Նախորդը

Հոդված 36. Հանցագործությունից կամովին հրաժարումը

Հաջորդը

1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա` փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

3. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:

4. Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված գործողությունները չեն հանգեցրել կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք: