Որակի կառավարման համակագ

Որակի կառավարման համակագ

ՊՄՀ-ի Որակի կառավարման համակարգի (ՈԿՀ) տվյալ ուղեցույցը հանդիսանում է կրթության որակի կառավարման ընդհանրացնող փաստաթուղթ և ձևավորում է ՈԿՀ-ում առկա գործընթացների հիմնական պահանջները, փաստաթղթերի կազմն ու կառուցվածքը, լիազորությունների և պատասխանատվության բաշխման կարգը:

ՀՊՄՀ-ում մշակվում և ներդրվում է կրթության որակի կառավարման համակարգ` ISO-9000 և ENQA չափանիշների մեթոդոլոգիայի հիման վրա: Այս համակարգը նաև թույլ է տալիս առավելագույնս հասկանալ կրթական ծառայություններ սպառողների պահանջները մասնագետների պատրաստման համար տարբեր փուլերում:

ՀՊՄՀ—ի ՈԿՀ-ի ուղեցույցը նախատեսված է որպես կառավարման համակարգի տեղեկատու համալսարանի ղեկավարության, բոլոր մակարդակների կառավարիչների, համալսարանի աշխատակիցների, ինչպես նաև շահագրգիռ անձանց բոլոր խմբերի համար:

ՈԿՀ-ի ուղեցույցի այժմեականության պարբերաբար ստուգումն իրականացվում է ոչ ուշ, քան տարին մեկ անգամ ՈԱ-ի պատասխանատու պրոռեկտորի կողմից, ինչը հիմք է տալիս կատարել փոփոխություններ և լրամշակել այն:


Ներկայումս ՈԿՀ-ի շրջանակներում իրականացվում են գործունեության հետևյալ

ուղղությունները`

  • ռազմավարական պլանավորում,

  • պլանավորում` ըստ գործընթացների,

  • գործընթացների փաստաթղթավորում,

  • կրթության որակի մշտադիտարկում,

  • գործընթացների ներքին աուդիտ,

  • գիտական աշխատողների և դասախոսական, ինչպես նաև վարչական անձնակազմի վերապատրաստման ստանդարտների մշակում:


ՀՊՄՀ որակի կառավարման համակարգը տարածվում է հետևյալ հիմնական

գործընթացների և գործունեության ձևերի վրա`

  • վարչության գործունեություն որակի կառավարման ուղղությամբ,

  • բարձրագույն մասնագիտական կրթության գործընթաց,

  • լրացուցիչ մասնագիտական կրթության գործընթաց,

  • գիտահետազոտական գործունեություն,

  • դաստիարակչական և արտալսարանային աշխատանք ուսուցանողների հետ:


ՈԿՀ-ը ներառում է բուհի գործունեության բոլոր ուղղությունները, ֆակուլտետները, ամբիոններն ու այլ ստորաբաժանումները:

ՈԿՀ-ի բոլոր դրույթները պարտադիր են իրականացվելու ՀՊՄՀ-ի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում և ծառայություններում:


Համալսարանի ՈԿՀ-ն հիմնված է որակի ապահովման հետևյալ նորմատիվ բազայի վրա`


Ուղեցույցին ծանոթանալու համար սեղմել այստեղ