ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթական ծրագրերի բարելավումը՝ ՈԱԱԿ մշտադիտարկման առանցքում

2021թ․ դեկտեմբերի 15-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իրականացրեց որակի ներքին ապահովման համակարգի և մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկում:

Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ղեկավար կազմի, կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև Կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ քննարկվեցին ուսումնասիրվող «Տարրական մանակավարժություն և մեթոդիկա» և «Կրթության կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված գործընթացները:

Շահակիցների հետ քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • կրթական ծրագրերի բարելավման ընթացքը և առկա մարտահրավերները,

  • ուսումնառության, դասավանդման և գնահատման մեթոդների ընտրությունը և դրանց կապը վերջնարդյունքների ապահովման հետ,

  • բուհ-աշխատաշուկա համագործակցության միտումները և շրջանավարտների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը,

  • հետազոտահենք առաջադրանքների իրականացումը և դասախոսական կազմի իրականացրած հետազոտությունների արդյունքների ներդրումն ուսումնառության գործընթացում:

Ավելին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարան

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես գիտեք, ՀՊՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրումը հավաստող վկայագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից վավերացվել է 19․02․2020թ-ին հրաման № 207-Ա/2, 2020 և հրապարակվել ՀՀ ՈԱԱԿ-ի հավատարմագրման գրանցամատյանում։

Համաձայն հավատարմագրման 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն կարգի 11-րդ կետի ՀՊՄՀ պարտավոր է երկամսյա ժամկետում ներկայացնել Բարելավման գործողությունների պլանի վերջնական տարբերակը։

Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի կողմից aspu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է Բարելավման գործողությունների պլանի էլեկտրոնային նախնական տարբերակը և յուրաքանչյուր չափանիշների շուրջ ներկայացված են աշխատանքային խմբեր։

Հարկավոր է լրամշակել /գործողություն, իրականացման ժամկետ/ Ձեր չափանիշը համագործակցելով համապատասխան աշխատանքային խմբի հետ, ինչն էլ կարող եք իրականացնել doc տարբերակում օգտվելով comment գործիքից։ Արտակարգ իրավիճակի հետ պայմանավորված առաջարկում ենք գործողությունների ժամկետները սկել 2020թ․-ի սեպտեմբեր ամսից։


Խնդրում ենք լրամշակման աշխատանքները ավարտել մինչև ս/թ ապրիլի 6-ը

Հարգելի ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ տեղեկացրեք խնդրեմ, ըստ աշխատանքային խմբերի, Ձեր համապատասխան աշխատակիցներին։

Հարցերի դեպքում գրեք բաժնի էլ․ հասցեին։


Հարգանքով,

Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի թիմ

Խաչատուր Աբովյանի անվան

հայկական պետական մանկավարժական համալսարան

Հարգելի՛ գործընկերներ,

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչությունը, Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը շնորհավորում է բոլորիս 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու կապակցությամբ։

Շնորհակալ ենք այս ամբողջ ընթացքում վարչության, բաժնի հետ համագործակցելու համար։ Բոլորդ Ձեր մասնակցությունն եք ունեցել այս գործընթացում, ինչի համար հոգաչափ շնորհակալ ենք:

Կարդալ ավելին

«Ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր» խորագրով սեմինար ասպիրանտների և հայցորդների համար

Միջազգային համագործակցության բաժնի, Գիտահետազոտական կենտրոնի և Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի համագործակցության արդյունքում կազմակերպվում է սեմինար՝ «Ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր» խորագրով, որը տեղի կունենա 2019 թ. դեկտեմբերի 6-ին:

Սեմինարը կվարի Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մարիամ Գևորգյանը

Կարդալ ավելին

Մանկավարժական համալսարանը վերահավատարմագրվում է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։

Մայիսի 20-24-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը համալսարանում գնահատում կիրականացնի 10 չափանիշներով, կդիտարկի նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը։

Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ կունենան բուհի Խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև կդիտարկի ուսանողի գնահատումը։

ՀՊՄՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանը:

Խմբի մյուս անդամներն են Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Փիթեր Քարիսը, ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ ուսանող Սրբուհի Միչիկյանը։

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը։

Նշենք, որ ՀՊՄՀ-ն 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015 թ․-ին:

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ին կազմակերպվում է երկփուլ վճարովի դասընթաց «Որակի ապահովման համակարգի բարելավում» թեմայով: Գրանցումը բաց է մինչև մարտի 30-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 59 70 09 (6009 կամ 7078 ներքին):

Խնդրում ենք գրանցման դեպքում հետադարձ նամակով տեղեկացնել Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնին (էլ․ հասցե՝ qa@aspu.am)

Հարգելի՛ դասախոսներ,

Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթաց դասախոսների համար՝ «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով:

Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 15-ը:


Հարցերի դեպքում զանգահարեք (+374 60) 54 18 47 հեռախոսահամարով, մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://bit.ly/2THEODI

Խնդրում ենք գրանցման դեպքում հետադարձ նամակով տեղեկացնել Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնին։

Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում եկրորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը կազմակերպելու մասին։

Հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30 պատմական մասնաշենքի կարմիր դահլիճում։

Օրակարգում․

  • Խմբերում կատարվելիք աշխատանքի բնույթի ներկայացում։

  • Հավատարմագրման 2-րդ շրջափուլի համար ինքնավերլուծության շեշտադրումները։

  • Փաստաթղթերի ներկայացում։

  • Աշխատանքի կազմակերպման ձևաչափ:

Հանդիպումները կլինեն շարունակական, ըստ չափանիշների կազմված աշխատանքային խմբերի հետ։

Կարդալ ավելին