Հուլիսի 20-ին ժամը 15:00-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում հերթական անգամ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում և ներկայացում «Ուսանողի գնահատում» թեմայով բուհի դասախոսների մասնակցությամբ:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին՝
Խաչատրյան Սիրանուշ – Օտար լեզուների ֆակուլտետ
Հարությունյան Նաիրա – Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
Վարդանյան Սոնյա – Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Դանիելյան Գայանե – Օտար լեզուների ֆակուլտետ
Մարգարյան Էլվինա – Կրթության որակի ապահովման և կառավարման բաժին
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ- ի Տեխնոլոգիական կրթության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սոնյա Վարդանյանը ներկայացրեց 《Գնահատումը ուսանողների մասնագիտական հմտությունների ձևավորման և զարգացման կարևորագույն գործոն》խորագրով սահիկահանդեսը։ Այն միտված էր ուսման ընթացքում ուսանողների մոտ ձևավորելու ակտիվ մասնակցություն և պատասխանատվություն ուսուցանվող դասընթացներից գիտելիքների և հմտությունների ձեռք բերման գործընթացում։
Գայանե Դանիելյանը ևս հանդես եկավ իր ներկայացմամբ՝ մեկնաբանելով ձևավորող և ամփոփիչ գնահատման ձևերի կիրառման իր փորձը։
Հավելյալ տեղեկության համար այցելեք այստեղ։
Սոնյա Վարդանյան, Էլվինա Մարգարյան