Սոցիոլոգիական Հետազոտություններ /2017 - 2021 թթ./


Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինն իրականացնում է սոցիոլոգիական հարցումներ՝ ՀՊՄՀ-ում ուսումնական և կրթական գործընթացից ուսանողների բավարարվածության աստիճանի բացահայտման նպատակով:

Մենք հավատացած ենք, որ ցանկացած հետազոտության արդյունքների վստահելիությունն առաջին հերթին կախված է հետազոտության մեթոդաբանության և ընթացակարգի հստակ սահմանումից, պահպանումից և խելամիտ վերահսկողությունից: (Հավելենք, որ հարցումներն անանուն են, տվյալները ներկայացվում են ընդհանրացված տարբերակով)

Այսպիսով, ՀՊՄՀ-ում յուրաքանչյուր խնդրի բազմակողմանի ուսումնասիրությունը (որակական, քանակական հետազոտություններ), բոլոր այլընտրանքների բացահայտումը, ապագա ազդեցության գնահատումը և կշռադատված ընտրության կատարումը կազմում են մեր առօրյա աշխատանքի ամենահետաքրքիր և բովանդակալից մասը, քանի որ մեր՝ վերլուծություններ կատարելու և միանման տարբերակների միջից լավագույնն ընտրելու ունակությունից է կախված ուսանողին առաջարկվող լուծումների օգտակարությունը։

Հարցման մեթոդներ․

-

Որակական հարցազրույց․

  • Խորին հարցազրույցներ,

  • Փորձագիտական հարցազրույցներ,

  • Գնահատող հետազոտություններ,

  • Թեմատիկ հարցազրույցներ,

Էլեկտրոնային հարցումներ (Survey Monkey, Google Forms)

  • Այս մեթոդով հետազոտություններն ավելի արագ, կարճ և մատչելի են

  • Հարցվողներն իրենք են լրացնում հարցաթերթիկը

  • Սխալներն արագ շտկվում են

  • Հարցերի պատասխանները միանգամից ավտոմատ կերպով ներմուծվում են կենտրոնացված համակարգչային բազա:


Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները /2017-2021 թթ,/․

  • Դասախոսը և առարկան ուսանողի աչքերով սոցիոլոգիական հարցում 2016 թ․

  • Արտաքին շահակիցների (գործատուների) կարծիքի ուսումնասիրություն

/2018թ. մայիսի 14-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում է իրականացվել ուսումնասիրությունը/

  • Ռեսուրսներով բավարարվածության հեռակա համակարգում սովորող ուսանողների կարծիքների վերլուծություն 2016-2017 թթ․

  • Ռեսուրսներով բավարարվածության դասավանդողների կարծիքների վերլուծություն -

  • Ուսանողների կրթական ծրագրից բավարարվածության բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն 2017 թ․

  • Ռեսուրսներով բավարարվածության առկա համակարգում սովորող ուսանողների կարծիքների վերլուծություն 2017-2018 թթ․

  • Դասախոսը և առարկան ուսանողի աչքերով սոցիոլոգիական հարցում 2018 թ․

  • ՀՊՄՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն

/հարցումն իրականացվել է 2015-2018 թթ․-ի համար, վերլուծությունը՝ 2019 թ․-ին/

  • Ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների կարիքների վերհանմանն ուղղված ուսումնասիրություն -

  • ՄՈՒՀ-ում գործող հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմների արդյունավետության բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն

  • Դիմորդների շրջանում ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում

/հարցումն իրականացվել է 2018 թ․-ի հոկտեմբերին, վերլուծությունը՝ 2019 թ․-ին/

  • ՀՊՄՀ ուսանողների` արտերկրի համալսարաններում սովորելու ցանկության վրա ազդող գործոնները

/հարցումն իրականացվել է 2018 թ․-ի հոկտեմբերին, վերլուծությունը՝ 2019 թ․-ին/

  • ՀՊՄՀ ռեկտորի հաշվետվության , ՄՈՒՀ-ի վարած քաղաքականության թափանցիկության բացահայտմանն ուղղված հարցում

- /հարցումն իրականացվել է 2018 թ․-ի հոկտեմբերին, վերլուծությունը՝ 2019 թ․-ին/