Նախորդը

Հոդված 9. Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը

Հաջորդը

1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:

2. Օբյեկտիվ մեղսայնացումը` առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է: