ՀՊՄՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԼԱԿԱՆ, ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ


ՀՊՄՀ-ն կրթական, գիտահետազոտական և մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը նպատակաուղղված է կրթության, սոցիալական, հումանիտար, բնական գիտություն­նե­րի և արվեստի ոլորտներում ազգային և միջազգային փորձին համապատասխան բարձ­րորակ մասնագետների պատրաստմանը, բարձրագույն և հետբուհական կրթա­կան ծրագրերի միջոցով գիտելիքի ստեղծմանը և հմտությունների ձևավորմանը, պահպանմանը և հանրային ոլորտում մանկավարժական արժեքների տարածմանը:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ


ՀՊՄՀ –ն ձգտում է դառնալ հաստատություն, որը

    • առաջարկում է կրթական նորագույն տեխնոլոգիաների, դասավանդման, ուսումնառության նորագույն մեթոդների, հետազոտության և նորարարության վրա հենված համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող մրցունակ կրթական ծրագրեր՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքներին համահունչ, նոր սերնդի կրթության խնդիրներին ներկայացվող առանձնահատուկ կրթական մոտեցումներով,

    • ունի անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ` նախակրթարան, հիմնական և ավագ դպրոցներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ` բարձրորակ հիմնավոր կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար,

    • ունի գործուն և արդյունավետ կառավարում ու վարչարարություն, որն ապահովում է կրթության որակի անընդհատ, շարունակական բարելավում և միջազգայնացում,

    • ապահովում է մանկավարժական մասնագիտական բարձրորակ կրթություն և ունի անհրաժեշտ ներուժ հասարակության մանկավարժական գրագիտությունը և ընտանեկան դաստիարակության հիմնախնդիրները բարձրացնելու, տարածելու, քարոզելու համար,

    • դաստիարակում է ազգային, բարոյական, հոգևոր և համամարդկային արժեքներ ունեցող ապագա մասնագետներ, հասանելի, մատչելի և նախընտրելի է հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների համար,

    • առաջատարն է ՀՀ-ում կրթական համակարգի նորագույն մտքի, կրթական հետա­զոտության և նորարության հարցերում, մատուցվող կրթական ծառայություններում,

    • երաշխավորում է կրթության ոլորտի բարձրակարգ մասնագետների առկայությունը ոչ միայն հանրապետության ներսում, այլ նաև սփյուռքի կրթօջախներում, մատուցում նրանց մաս­նագիտական պատրաստման և վերապատրաստման բարձր մակարդակի կրթական ծառայություններ:


ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ


ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Համալսարանը կարևորում է փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված միջավայրի առկայությունը՝ համարելով այն կարևոր գործոն իր առաքելությունն իրա­կանացնելիս:


ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջնային է համարվում գործընկերային շահերի և որոշումների կոլեգիալ ընդունումը համալսարանի ռազմավարական նպատակներն իրականացնելիս, միաժամանակ պահպանվում են բազմակարծությունը և ժողովրդավարության սկզբունքները:


ՈՒՍԱՆՈՂԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Համալսարանն առաջնային է համարում ուսանողի կրթական առաջընթացը, հետևաբար համալսարանի ջանքերը միտված են ուսանողների մտավոր ներուժը զարգացնելուն, մասնագիտական խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ և արժանա­պատիվ քաղաքացիներ դառնալուն:


ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Համալսարանը կարևորում է ուսանողի և աշխա­տողի ակադեմիական ազնվությունը և համալսարանի գործունեության թափանցիկության ապահովումը:


ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համալսարանում կարևորվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն մատչելի և բարձրորակ կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը՝ առանց­քային համարելով բարձրակարգ գիտամանկավար­ժական կազմի ապահովումը:


ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

Համալսարանը ձգտում է պահպանելու իր առաջնային դերը կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներում՝ համալսարանի հաջողության գրա­­­վա­կաններից համարելով գիտական ներուժի նորարարական ակտիվությունը և ստեղծա­գործական նախաձեռնության առաջանցիկ զարգացումը: