Practice

Սույն թվականի մայիսի 15-ին մեկնարկեց «Երիտասարդ դեղագործների կարողությունների հզորացման» ծրագիրը:


Ծրագրով նախատեսված է կազմակերպել այցելություններ և պրակտիկ գործառնական վարժանքներ Երևան քաղաքում գործող առաջատար դեղատների ցանցեր։ Այցերն իրականացվեցին հետևյալ ուղղություններով՝


• Դեղագետի դերը դեղատանը,

• Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ընդունման ընթացակարգը,

• Դարակաշարերում դեղերի դասավորվածության կարգը,

• Դեղերի դուրսգրման կարգը,

• Դեղատոմսերի վերլուծություն։


Առաջին այցը տեղի ունեցավ մայիսի 30-ին «5+» դեղատների ցանցում: Ծրագրին մասնակցեցին ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի առաջին և 2-րդ կուրսերի ուսանողները:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: «5+» դեղատների ցանց ուսանողների հաջորդ այցը տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին:


«Երիտասարդ Դեղագործների Ասոցիացիա» ՀԿ-ն շնորհակալությունէ հայտնում «Դանաֆարմ» ՍՊԸ աշխատակազմին՝ համագործակցության և ուսանողների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի աջակցման համար: