Parmaceutical field

Мовикс( Мелоксикам) դեղահատեր 7,5 և 15մգ

Մինչ դեղամիջոցի օգտագործումը ուշադիր կարդացեք ներդիրը

-Պահպանեք ներդիրը: Այն կարող է նորից անհրաժեշտ լինել:

-Լրացուցիչ հարցեր ծագելու դեպքում դիմեք բժշկին,դեղագետին կամ բուժքրոջը:

-Այս դեղապատրաստուկը նշանակվել է միայն Ձեզ: Մի տվեք այն այլ անձանց: Այն կարող է վնաս պատճառել ,անգամ եթե նրանց մոտ դիտվում են նույն ախտանշանները ինչ Ձեզ մոտ;

. Եթե ցանկացած կողմնակի երևույթ դառնում է լուրջ կամ նկատում եք այնպիսի կողմնակի երևույթներ որոնք նշված չեն ներդիրում, խնդրում ենք տեղեկացնել Ձեր բժշկին կամ դեղագետին:

Այս ներդիրում նշված են`

.Ինչ է իրենից ներկայացնում Мовикс և ինչի համար են օգտագործում այն :

.Նախքան դեղահատի օգտագործելը :

.Ինչպես օգտագործել այն :

.Հնարավոր կողմնակի ազդեցությունները :

.Ինչպես պահպանել :

.Լրացուցիչ տեղեկություն :

Ինչ է իրենից ներկայացնում Мовикс դեղահատը :

.Мовикс-ը պատկանում է այն դեղերի շարքին ,որոնք օժտված են արտահայտված հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություններով (Ոսհբդ): Դեղամիջոցի այս կարևոր հատկությունները պայմանավորված են նրա՝ պրոստոգլանդիններ կոչվող էնդոգեն միացությունների վրա ճնշող ազդեցությամբ , ,որոնք նկատելի դեր ունեն բորբոքման ընթացքում, ցավերի և տենդի ժամանակ :

Мовикс . Օգտագործվում է հետևյալ հիվանդությունները բուժելու համար :

.Ռևմատոիդ արթրիտ և արթրոպաթիաներ . Շարունակական բուժում :

.Օստեոարթրիտ . Սրացված նախանշանային բուժում :

.Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ. նախանշանային բուժում :

.Ողնաշարի ներքին հատվածի ցավազրկում :

Նախքան Мовикс ընդունելը:

Ուշադրություն …

Մի օգտագործեք այն …

.Եթե Ձեզ մոտ եղել է , կա ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց :

.Եթե Ձեզ մոտ կա արյունահոսության որևէ տեսակ:

.Եթե Ձեզ մոտ եղել է , կա ստամոքս- աղիքային համակարգի արյունահոսություն, գրգռում Ոսհբդ-ների ընդունման հաշվին , կամ գլխուղեղի արյունազեղում :

.Եթե Ձեզ մոտ կա երիկամային ծանր անբավարարություն :

.Եթե կա ծանր երիկամային անբավարարություն առանց դիալիզի :

. Եթե կա ծանր սրտային անբավարարություն :

.Եթե դուք հղի եք , կամ պլանավորում եք հղիանալ, կամ կերակրում եք կրծքով :

.ՈՒրիշ ՈՍՀԲԴ ի հետ միաժամանակյա բուժման ընթացքում :

.Եթե փոքր եք 16 տարեկանից :

Պահպանեք հատուկ զգուշություն Мовикс ընդունման ժամանակ :

.Եթե ունեք սիրտ-անոթային կամ երիկամային համակարգի անբավարարություն ,ապա մեծանում է դեղամիջոցի ընդունման ռիսկը: Այդ նույն ռիսկը մեծանում է եթե դուք մեծահասակ եք :

.Դեղամիջոցի ընդունման ժամանակ կարող է առաջանալ ցան ( Ստիվենս Ջոնսոնի սինդրոմ ) Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ , որը սկզբնական շրջանում ունենում է մաշկի կարմրություն, ջրային ցաներ :

Լրացուցիչ նախանշաններ , որոնց պետք է ուշադրություն դարձնել :

. Խոցեր բերանի խոռոչում, կոկորդում, քթում, սեռական օրգանների վրա , աչքերի բորբոքում :

Անհրաժեշտ տեղեկություն Мовикс մի քանի տեսակների մասին

Այս դեղամիջոցը պարունակում է կաթնաշաքարի մոնոհիդրատ :

Ինչպես ընդունել Мовикс .

. Մեծահասակները- օրական չափաբաժինը - 7,5 – 15մգ ( 1 հաբ մինչև 15մգ օրվա համար )

.Երեխաներ- մինչև 16 տարեկան – խորհուրդ չի տրվում օգտագործել այն :

.Եթե մոռացել եք ընդունել օրվա չափաբաժինը ,ապա չի կարելի ընդունել կրկնակի չափաբաժին :

Հնարավոր կողմնակի ազդեցությունները :

.Հաճախ հանդիպող – պեպսինի –ստամոքսահյութի արտազատման նորմայի խախտում , փսխում, սրտխառնոց , ցավեր որովայնի շրջանում , փորկապություն, գաստրիտ, վքնածություն :

.Հաճախակի հանդիպող – գլխացավեր:

. Ոչ հաճախակի հանդիպող – սակավարյունություն, ալերգիա, գլխապտույտ, քնկոտություն, արյան ճնշման բարձրացում , դեմքի կարմրություն , գաստրիտ , ստոմատիտ, ցան , նատրիումի և ջրի փոխանակության խանգարում, վերջույթների այտուցներ :

.Հազվադեպ- լեյկոցիտների, թրոմբոցիտների քանակության նվազում , տրամադրության կտրուկ փոփոխություն , տեսողության խանգարում, գիշերային մղձավանջներ, աղմուկ ականջներում, սրտխփոց , սրտային անբավարարություն, ասթմա, կարմրուկ:

.Շատ հազվադեպ հանդիպող – Ագրանուլուցիտոզ – լեյկոցիտների քանակության խիստ անկում, որւ մեծացնում է ինֆեկցիայի ներթափանցման հնարավորությունը , հեպատիտը:

.Անհայտ հաճախականությամբ հանդիպող – Անաֆիլակտիկ շոկ,որը հանգեցնում է շնչառության դժվարացմանը , կամ առաջացնում է գլխապտույտ, շփոթվածության զգացում , տարածության մեջ չկողմնորոշվելու զգացում :

Ինչպես պահպանել :

.Պահել օրիգինալ տուփի մեջ , չոր և արևից պաշտպանված տեղում , 25 աստիճան ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում:

.Երեխաների համար անհասանելի վայրում :

Լրացուցիչ տեղեկություն:

Ինչ է պարունակվում Мовикс -ը

.Ակտիվ նյութը – Մելօքսիկամ : Ամեն մի դեղահատում պարունակվում է 7,5 – 15մգ մելօքսիկամ :

.Լրացուցիչ նյութեր- միկրոբյուրեղային ցելյուլոզ , կաթնաշաքարի մոնոհիդրատ , մագնեզիումի ստեարատ , նատրիումի եռցիտրատ , օսլա, անջուր, , պովիդոն:

Ուշադրություն, այս դեղամիջոցը պարունակում է կաթնաշաքարի մոնոհիդրատ:!!!

Արտադրող եվ դուրս գրման ու շրջանառության պատասխանատու:

AO COФАРМА , , Բուլղարիա :

АО УНИФАРМ , ,Բուլղարիա:

Նյութը կազմեց՝ Հասմիկ Հարությունյանը

Артринал (Теноксикам) Դեղահատեր 20մգ

Մինչ դեղի օգտագործումը ուշադիր կարդացեք ներդիրը

-Պահպանեք ներդիրը: Այն կարող է նորից անհրաժեշտ լինել:

-Լրացուցիչ հարցեր ծագելու դեպքում դիմեք բժշկին,դեղագետին կամ բուժքրոջը:

-Այս դեղապատրաստուկը նշանակվել է միայն Ձեզ: Մի տվեք այն այլ անձանց: Այն կարող է վնաս պատճառել ,անգամ եթե նրանց մոտ դիտվում են նույն ախտանշանները ինչ Ձեզ մոտ;

Ազդող նյութը: Теноксикам

1.Ինչ է Артринал-ը և ինչի համար են այն օգտագործում

Теноксикам -ը՝Артринал -ի ակտիվ բաղադրամասը, դասվում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների(ՈՍՀԲԴ) շարքին ,որը պատկանում է օքսիկամներին: ՈՍՀԲԴ-ը դրանք դեղեր են ,որոնք օգտագործվում են արթրիտի( ռևմատիզմ) ժամանակ ուղեկցվող այնպիսի ախտանշանների դեպքում ինչպիսիք են բորբոքում,այտուց,կապանների կոշտություն և ցավ:

ֆունկցիան իրականացնում են առավելապես շնորհիվ պրոստագլանդինների սինթեզի ընկճման: Այս դեղամիջոցները չեն բուժում արթրիտը,այլ պարզապես մեղմացնում են վիճակը:

Ցուցումներ

Արտրինալը նշվում է որպես ցավի օգնություն ռևմատիկ արթրիտի և

օստեոարթրիտի ժամանակ: Ինչպես նաև

որպես կարճաժամկետ օգնություն սուր մկանաոսկրային խանգարումների դեպքում,ներառյալ լարվածություն,

և փափուկ հյուսվածքի այլ վնասվածքներ:

2.Ինչ պետք է իմանալ մինչ դեղամիջոցի օգտագործումը

եղեք շատ զգույշ

Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ,եթե

-ունեցել եք ստամոքս-աղիքային խնդիրներ

-եթե գանգատվում եք երիկամների կամ լյարդի անբավարարությունից

-եթե գանգատվում եք սրտային անբավարարությունիգ կամ բարձր ճնշումից

-եթե նախկինում ունեցել եք բրոնխիալ ասթմա

-եթե ենթարկվել եք խոշոր վիրահատության;

Հակացուցումներ

Արտրինալը հակացուցված է այն հիվանդներին, որոնք ունեցել են մարսողական խոցեր,ստամոքս-աղիքային արնահոսություն,կամ ստամոքսի լուրջ բորբոքում: Այն հակացուցված է նաև այն հիվանդներին ովքեր ունեն բարձր զգայունություն Теноксикам-ի նկատմամբ,կամ գանգատվում են բարձր զգայունության ռեակցիայից (ասթմայի նշաններ,ռինիտ,անոթային այտուց ) այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների նկատմամբ:

Դեղ-դեղ փոխազդեցություններ.

Եթե Ձեզ անհրաժեշտ է Артринал , սակայն միաժամանակ Դուք ընդունում եք այլ դեղամիջոցներ, ապա մինչ Артринал-ի օգտագործումը խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ, մասնավորապես հետևյալ դեպքերում.

-Թթվամարիչներ (անտացիդներ), այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, Վարֆարին և այլ հակամակարդիչներ, լիթիում, կորտիկոստերոիդներ, միզամուղ միջոցներ, ցիկլոսպորին, Մեթոտրեկսատ, Միֆեպրիստոն, սրտային գլիկոզիդներ, Խինոլոնային շարքի դեղեր, սալիցիլատներ;

Այս դեղամիջոցը ուժեղացնում է լիթիումի,հակամակարդիչների,հիպոգլիկեմիկ միջոցների տոքսիկ ազդեցությունները,միներալո- ու գլյուկորտիկոիդների, էստրոգենների կողմնակի ազդեցությունները: Անտացիդները իջեցնում են ներծծման արագությունը: Այլ ՈՍՀԲ դեղամիջոցները ևս բարձրացնում են կողմնակի երևույթների հավանականությունը: Միելոտոքսիկ դեղամիջոցները բարձրացնում են հեմատոտոքսիկացիայի արտահայտման հավանականությունը:

Հատուկ նախազգուշացումներ.

Ոսհբդ-ները պետք է զգուշությամբ տրվեն այն հիվանդներին,ովքեր նախկինում ունեցել են ստամոքս֊-աղիքային կամ լյարդի հետ կապված հիվանդություններ։ Եթե օգտագործում եք միզամուղներ,կամ այն հիվանդները որոնք ունեն զարկերակային գերճնշում կամ սրտային անբավարարություն անհրաժեշտ է հաշվի առնել օրգանիզմում նատրիումի ու ջրի կուտակման հավանականությունը:

Այնպիսի դեղամիջոցների օգտագործումը ինչպիսին է Arthrinal-ը կարող է բարձրացնել սրտի կաթվածի հավանականությունը (սրտամկանի ինֆարկտ,ինսուլտ) : Ռիսկը առավել մեծ է բարձր դոզաների կամ երկարատև օգտագործման դեպքում: Մի չարաշահեք նշանակված դոզան եվ օգտագործման տևողությունը:

Պահանջվում է զգույշ լինել եթե բուժվող հիվանդը տառապել կամ այժմ տառապում է բրոնխիալ ասթմայով;

………..

Հղիության դեպքում

Հաստատված չէ որ Артринал-ի օգտագործումը հղության ժամանակ անվտանգ է: Այդ պատճառով հղիության դեպքում անհրաժեշտ է խուսափել օգտագործումից: Իսկ անհրաժեշտության դեպքում մինչ օգտագործումը խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

Կրծքով կերակրման դեպքում

Դեռևս պարզ չէ, արդյոք Теноксикам-ը անցնում է մայրական կաթով,թե ոչ: Այդ պատճառով կրծքով կերակրման ընթացքում այն չեն նշանակում: Այս դեպքում ևս որևէ դեղամիջոց ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

3.Ինչպես օգտագործել Артринал-ը

Հետևեք Ձեր բժշկի ցուցումներին

Չափահասներ: դեղաչափը` 20մգ ( 1 դեղահատ )օրական 1 հատ; Օրական չափաբաժնի չարաշահումից պետք է խուսափել,քանի որ այն չի բերի դեղամիջոցի արդյունավետության բարձրացման,այլ առաջ կբերի անցանկալի երևույթներ:

Սուր մկանաոսկրային խանգարումների դեպքում բուժումը նորմայում չպետք է գերազանցի 7 օրը: Ծայրահեղ դեպքերում բուժումը շարունակում են առավելագույնը 14օր:

Տարեցներ

Նշանակումը կատարվում է զգուշորեն : Նույն իրավիճակն է ինչ դեռահասների օգտագործման դեպքում:

Երեխաներ

Артринал-ի օգտագործումը խորհուրդ չի տրվում:

Օգտագործումը լյարդի և երիկամային անբավարարության դեպքում:Այս դեպքում նշանակվող դեղաչափը կախված է կրեատինինի արտաքսումից : Oգտագործումը զգուշություն է պահանջվում, մասնավորապես ,երբ պլազմայի ալբումինի կոնցենտրացիան խիստ ընկել է (նեֆրոտիկ համախտանիշի դեպքում), կամ երբ բիլիռուբինի կոնցենտրացիան բարձր է:

Որպեսզի խուսափենք ստամոքսի խանգարումներից անհրաժեշտ է դեղամիջոցը ընդունել շատ հեղուկով , ցանկալի է ուտելուց հետո: Դեղամիջոցը պետք է օգտագործել ամեն օր նույն ժամին:

եթե ընդունել եք դեղամիջոցը ավելի մեծ քանակությամբ,քան պահանջվում էր

Անհապաղ դադարեցրեք ընդունումը և դիմեք բժշկին կամ դեղագետին; Չկան գրանցված տվյաներ դեղաչափի քանակի չարաշահման ժամանակ առաջացող ախտանշանների վերաբերյալ,հետևաբար չկան նաև սպեցեֆիկ նշանակված միջոցառումներ: Անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում ինչքան հնարավոր է շուտ : Խորհուրդ է տրվում կատարել նաև ընդհանուր խորհրդատվություն :

եթե մոռացել եք ընդունել դեղամիջոցը

եթե մոռացել եք ընդունել նշանակված մեկ դեղաչափը, ապա մի ընդունեք կրկնակի դոզա բաց թողածը լրացնելու համար: Շարունակեք ընդունել նորմայով նշանակված դոզան: Մեկից ավելի դեղաչափ բաց թողնելու դեպքում դիմեք բժշկի:

4.Հնարավոր կողմնակի ազդեցությունները

Теноксикам , ինչպես բոլոր դեղամիջոցները կարող է առաջացնել անցանկալի երևույթներ:

Հաճախակի հանդիպող երևույթները: ստամոքս-աղիքային խանգարումներ ( դիսպեպսիա,սրտխառնոց,որովայնային ցավ,որովայնային անհարմարություն,փորկապություն,փորլուծություն,ֆլատուլենցիա,ստոմատիտ,անոռեքսիա,մարսողական խոց,ստամոքս-աղիքային արնահոսություն):

Այլ կողմնակի ազդեցություններ: պերիֆերիկ այտուց,սրտի անբավարարություն, կենտրոնական նյարդային համակարգի ռեակցիաներ(գլխացավ,գլխապտույտ,քնկոտություն,թուլություն ,դեպրեսիա,նյարդայնություն,ոչ նորմալ երազներ,,մտավոր ցրվածություն,պարէսթեզիաներ,վատ ինքնազգացողություն), բարձր զգայական ռեակցիաներ,ալերգիկ ռեակցիաներ ՝(անաֆիլաքսիա,շնչառական խնդիրներ,ասթմա,դժվար շնչառություն ), մաշկային ռեակցիաներ ( ցան,անոթային այտուց ), եղունգների աճի խանգարումներ,ալոպեցիա,մաշկի կարմրածություն,քոր, Լիելի սինդրոմ,Սթիվեն-Ջոնսոնի սինդրոմ,վասկուլիտ, հեմոգլոբինի նվազում,անեմիա,հեմոլիտիկ անեմիա,թրոմբոցիտոպենիա,լեյկոպենիա,էոզինոֆիլիա,էպիստակսիս(քթարյունություն), ագրանուլոցիտոզ,շիճուկում տրանսամինազների բարձր մակարդակ, հեպատիտ, , սրտխփոց , շնչառական դժվարություններ,նյութափոխանակային խանգարումներ (քաշի ավելացում կամ նվազում,հիպերգլիկեմիա), այտուցված աչքեր,շաղված տեսողությոն,աչքերի գրգռվածություն, նեֆրոտոկսիկացիայի տարբեր ձևոր (երիկամների բորբոքում,նեֆրոտիկ համախտանիշ,երիկամային անբավարարություն ): Եթե Դուք նկատել եք վերը նշված անցանկալի երևույթներից,ապա անպայման դիմեք Ձեր բժշկին:

5. Артринал-ի պահպանումը

Ապրանքի պիտանելիության ժամկետը:

նշված է ներքին և արտաքին փաթեթավորման վրա: Եթե պիտակը պոկված է կամ պարզապես գրված չէ ժամկետը,ապա մի օգտագործեք այն:

Հատուկ նախազգուշացումներ պահպանման վերաբերյալ;

պահպանել 25 ից ցածր ջերմաստիճանում, լույսից ու խոնավությունից հեռու, երեխաներից հեռու,ապահով վայրում:

6.Հավելյալ տեղեկատվություն

Артринал 20: Դեղամիջոցը տուփերով հասանելի է հետևյալ քանակությամբ 4,10,20,30,100,1000

Ներդիր թերթիկի վերջին վերանայման ժամկետ:

Իրավական մակարդակ: դեղամիջոցը նախատեսված է միայն բժշկական նպատակների համար:

Նյութը կազմեց՝ Լիանա Նադոյանը

Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ;

«Սուրվանտա» (Բերակտանտ)

«Սուրվանտա» (Բերակտանտ) ներշնչափողային օգտագործման սուսպենզիան իրենից ներկայացնում է ստերիլ, ապիրոգեն թոքային սուրֆակտանտ: Այն ցուլի թոքերի սուրֆակտանտի բնական էքստրակտ է և պարունակում է ֆոսֆոլիպիդներ, չեզոք լիպիդներ, ճարպաթթուներ և սուրֆակտանտի հետ կապված սպիտակուցներ, որոնցից կոլֆոսցերիլի պալմիտատ (դիպալմիտոիլֆոսֆատիդիլխոլին), պալմիտաթթու և տրիպալմիտին, ավելացվում են կազմը ստանդարտավորելու և բնական թոքի սուրֆակտանտի՝ մակերևութային լարվածությունը իջեցնող ֆունկցիան կրկնօրինակելու համար: Արդյունքում ստացվող կազմն իրենից ներկայացնում է 25 մգ/մլ ֆոսֆոլիպիդներ, 0.5-1.75մգ/մլ տրիգլիցերիդներ, 1.4-3.5 մգ/մլ ազատ ճարպաթթուներ և 1.0մգ/մլ-ից քիչ սպիտակուց: Այս ամենը կախույթի ձևով գտնվում է 0.9% նատրիումի քլորիդի լուծույթում և ենթարկվում է ջերմային ստերիլիզացիայի: «Սուրվանտա»-ն կոսներվանտներ չի պարունակում: Այն իրենից ներկայացնում է սպիտակից բաց շագանակագույն հեղուկ, որը տրվում է մեկանգամյա օգտագործման ֆլակոններով՝ 4մլ (100մգ ֆոսֆոլիպիդներ) կամ 8 մլ (200մգ ֆոսֆոլիպիդներ) դոզավորմամբ: Էնդոգեն սուրֆակտանտը իջեցնում է ալվեոլների մակերևութային լարվածությունը շնչառություն ընթացքում: Թոքային սուրֆակտանտի պակասի դեպքում անհաս նորածինների մոտ առաջանում է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ:«Սուրվանտա»-ն վերականգնում է սուրֆակտանտի քանակը և վերականգնում է նորածինների թոքերի մակերևութային ակտիվությունը:

Կիրառումը

Դեղամիջոցը նշանակվում է անհաս նորածինների ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի կանխարգելման և բուժման համար: Այն նշանակալիորեն նվազեցնում է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի դեպքերը և մահացությունների քանակը:

Նորածիններին, ում քաշը քիչ է 1250գ-ից կամ նկատվում է սուրֆակտանտի նշանակալի դեֆիցիտ, «Սուրվանտա»-ն պետք է ներմուծել անմիջապես՝ ծննդից մոտավորապես 15րոպեի ընթքացքում: Ռենտգեն-ախտորոշմամբ հաստատված և մեխանիկական օդամղման կարիք ունեցող նորածիններին այն պետք է տալ 8 ժամվա ընթացքում:

Զգուշացում

Դեղամիջոցը նախատեսված է միայն ներշնչափողային օգտագործման համար: Այն կարող է արագ ազդել օքսիգենիզացիայի վրա և առաջացնել թոքային բարդություն: Այդ պատճառով օգտագործումը պետք է վերահսկվի անհրաժեշտ տեխնիկայով ապահոված բժշկական անձնակազմի կողմից՝ նորածինների անհրաժեշտ խնամքի ապահովման համար: «Սուրվանտա> ստացած նորածինների համակարգային թթվածնի և ածխածնի երկօքսիդի քանակը պետք է ժամանակին չափել: Ներմուծման ընթացքում հնարավոր են ժամանակավոր բրադիկարդիա և թթվածնի մատակարարման նվազեցում: Այսպիսի երևույթների առաջացման դեպքում , անհրաժեշտ է կանգնեցնել գործընթացը և կարգավորել օրգանիզմի վիճակը: Անմիջապես ներմուծումից հետո հնարավոր են խռռոցներ և շնչառական ձայներ, սակայն մինչև օբստրուկցիայի հստակ նշանների հայտնվելը բժշկական միջամտության կարիք չկա:

Կողմնակի ազդեցություններ:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված հիմնական կողմնակի երևույթներն են՝ ժամանակավոր բրադիկարդիա և թթվածնի կոնցենտրացիայի նվազում: Այլ կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունը կազմում է 1%-ից ավելի քիչ և ներառում է խողովակային ռեֆլյուկս, գունատություն, անոթասեղմում, հիպերտենզիա, հիպոտեզիա, հիպոկապնիա, հիպերկապնիա և ապնոէ:

Նյութը կազմեց՝ Լուսինե Ենոքյանը

Ստենֆորդի համալսարանի գիտնականները գենային ինժեներիայի միջոցով ստացել են օփիոիդներ արտադրող խմորասնկեր :


Ստենֆորդի համալսարանի գիտնականները գենետիկական վերափոխման են ենթարկել խմորասունկը, որի արդյունքում այն սկսել է արտադրել հիդրոկոդոն,որը կիսասինթետիկ ցավազրկող է և կիրառվում է սուր ցավերի դեպքում: Օփիոիդային ցավազրկողները,ինչպիսիք են մորֆինը և կոդեինը համարվում են սուր ցավերի դեպքում կիրառվող հիմնական դեղամիջոցը : Օփիումի աղբյուր հանդիսացող քնաբեր կակաչը աճեցվում է լիցենզավորված ֆերմաներում և դրա մշակման արդյունքում ստացվող դեղամիջոցների պատրաստման ժամանակահատվածը տևում է մոտավորապես 1 տարի,իսկ գենետիկորեն ձևափոխված խմորասնկից այն ստացվում է ընդամենը 3ից 5 օրում:Արդեն օգտագործվում է գենային ինժեներիայի արդյունքում ստացված հակամալարիային պրեպարատ՝ Արտեմիսինին արտադրող խմորասունկը, ինչը ավանդաբար ստացվում էր Artemísia ánnua օշինդր միամյա բույսից: Ներկայումս արտեմիսինինի մատակարարման մեկ երրորդը ստացվում է խմորասնկից: Այսպիսով, հիդրոկոդոնի այսպիսի արագ ստացումը կարող է կրճատել արդյունաբերական ծախսերը,որի արդյունքում ցավազրկողները ավելի հասանելի կդառնան զարգացող երկրների համար: Առողջապահաւոթյան համաշխարհային կազմակերպության գնահատմամբ 5.5 միլիարդ մարդու համար ցավը մեղմացնող պրեպարատներ կամ քիչ են հասանելի կամ ընդհանրապես հասանելի չեն: Ստենֆորդի գիտնականներնի պնդմամբ, նրանց հայտաբերած տեխնոլոգիաների արդյունքում հնարավոր կլինի ստեղծել դեղամիջոցներ՝ օգտագործելով միայն խմորասունկը: Ծրագրի զարգացման արդյունքում հնարավոր կլինի դեղորայքով ապահովել բոլոր կարիքավորներին: Նմանատիպ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև այլ բուսական ծագում ունեցող դեղամիջոցների ստացման համար,ինչպիսիք են քազցկեղի դեմ օգտագործվող պրեպարատները, ինֆեկցիոն հիվանդությունները, նաև արթրիտը, հիպերտոնիան և այլն: Փաստորեն,հետագա զարգացման արդյունքում գիտնականների հետազոտությունը կարող է օգտագործվել որպես բուսական ծագում ունեցող դեղամիջոցների ստացման առավել շահավետ եղանակ և բարելավել դեղամիջոցներով ապահովումը ամբողջ աշխարհում:

«Capsugel» ընկերությունը ձեռք է բերել դեղերի առաքման համակարգի նոր տեխնոլոգիայի պատենտավորման իրավունք:


Այս տարվա հունվարին Capsugel-ը և Մոնաշի համալսարանը հայտարարել են համատեղ ծրագրի իրականացման մասին: Դեղագործական գիտությունների Մոնաշի համալսարանի (The Monash Institute of Pharmaceutical Sciences (MIPS)) գիտնականները մշակել են դեղանյութի առաքման համակարգի նոր տեխնոլոգիա, որը հանձն է առել իրականացնել նորարական դեղաձևերի զարգացման համաշխարհային առաջատար հանդիսացող «Capsugel» ընկերությունը: Նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է լիպիդանման իոնների միջոցով ( իոններ, որոնք կապվելով մասնիկներին ապահովում են էլեկտրական չեզոքություն ) բյուրեղական դեղաձևերի ձևափոխում իոնական հեղուկի, ինչի արդյունքում նշանակալիորեն բարձրանում է դեղանյութերի լուծելիությունը լիպիդային, կիսապինդ և բազմակոմպոնենտ հիմքերի մեջ: Գիտնականների պնդմամբ իոնական հեղուկների տեխնոլոգիան թույլ կտա զգալիորեն բարելավել դեղերի լուծելությունը, փոքրացնել օգտագործվող օժանդակ նյութերի քանակը և իջեցնել օրգանիզմի դեղերով ծանրաբեռնվածության աստիճանը:

Մոնաշի համալսարանը և «Capsugel» -ը լիպիդային հիմքով դեղաձևերի ստեղծման և զարգացման ոլորտում ունեն համագործակցության բավականին երկար պատմություն:

«Մեր բազմամյա համագործակցությունը Մոնաշի համալսարանի հետ ունի մեծ պոտենցիալ դեղերի առաքման համակարգի նորարական տեխնոլոգիաների զարգացման գործում և հանդիսանում է մեր ունակություններին արժեքավոր ավելացում ՝ դեղերի դիզայնի և ինովացիոն դեղաձևերի զարգացման գործում». հայտնում է «Capsugel» ընկերությունը:

Թմրանյութերը նման են խաղի՝ մարդն ակնկալում է մեծ շահումներ,բայց տանուլ է տալիս ողջ հարստությունը՝ ԿՅԱՆՔԸ:

Ի՞նչ գիտենք թմրամոլության մասին և ինչո՞ւ է դրա դեմ պայքարը մշտապես մնում առաջնահերթ խնդիր ամբողջ աշխարհում :

Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է։

Ի՞ՆՉ ԵՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ և ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ։

Թմրանյութերը դրանք նյութեր են,որոնք առաջացնում են երջանկության զգացողություն՝ էյֆորիա , իսկ պարբերաբար օգտագործման դեպքում՝ ընտելացում և խիստ կախվածություն:Թմրամոլությունը դա օրգանիզմի քրոնիկ թունավորման եղանակ է,որի ընթացքում մարդը ունենում է անհաղթահարելի հակում դեպի թմրանյութը:

Թմրանյութերի ազդեցության տակ մարդը դադարում է հոգեկան և ֆիզիկական ցավ զգալ,առաջանում է թեթևության և հարմարավետության զգացում: Սակայն թեթևության զգացումը բերում է ինքնավերահսկողության և իրականության զգացողության կորստի :

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ։

Թմրանյութերը ի սկզբանե ստեղծվել են բուժական նպատակներով, դրանք բժշկական պրակտիկայում օգտագործվում են որպես ուժեղ ցավազրկողներ և գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո:

Ո՞Ր ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐՆ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ և ՈՐՈՆՔ ՊԱԿԱՍ:

ՉԿԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՄ ՊԱԿԱՍ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ: !!!!!!!!!!

«ԹԵԹև և ՈՒԺԵՂ» ԹՄՐԱԴԵՂԵՐ։

Դեռահասների շրջանում կան սխալ վարկածներ՝ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ,թե իբր կան « թեթև» թմրանյութեր ,որոնք կարելի է թողնել յուրաքանչյուր րոպե: Թեթև թմրանյութերը դրանք թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց գովազդի արդյունք են՝ նարկոմաֆիա: Ահա թե ինչու է խիստ կարևոր երեխաների՝ ժամանակին և ճիշտ իրազեկումը դրանց վտանգավորության վերաբերյալ:

ԲԱՑԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ԴՐԱՆՔ:

Բացառապես բոլոր թմրանյութերը հանդիսանում են թույներ,որոնք վնասում են մեր բոլոր օրգաններն ու հյուսվածքները,սակայն հատկապես կենտրոնական նյարդային համակարգը,ուղեղը,սեռական օրգանները,երիկամներն ու լյարդը: Որպես կանոն,մարդիկ՝ նույնիսկ ամենաամուր առողջությամբ, պարբերաբար օգտագործելով թմրանյութեր՝ ապրում են առավելագույնը 10 տարի: Քիչ չեն նաև այն դեպքերը,երբ մարդ մահանում է այն օգտագործելուց մեկ տարվա ընթացքում: Քանի որ թմրամոլները հաճախ օգտագործում են ոչ ստերիլ ներարկիչներ,բազմաթիվ են նաև արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները ևս՝ ՁԻԱՀ, հեպատիտ և այլն: Թմրամոլությամբ տառապող մարդկանց երեխաները հաճախ ծնվում են հիվանդ և մտավոր թերհաս :

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴԻԿ։

Հաճախ հենց թմրանյութի գերդոզավորումից: Թմրամոլին սպասվում է երիկամների և վերջապես ամբողջ օրգանիզմի ախտահարումը: Սակայն շատերը չեն հասնում այդ կետին՝ մահանալով ալերգիայից կամ ուղեկցվող այլ հիվանդություններից՝ ՁԻԱՀ, հեպատիտ և այլն: Շատերը իրենց կյանքը ավարտում են ինքնասպանությամբ:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԲՈՒԺԵԼ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ:

Այն բուժվում է ոչ այնքան հեշտ,քանզի թմրամոլությանը հատուկ է նաև սոցիալական,հոգեկան պատճառներ: Սկզբում դուրս են բերում թմրանյութը օրգանիզմից,այնուհետև փորձում են վերացնել նաև կախյալությունն ու հակվածությունը դեղորայքային միջոցներով: Դրանց հետևում է բարդությունների վերացումը՝ մարմնական հիվանդություններ և իհարկե հոգեկան ընկճվածությունը:

Քանզի թմրամոլությունը դա ոչ միայն մարմնի հիվանդություն է,այլ նաև հոգու- ՄԵՂՔ- որը ունի հոգեբանական պատճառներ,և ՉԻ բուժվում ոչ մի դեղամիջոցով: Դրա բուժման արդյունավետությունը կախված է միմիայն հիվանդի ցանկությունից:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ:

Անհրաժեշտ է հասարակությանը՝ սկսած ցածր տարիքից, իրազեկել թմրանյութերի վտանգավորության և օգտագործման անդառնալի հետևանքների մասին:

Թմրանյութերը նման են խաղի՝ մարդն ակնկալում է մեծ շահումներ,բայց տանուլ է տալիս ողջ հարստությունը՝ ԿՅԱՆՔԸ:

Թմրանյութերը հրաշալի պատճառ են մոռանալու կյանքի մանր խնդիրները,փոխարենը վերածելով կյանքը մեկ մեծագույն խնդրի :

Թմրանյութերը հիանալի առիթ են հեռանալու իրականությունից, բայց արդյո՞ք արժե․

ԿՅԱՆՔՆ ԱՅՆՔԱՆ ՀՐԱՇԱԼԻ Է: !!!!!!!!

Սիրելի՛ դեղագետներ,

Սրտանց շնորհավորում ենք դեղագետների համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում` մասնագիտական նպատակների իրականացում !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ՀԻԴՐՈՔՍԻԶԻՆ(ԱՏԱՐԱՔՍ) ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ !!!!!!

Ծանոթացեք հղման միջոցով՝

http://pharm.am/attachments/article/2049/Atarax_DHCPL.pdf

Եղեք իրազեկ և իրազեկեք:

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱԿՏԻՎ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՃԻՇՏ ՍՆՆԴԱԿԱՐԳ և ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԿԵՆՍԱԿԵՐՊ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԿԱՐՈՂ Է ԻՋԵՑՆԵԼ ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶՈՎ ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ՌԻՍԿԸ :

Աթերոսկլերոզը արյունատար անոթների քրոնիկ հիվանդություն է,որը բնութագրվում է էլաստիկ և մկանաէլաստիկ զարկերակների ներքին թաղանթի՝ ինտիմայի յուրատիպ վնասման զարգացմամբ: Արդյունքում ինտիմայում սկսվում է ճարպերի , լիպիդների և սպիտակուցների օջախային կուտակում և շարակցական հյուսվածքի ռեակտիվ աճակալում:

Պաթոլոգիական շրջանները

Ճարպային բծեր կամ զոլեր –

Դեղին կամ դեղնամոխրագույն ճարպային տեղամասեր են: Սա համարվում է ֆիզիոլոգիկան լիպիդոզ և հետագայում չի հանդիսանում աթերոսկլերոզի պատճառ

2. Ֆիբրոզ վահանիկներ-

Պինդ, կլոր կամ ձվաձև սպիտակ կամ սպիտակադեղին գոյացություններ են, պարունակում են ճարպեր և բարձրանում են ինտիմայի մակերեսից: Ինտիմային տալիս են խորդուբորդ տեսք և նեղացնում են լուսանցը (նեղացնող աթերոսկլերոզ)

3. Բարդացած ախտահարումներ – դրանք են ` ա)խոցոտում բ)արյունազեղում ,գ)թրոմբային զանգվածների վերադրում

- Ծագում է վահանիկի ճարպասպիտակուցային համալիրների քայաքայման դեպքում:

- Առաջացած քայքայուկը կոչվում է աթերոմա

- Հանգեցնում է վահանիկի ծածկի խոցոտման , վահանիկի հաստության մեջ արյունազեղումների (ներպատային հեմատոմա) և առպատային թրոմբների առաջացման: Այս փուլում կարող են զարգանալ `

ա) անոթների սուր խցանում թրոմբոտիկ կամ աթերոմատոզ մասսայով, որի հետևանքով օրգաններում կարող են զարգանալ ինֆարկտներ, ինսուլտ,

բ) անոթի պատի խոցոտման տեղում անևրիզնայի զարգացում, երբեմն պատի պատռում և արյունազեղում:

4. Կալցինոզ կամ աթերոկալցինոզ:

Վահանիկում կուտակվում է կալցումի աղեր:

Աթերոսկլերոզը անցնում է հարաճման և հանգստի շրջաններ :

Հարաճումը (ակտիվ փուլ) հանգեցնում է անոթի պատի քայքայման`աթերոմատոզի, արյունազեղման , թրոմբոզի , իսկ օրգաններում զարգանում է` ինֆարկտ, փտախտ, արյունազեղումներ: Աթերոսկլերոզի հետընթացքի դեպքում անոթի պատում դիտվում է շարակցական հյուսվածքի աճի ավելացում, իսկ օրգաններում ` սկլերոզ, ապաճ, դիտրոֆիա:

Կլինիկո- անատոմիական ձևերը

1. աորտայի աթերոսկլերոզ

2. պսակաձև զարկերակների աթերոսկլերոզ (սրտային ձև , սրտի իշեմիկ հիվանդություն)

3. գլխուղեղի զարկերակների աթերոսկլերոզ

4. երիկամների զարկերակների աթերոսկլերոզ

5. աղիների զարկերակների աթերոսկլերոզ

6. ստորին վերջույթների աթերոսկլերոզ

նշված բոլոր ձևերի դեպքում աթերոսկլերոզի սուր ընթացքի դեպքում օրգաններում զարգանում են ` ինֆարկտ, փտախտ, արյունազեղում: Իսկ խրոնիկական անբավարարության դեպքում օրգաններում զարգանում են ` դիստրոֆիա, ատրոֆիա, ապաճ, սկլերոզ:

Էթիոլոգիան

Աթերոսկլերոզը բազմագործոնային հիվանդություն է: Այնուհանդերձ առանձնացնում են նրա հետևյալ հիմնական ռիսկի գործոնները՝

-Ժառանգական գործոն

-Ճարպակալում

-Սակավաշարժ կենսակերպ

-Շաքարային դիաբետ՝ 2րդ տիպ

-Ոչ ճիշտ սննդակերպ

-Զարկերակային հիպերտենզիա՝ գերճնշում

-Ծխախոտամոլություն

Տ-արիք՝ չնայած ախտահարման հարաճման ընթացքին ՝ կլինիկական դրսևորումներն ի հայտ գալիս միջին տարիքից հետո:

-Սեռ ՝ մինչև 50տ,աթերոսկլերոզը զարգացման ավելի բարձր ռիսկ դիտվում է տղամարդկանց մոտ,որից հետո ախտահարման ռիսկերը հավասարվում են:

Պահպանելով ակտիվ ապրելակերպ,ճիշտ սննդակարգ և վնասակար սովորություններից զերծ կենսակերպ՝ յուրաքանչյուրս կարող ենք իջեցնել աթերոսկլերոզով ախտահարման ռիսկը :

Պահպանենք Մեզ տրված առողջությունը !!!