Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի /ծանոթացում կենտրոնի կարիերայի գործառույթներին/ և Ուսանողական խորհրդի հետ համագործակցության արդյունքում շարունակվում են իրականացվել հանդիպումներ ուսանողների շրջանում։ Այսպիսով, տեղի ունեցան հանդիպումներ բուհի 10 ֆակուլտետների ուսանողների հետ:
Նպատակն է բարձրացնել ուսանողների շրջանում կրթության որակի ապահովման և կարիերայի հետ կապված բուհում տեղի ունեցող գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը և տրամադրել ուսանողներին ուսումնառության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ծանոթացնել կառույցների գործառույթներին, ուսանողների և աշխատակիցների իրավունքները և պարտականություններն արտացոլող փաստաթղթերին:
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության կողմից մշակվել է Ուսանողի ուղեցույց, որն արդեն տեղադրվել է
ֆակուլտետների տեղեկատվական հարթակում։
Ծանոթացեք.
Ուսանողների և աշխատակիցների իրավունքները և պարտականություններն արտացոլող փաստաթուղթ /կցված փաստաթղթի 11-13 էջերը/
Կից ներկայացված է հանդիպումների ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների:
29.04. 2019, 12:20, Ալեք Մանուկյան 13, Կուլտուրայի դահլիճ
Բանասիրական
Օտար լեզուների
Գեղարվեստական կրթության
Կուլտուրայի
02.05.2019, 12:20, Տիգրան Մեծ 17, Պատմական մասնաշենքի Կարմիր դահլիճ
Հատուկ և ներառական կրթության
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
Սկզբնական կրթության
06.05.2019, 12:20, Տիգրան Մեծ 17, Պատմական մասնաշենքի Կարմիր դահլիճ
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
Պատմության և իրավագիտության