Հուլիսի 11-ին ժամը 15:00-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Ուսանողի գնահատում» թեմայով բուհի դասախոսների մասնակցությամբ:
Նպատակն էր պարզել, թե ինչպիսի՞ն պետք է լինի գնահատումը, որքանո՞վ է գնահատումը բուհում համապատասխանում գործատուի գնահատմանը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին՝
Սահակյան Անի – Օտար լեզուների ֆակուլտետ
Խաչատրյան Սիրանուշ – Օտար լեզուների ֆակուլտետ
Հարությունյան Նաիրա – Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
Վարդանյան Սոնյա – Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Դանիելյան Գայանե – Օտար լեզուների ֆակուլտետ
Սամվելյան Ներսես – Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ
Մարգարյան Էլվինա – Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Մասնակիցները հանդես եկան իրենց ելույթներով և տեսակետներով քննարկվող հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ Հարությունյան Նաիրան ներկայացրեց իր հաջողված փորձը խնդրի վերաբերյալ։
ՈԱԱԿը փաստեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ հնարավորություն ստանալով բանիմաց մասնագետներով համալրել իրենց փորձագիտական բազան:
Էլվինա Մարգարյան
Կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ