազմակերպումը, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի։
ՈԱ մասնագետները ներկայացրեցին նաև առցանց ուսուցման արդյունքում կուտակված դրական փորձը, որն արտակարգ դրության ավարտից հետո զարգացնելու և կիրառելու են կրթական գործընթացում։
Քննարկվեց նաև ՈԱ պատասխանատուների դերը և պատասխանատվությունն ուսումնական հաստատությունում որակի ապահովման գործում։ Շեշտվեց, որ որքան էլ ակտիվ աշխատի բուհի որակի ապահովման կենտրոնը, եթե պատասխանատվությունները բուհում ճիշտ չեն բաշխված և համագործակցությունը ստորաբաժանումների միջև արդյունավետ չէ, որակի ապահովումը բուհում համակարգային բնույթ չի ստանա։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարան
Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես գիտեք, ՀՊՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրումը հավաստող վկայագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից վավերացվել է 19․02․2020թ-ին հրաման № 207-Ա/2, 2020 և հրապարակվել ՀՀ ՈԱԱԿ-ի հավատարմագրման գրանցամատյանում։
Համաձայն հավատարմագրման 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն կարգի 11-րդ կետի ՀՊՄՀ պարտավոր է երկամսյա ժամկետում ներկայացնել Բարելավման գործողությունների պլանի վերջնական տարբերակը։
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի կողմից aspu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է Բարելավման գործողությունների պլանի էլեկտրոնային նախնական տարբերակը և յուրաքանչյուր չափանիշների շուրջ ներկայացված են աշխատանքային խմբեր։
Հարկավոր է լրամշակել /գործողություն, իրականացման ժամկետ/ Ձեր չափանիշը համագործակցելով համապատասխան աշխատանքային խմբի հետ, ինչն էլ կարող եք իրականացնել doc տարբերակում օգտվելով comment գործիքից։ Արտակարգ իրավիճակի հետ պայմանավորված առաջարկում ենք գործողությունների ժամկետները սկել 2020թ․-ի սեպտեմբեր ամսից։
Խնդրում ենք լրամշակման աշխատանքները ավարտել մինչև ս/թ ապրիլի 6-ը։
Հարգելի ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ տեղեկացրեք խնդրեմ, ըստ աշխատանքային խմբերի, Ձեր համապատասխան աշխատակիցներին։
Հարցերի դեպքում գրեք բաժնի էլ․ հասցեին։
Հարգանքով,
ՀԱ Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի՛ գործընկերներ,
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչությունը, Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը շնորհավորում է բոլորիս 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու կապակցությամբ։
Շնորհակալ ենք այս ամբողջ ընթացքում վարչության, բաժնի հետ համագործակցելու համար։ Բոլորդ Ձեր մասնակցությունն եք ունեցել այս գործընթացում, ինչի համար հոգաչափ շնորհակալ ենք:
ՀԱ Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր» խորագրով սեմինար ասպիրանտների և հայցորդների համար
Միջազգային համագործակցության բաժնի, Գիտահետազոտական կենտրոնի և Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի համագործակցության արդյունքում կազմակերպվում է սեմինար՝ «Ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր» խորագրով, որը տեղի կունենա 2019 թ. դեկտեմբերի 6-ին:
Կարդալ ավելին
ՀԱ Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» խորագրով ուսանողական գիտագործնական գիտաժողով
Հարգելի՛ ուսանողներ,
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է Ուսանողական գիտագործնական գիտաժողով՝ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» թեմայով, որը տեղի կունենա 2020թ. ապրիլի 28-29-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՊՄՀ-ի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող բոլոր ֆակուլտետների ուսանողները:
Հայաստանում զբաղվածությունն ու ձեռնարկատիրությունը խթանող ծրագրերի զարգացմանը և աճին զուգընթաց մեծանում է այդ ծրագրերը խոցելի խմբերի անդամների համար առավելագույնս հասանելի դարձնելու անհրաժեշտությունը: Երևանում և հարակից քաղաքային ու գյուղական համայնքներում բնակվող Սիրիահայերին և տեղաբնակ անձանց հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություններ տրամադրելու համար Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն իրականացնում է «Գտի՛ր գործ, ստեղծի՛ր գործ» կարիերայի և ձեռնարկատիրության դպրոցը։
Դպրոցը խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև դասընթացավարների կողմից անհատական խորհրդատվության միջոցով խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց ակտիվ ներգրավվածությունը աշխատաշուկայում և/կամ ձեռնարկատիրական ոլորտում:
Դպրոցը ոչ միայն բարձրացնում է մասնակիցների տեղեկացվածության մակարդակը որոշակի հարցերի շուրջ, այլև տրամադրում է հմտությունների զարգացման և անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություններ։
Դպրոցի լավագույն բիզնես գաղափարներ հղացած մի քանի մասնակիցներ հնարավորություն կստանան մինչև 550.000 ՀՀ դրամի սահմաններում դրամաշնորհ ստանալ սեփական բիզնես գաղափարն իրականացնելու համար:
Դպրոցին կարող են դիմել՝
· 18 տարեկանից բարձր անձինք (տարիքային առավելագույն շեմ չկա),
· ովքեր ներկայումս փնտրում են աշխատանք կամ ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը,
· կարող են 5 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ մասնակցել 3-4 ժամ տևողությամբ դասընթացներին։
Դպրոցին անհրաժեշտ է դիմել առցանց հայտադիմումը լրացնելու միջոցով, որը հասանելի է ստորև ներկայացված կայքում՝
http://apy.am/news/epic3/
E-mail: dianachbanyan@apy.am
Հեռ․ 055 797 434
Դիանա Չոբանյան /Հայ առաջադեմ երիտասարդության ՀԿ ծրագրերի ղեկավար/
Դիմումների վերջնաժամկետ՝ 30.10.2019
«Գտի՛ր գործ, ստեղծի՛ր գործ» կարիերայի և ձեռնարկատիրության դպրոցը տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի աշխատանքային և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր է։ Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ -ի կողմից, «Action Against Hunger» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ, ԳՄՀԸ (GIZ) -ի աջակցությամբ իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում:
«Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ։
Եթե մասնագիտանում եք կրթության կառավարման մեջ, ցանկանում եք Ձեր տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում, ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում, այդ դեպքում միացեք կամավորների թիմին:
«Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը» համագործակցության է հրավիրում բոլոր հետաքրքրվող ուսանողներին:
Այստեղ Ձեզ հնարավորություն կտրվի հետևել և մասնակից լինել որակի ապահովման գործընթացներին: Իրենց լավագույնս դրսևորած կամավորները, հնարավորության դեպքում, առաջնահերթության կարգով կմասնակցեն սեմինարիների:
Եթե առաջարկը հետաքրքրեց, Ձեր CV-ն ուղարկեք qa@aspu.am էլ. հասցեին:
Հակիրճ տեղեկատվություն իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ
Վերջնաժամկետ: 20 հոկտեմբերի 2019 թ.
Հարգելի՛ գործընկեր,
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի հետ համատեղ կազմակերպում է «Որակավորումների արժանահավատ շնորհում» խորագրով դասախոսների և ուսանողների աշխատաժողով:
Միջոցառման նպատակն է դասախոսների և որակի ապահովման պատասխանատուների մասնակցությամբ քննարկել որակավորումների արժանահավատ շնորհման խնդիրը, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման մոդելները, որոնք նաև կապահովեն դասախոսի և ուսանողի մոտիվացվածությունը, շեշտել դասախոսի դերը վերջնարդյունքների ապահովման գործընթացում, վեր հանել առկա լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը։
Աշխատաժողովը տեղի կունենա ս. թ. հունիսի 14-ին Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի կապույտ դահլիճում:
Խնդրում ենք գրանցվել մինչև ս.թ. մայիսի 31-ը հետևյալ հղմամբ`
Հարգանքով,
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Հարգելի՛ գործընկեր,
Հունիսի 3-ին ժ.16:00 -18:00 ՈԱԱԿ-ում /6-րդ հարկ/ կկազմակերպվի քննարկում ''ՄԿԾ մշտադիտարկում և աուդիտ'' թեմայով: Հիշեցնենք, որ անցյալ անգամ իրենք առաջարկեցին, որ բուհերը ներկայացնեն իրենց ձեռքբերումները ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմների զարգացման ուղղությամբ: Այս անգամ ՎՊՀ փորձը կներկայացնի Շահվերդյան Մարգարիտան:
Թեման շարունակական բնույ թ է կրելու, ցանկացողները կարող են հայտագրվել պատասխանելով այս նամակին: Ներկայացումից հետո նախատեսվում է քննարկում:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի կայքէջին:
Հարգանքով,
ՀՊՄՀ Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Հարգելի՛ ուսանողներ և գործընկեր,
Մայիսի 24-ին, ժամը 11։15, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խումբը նախատեսում է բաց հանդիպում, որին կարող եք մասնակցել նաև Դուք։ Հանդիպմանը մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք նախապես գրանցվել՝ մայիսի 20-24-ը կապ հաստատելով փորձագիտական խմբի համակարգող Անի Մկրտչյանի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ a.mkrtchyan@anqa.am, կամ պատմական մասնաշենք, 408 սենյակ։
Հարգանքով,
ՀՊՄՀ Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Սիրելի՛ ուսանողներ,
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի /ծանոթացում կենտրոնի կարիերայի գործառույթներին/ և Ուսանողական խորհրդի հետ համագործակցության արդյունքում շարունակվում են իրականացվել հանդիպումներ ուսանողների շրջանում։ Նպատակն է բարձրացնել ուսանողների շրջանում կրթության որակի ապահովման և կարիերայի հետ կապված բուհում տեղի ունեցող գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը և տրամադրել ուսանողներին ուսումնառության համար անհրաժեշտ տեղեկատվություն։
Ծանոթացեք.
Ուսանողների և աշխատակիցների իրավունքները և պարտականություններն արտացոլող փաստաթուղթ /կցված փաստաթղթի 11-13 էջերը/
Կից ներկայացված է հանդիպումների ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների:
29.04. 2019, 12:20, Ալեք Մանուկյան 13, Կուլտուրայի դահլիճ
Բանասիրական
Օտար լեզուների
Գեղարվեստական կրթության
Կուլտուրայի
02.05.2019, 12:20, Տիգրան Մեծ 17, Պատմական մասնաշենքի Կարմիր դահլիճ
Հատուկ և ներառական կրթության
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
Սկզբնական կրթության
06.05.2019, 12:20, Տիգրան Մեծ 17, Պատմական մասնաշենքի Կարմիր դահլիճ
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
Պատմության և իրավագիտության
Սիրով սպասում ենք բոլորին
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ որակի պատասխանատուների հերթական հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին: Հանդիպման թեման է «Ուսանողի գնահատում. որակի ապահովման մեխանիզմներ»:
Տեղեկացնում ենք նաև, որ ապրիլի 3-ին կազմակերպվում է երկփուլ վճարովի դասընթաց «Որակի ապահովման համակարգի բարելավում» թեմայով: Գրանցումը բաց է մինչև մարտի 30-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 59 70 09 (6009 կամ 7078 ներքին):
Խնդրում ենք գրանցման դեպքում հետադարձ նամակով տեղեկացնել Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնին։
Հարգելի՛ դասախոսներ,
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթաց դասախոսների համար՝ «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով:
Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 15-ը:
Հարցերի դեպքում զանգահարեք (+374 60) 54 18 47 հեռախոսահամարով, մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://bit.ly/2THEODI
Խնդրում ենք գրանցման դեպքում հետադարձ նամակով տեղեկացնել Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնին։
Հարգելի՛ ուսանողներ,
Սիրով տեղեկացնում ենք ՈԱԱԿ-ի կողմից «Որակի աջակից ուսանողների ցանցի» ստեղծման մասին: Ցանցի ստեղծման նպատակն է ներգրավվել ուսանողներ բոլոր բուհերից որակի ապահովման գործընթացներում, որոնք կմասնակցեն ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած Ուսանող-փորձագետի վերապատրաստմանը: Ցանցի անդամ ուսանողները ներգրավված կլինեն հավատարմագրման գործընթացներում, ինչպես նաև ՀՊՄՀ Որակի ներքին ապահովման գործընթացներում:
Խնդրում ենք ներկայացված հղմամբ կատարել գրանցումը մինչև ս.թ. փետրվարի 22-ը:
Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը Պրակտիկայի կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 26-ին, ժամը 12:30, ՀՊՄՀ Պատմական մասնաշենքի 3-րդ հարկի ռեկտորատի դահլիճում տեղի կունենա «Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն» թեմայով հանդիպում:
Հանդիպումն կանցկացնենք Պրակտիկայի կենտրոնի հետ համատեղությամբ։
Խնդրում ենք մինչև նոյեմբերի 26-ը Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ֆակուլտետի մասնակիցների տվյալները:
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինն ուսանողների հետ կազմակերպում է հանդիպում եկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը կազմակերպելու մասին։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 12.00 պատմական մասնաշենքի ռեկտորատի դահլիճում։
Օրակարգում
Հավատարմագրում։
Փաստաթղթերի ներկայացում։
Կատարվելիք աշխատանքի բնույթի ներկայացում։
Աշխատանքի կազմակերպման ձևաչափ:
Օրինակ՝ Չափանիշ 4 /Ուսանողներ/:
Հանդիպումները կլինեն շարունակական, ըստ չափանիշների կազմված աշխատանքային խմբերի հետ։
Հանդիպում_երկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը կազմակերպելու մասին
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը կազմակերպում է հանդիպում եկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը կազմակերպելու մասին։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30 պատմական մասնաշենքի կարմիր դահլիճում։
Օրակարգում
Խմբերում կատարվելիք աշխատանքի բնույթի ներկայացում։
Հավատարմագրման 2-րդ շրջափուլի համար ինքնավերլուծության շեշտադրումները։
Փաստաթղթերի ներկայացում։
Աշխատանքի կազմակերպման ձևաչափ:
Հանդիպումները կլինեն շարունակական, ըստ չափանիշների կազմված աշխատանքային խմբերի հետ։
Հուլիսի 20-ին ժամը 15:00 ՈԱԱԿ-ը հրավիրում է քննարկում «Ուսանողի գնահատում» թեմայով:
Այս անգամ հանդիպման ֆորմատը գործնական է, որտեղ բուհերի դասախոսները ներկայացնելու են իրենց փորձը խնդրի վերաբերյալ ներկայացումների միջոցով։
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ-ի մոտեցումն այս հարցում հետևյալն է`
գնահատումը պետք է լինի ոչ միայն ամփոփիչ, այլ նաև ձևավորող
գնահումը պետք է ապահովի ուսանողի առաջընթացը
գնահատման համար կարևոր է մինիմալ շեմը
գնահատումը բուհում պետք է համապատասխանի գործատուի գնահատմանը:
Ինչպես նաև, կպարզաբանվի ՄԿԾ-ն հնարավո՞ր է կազմել՝ հենվելով գնահատման վերոշարադրյալ մոտեցումների վրա:
Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի հետ:
Սենյակ՝ 204
Հեռ.՝ (+374 10) 59 70 09, /7078 ներքին/
Հուլիսի 11-ին ժամը 15:00 ՈԱԱԿ-ը հրավիրում է քննարկում «Ուսանողի գնահատում» թեմայով:
ՈԱԱԿ-ի մոտեցումը այս հարցում հետևյալն է`
գնահատումը պետք է լինի ոչ միայն ամփոփիչ, այլ նաև ձևավորող
գնահումը պետք է ապահովի ուսանողի առաջընթացը
գնահատման համար կարևոր է մինիմալ շեմը
գնահատումը բուհում պետք է համապատասխանի գործատուի գնահատմանը:
Մասնակիցները ցանկալի է ներկայացնեն կամ որպես դասախոսի, կամ իրենց ամբիոնի դրական փորձը: Քննարկման ընթացքում ՈԱԱԿ-ը նույնպես կներկայացնի իր մոտեցումը: Ինչպես նաև, կպարզաբանվի ՄԿԾ-ն հնարավո՞ր է կազմել՝ հենվելով գնահատման վերոշարադրյալ մոտեցումների վրա:
Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի հետ:
Սենյակ՝ 20
Հեռ.՝ (+374 10) 59 70 09, /7078 ներքին/
Եթե մասնագիտանում եք կրթության կառավարման մեջ, ցանկանում եք Ձեր տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում, ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում, այդ դեպքում միացեք կամավորների թիմին:
«Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը» համագործակցության է հրավիրում բոլոր հետաքրքրվող ուսանողներին:
Այստեղ Ձեզ հնարավորություն կտրվի հետևել և մասնակից լինել որակի ապահովման գործընթացներին: Իրենց լավագույնս դրսևորած կամավորները, հնարավորության դեպքում, առաջնահերթության կարգով կմասնակցեն սեմինարիների:
Եթե առաջարկը հետաքրքրեց, Ձեր CV-ն ուղարկեք բաժնի էլ. հասցեին:
Հակիրճ տեղեկատվություն իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ
Վերջնաժամկետ: 15 սեպտեմբերի 2018 թ.