«Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների» վարչության «Կրթության որակի ապահովման և կառավարման» բաժնի նախաձեռնությամբ 2018թ․ մայիսի 7-ին, ՀՊՄՀ Պատմական մասնաշենքի ռեկտորատի դահլիճում, կայացավ «Բենչմարքինգ և ռազմավարական պլանավորումը ԲՈՒՀ-ում» խորագրով սեմինար:
Մինչ սեմինարը կմեկնարկեր, վարչության պետ Մկրտիչ Ավագյանը կամավորներին հանձնեց հավաստագրեր։ Այնուհետև «Կրթության որակի ապահովման և կառավարման» բաժնի պետ Մարիամ Գևորգյանը ներկայացրեց կայքէջի պատմությունը և բաժնի գործառույթները։
Նշենք, որ սեմինարները վարում էին բաժնի մասնագետներ Էլվինա Մարգարյանը և Արուսյակ Գևորգյանը։
Կրթության ոլորտի պատասխանատու ուսանողները, վարչության կամավորները սեմինարի ընթացքում ծանոթացան նորաստեղծ եզրույթների սահմանմանը, դրանց վերաբերյալ կատարեցին առաջարկներ, քննարկումներ:
Բացման խոսք՝ Մարիամ Գևորգյան, Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ
Ողջույնի խոսք՝ Մկրտիչ Ավագյան, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ
2017-2018թթ կամավորների հավաստագրերի հանձնում
«Բենչմարքինգ» Զեկուցող Արուսյակ Գևորգյան
«Ռազմավարական պլանավորումը բուհում» Զեկուցող Էլվինա Մարգարյան
Ընդհանուր քննարկում