Կայացավ հանդիպում ՀՊՄՀ ֆակուլտետների ուսանողների և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Գ․Հովհաննիսյանի և Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մ․ Գևորգայի հետ, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին ուսումնական ընթացքին վերաբերող իրենց հուզող հարցերը, ամփոփվեց խնդիրների լուծման տարբերակների քննարկմամբ։
Նշենք քննարկված խնդիրներից մի քանիսը․
2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի գործողությունների կատարման պլանի ընթացք,
դասացուցակի փոփոխում վերջին պահին,
ընտրովի դասընթացների, օտար լեզուների ընտրության հնարավորություն,
մասնագիտական փաթեթների տեղադրում
հեռակա ուսուցման կազմակերպում։
Ուսանողական խորհուրդը իր երախտագիտությունն է հայտնում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի նախագահ Սվետլանա Սարգսյանին հանդիպումը կազմակերպելու համար, որի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց բարձրաձայնելու ֆակուլտետում առկա խնդիրները։
Ավելին
Ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահներ
Կայացավ «Մասնագիտական կրթության ազգային կենտրոն» հիմնադրամի սույն թվականի սեպտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում կազմակերպված համաժողովը։ Համաժողովի արդյունքում ամփոփվեց ՈԱԱԿ-ի համակարգմամբ UNESCO-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, բուհերի ներկայացուցիչների մոտ փորձագիտական կարողությունների ձևավորման մեխանիզմները և լավագույն փորձի տարածման միջոցները։
Ձեզ ենք ներկայացնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Որակի ներքին ապահովման կառույցի պատասխանատուների, դեկանի և կրթական ծրագրի պատասխանատուի տվյալները, ովքեր մասնակցել են համաժողովին․
Մարիամ Գևորգյան Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ
Սրբուհի Լուլուկյան Օտար լեզուների ֆակուլտետի դեկան պ/կ
Լուսինե Ղուլղազարյան Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Կայացավ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված առցանց հանդիպում արվեստի և սպորտի բուհերի, ինչպես նաև այդ ոլորտների կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՈԱ պատասխանատուների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈԱ պատասխանատու Հայկուհի Մուկոյանը, նույն ֆակուլտետի փոխդեկան Արմինե Բաղդասարյանը, Կուլտուրայի ֆակուլտետի ՈԱ պատասխանատու և փոխդեկան Արտասշես Մարտիրոսյանը, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը։
Մասնակիցները ներկայացրեցին առցանց ուսուցման պարագայում առաջացած դրական և բացասական կողմերը։ Մեր կողմից ներկայացվեց այն փաստը, որ բուհում արդեն մի քանի տարի գործում է էլեկտրոնային դասընթացների անցկացման Classroom համակարգը, որի շնորհիվ անցումն առցանց ուսուցման տեղի ունեցավ առավել սահուն, սակայն արվեստի ոլորտը սպասարկող մասնագիտությունների համար այն հանդես է գալիս որպես հավելյալ միջոց, քանզի կան մասնագիտական բազմաթիվ նրբություններ։ Այսուհանդերձ ներկայիս իրավիճակում ներկայացված համակարգը թույլ է տալիս չընդհատել ուսումնական պրոցեսը և արվեստանոցներում մեկնարկած աշխատանքները հասցնել ավարտին։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի
փոխդեկան Արմինե Բաղդասարյան
Առցանց ուսուցման որակի ապահովման խնդիրներն էին այսօր ՈԱԱԿ մասնագետների և բուհերի որակի ապահովման պատասխանատուների օնլայն հանդիպման օրակարգում։
Բուհերի որակի ապահովման պատասխանատուները ներկայացրեցին, թե ինչպես է իրենց բուհերում իրականացվում առցանց ուսուցումը և ինչպես է ապահովվում այդ գործընթացի որակը։
Որպես խնդիր նշվեց որոշ ուսանողների մոտ համակարգչի կամ որակյալ ինտերնետ կապի բացակայությունը, ինչը խոչընդոտում է նրանց ներգրավմանն առցանց դասերում։ Սակայն, այնուամենայնիվ, ՈԱ պատասխանատուները նշում են, որ առցանց ուսուցման պարագայում դասերին ուսանողների մասնակցության ցուցանիշը բարձր է։
Որպես մեկ այլ խնդիր ՈԱ մասնագետները նշեցին գործնական առարկաների դասավանդումը, այն է՝ ինչպես դասավանդման այլընտրանքային մեթոդների պարագայում վստահ լինել, որ ապահովվում է ակնկալվող վերջնարդյունքն այդ դասընթացների համար։ Հանդիպման մասնակցները ներկայացրեցին իրենց մոտեցումները և փորձը հարցի վերաբերյալ։
Նշվեց, որ բուհերը մշակել են կրթական գործընթացի հետագա կազմակերպման տարբեր սցենարներ՝ պատրաստ լինելով տարատեսակ զարգացումների։ Միևնույն ժամանակ, խնդիր է մնում ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունը, պրակտիկաների կազմակերպումը, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի։
ՈԱ մասնագետները ներկայացրեցին նաև առցանց ուսուցման արդյունքում կուտակված դրական փորձը, որն արտակարգ դրության ավարտից հետո զարգացնելու և կիրառելու են կրթական գործընթացում։
Քննարկվեց նաև ՈԱ պատասխանատուների դերը և պատասխանատվությունն ուսումնական հաստատությունում որակի ապահովման գործում։ Շեշտվեց, որ որքան էլ ակտիվ աշխատի բուհի որակի ապահովման կենտրոնը, եթե պատասխանատվությունները բուհում ճիշտ չեն բաշխված և համագործակցությունը ստորաբաժանումների միջև արդյունավետ չէ, որակի ապահովումը բուհում համակարգային բնույթ չի ստանա։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոն Արամյան Լիդա
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/ Հոգեբանության ամբիոն Մակիչյան Սոնա
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ/Տեխնոլոգիական կրթության ամբիոն Վարդանյան Սոնյա
Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների ամբիոն Սահակյան Անի
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոն Արամյան Լիդա
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/ Հոգեբանության ամբիոն Մակիչյան Սոնա
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ/Տեխնոլոգիական կրթության ամբիոն Վարդանյան Սոնյա
Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների ամբիոն Սահակյան Անի
Սկզբնական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Մանկավարժության ամբիոն Լուսինե Պողոսյան
Ամբիոնի վարիչի պ/կ / Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն, Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Քնարիկ Հովհաննիսյան
IV փուլ 14.12.2018 թ. -24.12.2018 թ.
Հաջորդիվ հանդիպումները տեղի կունենան առանձին խմբերով, նաև ներքին և արտաքին շահակիցների հետ: