Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը Պրակտիկայի կենտրոնի հետ համատեղ անցկացրեց «Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն» թեմայով հանդիպում համալսարանի աշխատակիցների հետ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, ժամը 12.00 պատմական մասնաշենքի ռեկտորատի դահլիճում։
Հանդիպումն անցկացրեց Պրակտիկայի կենտրոնի ղեկավար, հոգ․ գիտ․ թեկ․, դոցենտ Վահան Սարգսյանը։