Նախորդը

Հոդված 20. Հանցագործությունների համակցությունը

Հաջորդը

1. Հանցագործությունների համակցություն է համարվում`

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

(20-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)