ՈՐԱԿԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Որակի աջակիցների հանդիպում ՈԱԱԿ-ում

2019 թ․-ի հուլիսի 12-ին ՈԱԱԿ-ում կազմակերպված արդեն շարունական դարձած հանդիպման ժամանակ ԵՊԼՀ Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հանդես եկավ զեկույցով «Որակի ապահովման ներքին համակարգերի համեմատական վերլուծություն» թեմայով։

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բազմաթիվ բուհերի որակի ներքին ապահովման համակարգի ներկայացուցիչներ։ Հանդիպումն անցավ հետաքրքիր, հնչեցին բազմաթիվ կարծիքներ և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հաջորդ հանդիպումների զեկուցումների թեմաների վերաբերյալ։

ՀՊՄՀ-ից հանդիպմանը ներկա էին Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի մասնագետներ Անահիտ Հովակիմյանը և Լիլիթ Ֆլջյանը։


Կրթության որակի ապահովման և կառավառման բաժնի մասնագետ Անահիտ Հովակիմյան