Նախորդ

Հոդված 317. Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը

Հաջորդ

Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(317-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)