Նախորդը

Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը

Հաջորդը

1. Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

2. Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:

(10-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն օրենք)