Projects

«Առողջ օրգանիզմ՝ առողջ սերունդ»

Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է շուրջ 1,1 միլիարդի:

Սույն թվականի հոկտեմբերի ամսին-ին «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրեց ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ բնակչության իրազեկման «Առողջ օրգանիզմ առողջ սերունդ» ծրագիրը:

ԼՂՀ Մարտունի, Ասկերան, Հադրութ, Շուշի, Ստեփանակերտ քաղաքների բնակչությանը բաժանվեց ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ 4000 իրազեկման բուկլետներ: ԼՂՀ Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ և Ասկերան քաղաքների սպասարկման հաստատություններին /խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, բջջային օպերատորներ/, կրթական հաստատություններին /ԲՈՒՀ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ/ բաժանվեց 1500 իրազեկման պոստերներ:

Ծրագրի նպատակն է՝ ԼՂՀ-ի 5 քաղաքների բնակչության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակարության վերաբերյալ:

Ծխախոտ օգտագործելը կարող է հանդիսանալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ, որոնց կեսից ավելին կկազմեն երեխաները և դեռահասները: Չծխողների համեմատ ծխողները 13 անգամ ավելի են հիվանդանում սրտի իշեմիկ հիվանդությունով, 12 անգամ` սրտամկանի ինֆարկտով, 10 անգամ` ստամոքսի խոցով:

Աշխարհում երկրորդային ծուխը յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան պատճառն է: Երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առաջացող մահերի 31%-ը պատահում է երեխաների մոտ:

«Ծխախոտի ծխի ազդեցության տեսանկյունից, թերևս, առավել խոցելի խումբը երեխաներն են»,-ասաց «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ նախագահ Գոռ Սարգսյանը,-այդ իսկ պատճառով ծրագրում ներառել ենք նաև ուսումնական հաստատությունները՝ մասնավորապես դպրոցները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհի շուրջ 750 միլիոն երեխաներ, այսինքն՝ Երկիր մոլորակի վրա ապրող երեխաների գրեթե կեսը, շնչում են ծխախոտային ծխով աղտոտված օդ:

Երեխաների թոքերը փոքր են, իմունային համակարգը լավ զարգացած չէ, ինչի արդյունքում նրանց մոտ ավելանում է ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով թոքերի, շնչուղիների և ականջի վարակի առաջացման և զարգացման վտանգը:

Նշենք, որ «Առողջ օրգանիզմ առողջ սերունդ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Ծրագրին աջակցում են ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը:

«Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ

“Light cigarettes” are as dangerous as regular cigarettes: they are just marketing tricks.


That was the conclusion of the “Cigarette is a manipulation tool” debate discussion members .The discussion was organized by the “Young Pharmacists Association” NGO, on 18 May 2015. The students of YSMU, YSU, ASPU, ANPU took part in discussion.

They discussed effective variants of quitting smoking.

“The aim of the project is to prevent tobacco use among youth”_ said Gor Sargsyan.

In his opinion, the most effective way of quitting smoking is to stop it at once.

Levon Sargsyan, the member of the discussion is sure that harmful habit of smoking can be changed with a good habit. He is sure that sport is the most effective way to quit smoking.

As a result of the first discussion, 4 students made a decision to quit smoking.

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի պետական բժշկական համալսարանի Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում կայացավ «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ և «Երիտասարդ ստոմատոլոգների ասոցիացիա» ՀԿ համատեղ կազմակերպած «Առողջ ժպիտ» ծրագիրը ։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար-դասընթաց հետևյալ թեմաներով՝


-Մանկական ստոմատոլոգիա; կաթնատամների ծկթման ժամկետները,

-Վնասակար սովորություններ և բերանի խոռոչի սխալ խնամք,

-Ատամնափառ, ատամնաքար, կարիես,

-Ատամի ցավի առաջացման պատճառները, վերացման մեթոդները,

-Ճիշտ սննդակարգ և հիգիենա։

Սույն թվականի դեկտեմբերին «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպությունը կնքեց համագործակցության հուշագիր «Երիտասարդ ստոմատոլոգների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպության հետ:

«Առողջ օրգանիզմ՝ առողջ սերունդ» ծրագրի շրջանակում «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» Հասարակական կազմակերպության աշխատանքային խումբը մեկնեց ԼՂՀ՝ բնակչությանը իրազեկելու ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ հակածխախոտային բուկլետների և պոստերների միջոցով:


Հ.Գ. Ծրագրի շրջանակում հակածխախոտային բուկլետներն ու պոստերները բաժանվելու են Մարտունի, Հադրութ, Ասկերան, Շուշի, Ստեփանակերտ քաղաքների սպասարկման հաստատություններին /խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, բջջային օպերատորներ/, կրթական հաստատություններին /ԲՈՒՀ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ/։