Նախորդը

Հոդված 6. Օրենքի առջև հավասարության սկզբունքը

Հաջորդը

Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

(6-րդ հոդվածը փոփ. 05.02.13 ՀՕ-3-Ն օրենք)