2018 թ.-ի ապրիլի 11-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երիտասարդ դասախոսների, կարիերայի պատասխանատուների և ուսանողների» աշխատաժողով: Աշախտաժողովին իր մասնակցությունը ցուցաբերեց Հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, աշխ. գիտ. թեկ., դոցենտ Ներսես Սամվելյանը, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասիտենտ, ամբիոնի վարիչի տեղակալ Քնարիկ Հովհաննիսյանը, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը և Տեխնոլոգիական կրթության ամբիոնի ասպիրանտ Աննա Հակոբյանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը չափազանց կարևորեց այն հարցը, որ մասնագետներից, մեծահասակներից բացի ուսանողները ևս քննարկեն իրենց խնդիրները և բարձրաձայնեն դրանք:
Ուսանողի գնահատման բարելավում` գործատուների մասնակցությամբ քննարկման ժամանակ շեշտը դրվեց այն հանգամանքին, որ գնահատումը պետք է լինի ուսուցանող՝ արձանագրելով ուսանղի առաջընթացը մասնագիտական և փոխանցելի կարողությունների և հմտությունների զարգացման առումով:
«Ուսանողի գնահատման բարելավում՝ գործատուների մասնակցությամբ» թեմայով քննարկման ժամանակ մասնակից գործատուները նշեցին այն կարողություններն ու հմտությունները, որոնց ուշադրություն դարձնելով կընտրեն իրենց ապագա աշխատակիցներին: Ընդգծվեց, որ մասնագիտական գիտելիքներից բացի կարևորում են վերլուծական միտք, խմբային աշխատանքի ունակություն, պատասխանատվություն, վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն և այլն:
Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա փորձարկման արդյունքները ԵՊԼՀ-ում: Մոդելի հիմքում ընկած էր, թե ի՞նչպես են բուհերը գործատուների պահանջները ներառում կրթական ծրագրերում, ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կա:
Անցկացվեց բանավեճ ուսանողների կողմից «Կրթված մարդ, թե մասնագետ» հարցի շուրջ: Բանավեճի արդյունքում երկու կողմերն էլ հանգեցին «Կրթված մասնագետ» գաղափարին: