Նախորդը

Հոդված 27. Հարբած վիճակում հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունը

Հաջորդը

1. Ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:

2. Ալկոհոլամոլի, թմրամոլի կամ թունամոլի կողմից հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը: