Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

Հաջորդ

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

(316-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն, 16.12.05 ՀՕ-33-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն օրենքներ)