Նախորդը

Հոդված 33. Ավարտված և չավարտված հանցագործությունները

Հաջորդը

1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:

3. Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար` հղում կատարելով սույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին: