ՈԱԱԿ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) ս.թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ հանդիպում մի շարք բուհերի որակի պատասխանատուների և երիտասարդ, ստեղծագործ դասախոսների հետ։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Նպատակը քննարկումների արդյունքում իրենց աշխատանքը և արդյունքները հետազոտող դասախոսներին բացահայտելը և լավագույն փորձը վեր հանելն է, ինչպես նաև փորձագիտական բազան համալրելը:

Ռուբեն Թոփչյանը հանդիպման մասնակից դասախոսներին ներկայացրեց ՈԱԱԿ փորձագիտական բազան՝ մատնանշելով փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները և փորձագետին ներկայացվող պահանջները:

Ծավալվեց մասնագիտական քննարկում և կարծիքների փոխանակում կրթական ծրագրերի և կրթության որակի բարելավման վերաբերյալ: Դասախոսները հնչեցրեցին նաև փորձագիտական աշխատանքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը:

Կարդալ ավելին


ՀՊՄՀ-ից հանդիպմանը մասնակցում էին․

բաժնի պետ, ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածու Մարիամ Գևորգյան

գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Անի Սահակյան

տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Սոնյա Վարդանյան

գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ներսես Սամվելյան

«Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպումը հնարավորություն տվեց ծանոթանալ հանրապետության երիտասարդ դասախոսների և հետազոտողների հետ, լսել կարծիքներ կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանալ հավատարմագրման հետ կապված որոշ խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և կենտրոնի հետագա գործունեության վերաբերյալ: Հանդիպումը իսկապես արդյունավետ էր, քանի որ թույլ տվեց անել որոշակի բացահայտումներ այլ բուհերում տիրող իրավիճակի, որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ: Հանդիպումը նաև միտված էր ապագա փորձագետների բացահայտմանը, ինչու՞ չէ, նաև դեպի կենտրոնը հետաքրքրության անտիվացմանը», - նշում է ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հացերով

դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Անի Սահակյանը։