Որակի ներքին և արտաքին ապահովման չափորոշիչները և ուղենիշները մշակվել են ԵԲԿՏ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և որակի ապահովման գործակալությունների կիրառման համար` ընդգրկելով որակին և չափորոշիչներին վերաբերող հիմնական դրույթներ:
Այս չափորոշիչների և ուղենիշների նպատակը աջակցելն է բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի սեփական համակարգերի զարգացման գործում և գործակալություններին` իրականացնելու որակի արտաքին գնահատում, ինչպես նաև` չափանիշների ընդհանուր շրջանակի ձևավորումն է, որը կարող են կիրառվել և’ հաստատությունների, և’ գործակալությունների կողմից: Սա չի նշանակում, որ այս չափորոշիչները և ուղեցույցները գործողություններ են թելադրելու և մնալու են անփոփոխ:
ԵԲԿՏ-ի որոշ երկրներում կրթության նախարարությունը կամ դրան համարժեք մարմինը պատասխանատու է չափորոշիչներում և ուղենիշներում ընդգրկված որոշ բաժինների համար: Այս երկրներում, որտեղ այսպես է, նախարարությունը կամ կազմակերպությունը պետք է ապահովի որակի ապահոման պատշաճ մեխանիզմներ: