Բոլոնիայի գործընթաց

Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:


Նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը`

    • Կնպաստի ուսանողների, շրջանավարտների և բարձրագույն կրթական անձնակազմի շարժունությանը,

    • Կնախապատրաստի ուսանողներին իրենց հետագա կարիերայի և կյանքի համար` որպես ժողովրդավարական հասարակությունների ակտիվ քաղաքացիներ, և կաջակցի նրանց անհատական զարգացմանը,

    • Կառաջարկի որակյալ բարձրագույն կրթություն` հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ակադեմիական ազատության վրա:

Բարեփոխումների հիմնական առաջնահերթություններն են`

    • Հեշտ ընթեռնելի և համադրելի աստիճանները` կազմավորված եռաստիճան համակարգում (օրինակ` բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա) և որակավորման ազգային շրջանակները, որոնք համատեղելի են Եվրոպական բարձրագույն կրթության որակավորման ազգային շրջանակների հետ,

    • Որակի ապահովում` համապատասխան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին,

    • Օտարերկրյա աստիճանների և այլ բարձրագույն կրթական որակավորումների ճանաչում` համաձայն Եվրոպայի խորհրդի/ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ճանաչման կոնվենցիայի:


Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999 թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները:


ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

/Տեղեկանք/

Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է Բերգենում` 2005 թ․-ին: Այդ պահից սկսած, Հայաստանի Կառավարության (ՀԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ-ներ) հիմնական բևեռները հանդիսացել են երկփուլ համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի և դիպլոմի հավելվածի համակարգի ներմուծումը, դոկտորական ծրագրերի ամրապնդումը` իբրև կամուրջ բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտների միջև և փոխճանաչման և որակի ապահովման ազգային մարմնի հիմնադրումը:

  1. Համընթեռնելի և համեմատելի աստիճանների համակարգի որդեգրումը

  2. Երկփուլ համակարգը

  3. Կրեդիտների համակարգի ստեղծումը

  4. Նպաստել շարժունությանը

  5. Աջակցության եվրոպական համագործակցությունը որակի գնահատման ասպարեզում

  6. Նպաստել եվրոպական չափայնության ներմուծմանը բարձրագույն կրթության ասպարեզում

  7. Շարունակական կրթության հնարավորությունը ամբողջ կյանքի ընթացքում

  8. Բոլոնյան գործընթացին ուսանողների և բարձրագույն կրթության հաստատությունների մասնակցությունը

  9. Դոկտորանտուրան որպես բոլոնյան գործընթացի երրորդ փուլ


Կարդալ ավելին