ՈԱԱԿ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2019 թվականի ապրիլի 5-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հայաստանյան բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հերթական հանդիպումը, որի հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես են բուհերում գնահատում ուսանողների առաջընթացը։ Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց բուհերի փորձը, կիրառվող գնահատման համակարգերի առանձնահատկությունները, որին հաջորդեց կրթության որակի շահակիցների կողմից քննարկում՝ ներկայացված օրինակների շուրջ։ Քննարկվեց, թե որակի ապահովման գործընթացի շրջանակներում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել բուհերից յուրաքաչյուրի գնահատման համակարգում, ինչպես է գնահատվում ուսանողի առաջընթացը և արդյոք կիրառվող գնահատումն ուսուցանող է։ Անդրադարձ կատարվեց բազմաբաղադրիչ գնահատմանը, դրա կիրառման առանձնահատկություններին և արդյունավետությանը՝ կախված մասնագիտությունից։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին և ցանկություն հայտնեցին հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ առաջարկելով թեմաներ հետագա հանդիպումների համար։

Ավելին

Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի մասնագետ Անահիտ Հովակիմյան