Հունիսի 14-ին Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի «Մշակույթի տուն» մեծ դահլիճում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի կողմից կազմակերպվող «Որակավորումների արժանահավատ շնորհում» խորագրով դասախոսների և ուսանողների աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՊՄՀ Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ֆակուլտետային, ամբիոնային, ուսանողական կազմակերպությունների կրթության որակի պատասխանատուներ։
Հանդիպման ընթացքում ընդհանուր քննարկում տեղի ունեցավ շահակիցների հետ «Ո՞րն է ուսուցման մոտիվացիան», «Որակավորումների արժանահավատ շնորհում. Ուսանողի առաջընթացի պլանավորում» թեմաներով, որից հետո ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյան կիսվեց այդ ոլորտում առկա միջազգային փորձով։