Մայիսի 18-ին ժամը 15:00-ին «Երիտասարդ Դեղագործների Ասոցիացիա» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Ծխախոտը՝ մանիպուլյացիայի գործիք» թեմայով քննարկմանը:
Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների , յուրաքանչյուր տարի աշխարհում ծխախոտի պատճառով մահանում է 6 միլիոն մարդ, որից 5 միլիոնը ակտիվ ծխողներն են, մեկ միլիոնը՝ պասիվ: Հայաստանում ծխում է բնակչության 63 տոկոսը: Տղամարդկանց 55 տոկոսը, կանանց՝ 3 տոկոսը: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է:
Մեր երկրում արձանագրվող հիվանդությունների 20 տոկոսը ծխախոտի օգտագործման պատճառով է: 2005-ին ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: Սակայն, որևէ փոփոխություն ոլորտում չի գրանցվել:
Ի՞նչպես են հայտնի կազմակերպությունները մանիպուլյացիայի ենթարկում սպառողներին, ի՞նչ բացասական ազդեցություն է թողնում ծխախոտի օգտագործումը, ինչպե՞ս պայքարել ծխախոտամոլության դեմ:
Այս և նմանատիպ հարցերի քննարկումը տեղի կունենա ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոնի 11-րդ լսարանում:
Նախագահի աշխատակազմի կողմից 26 հասարակական կազմակերպություն դրամաշնորհ կստանա
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
հայաստանի երիտասարդական հիմնադրամը ներկայացնում է այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։
1. «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ
• «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող ՀԿ
• «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ
• «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ
• «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ
• «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ
2. «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ
• «Լիվինգ սթոնզ-կենդանի քարեր» ՀԿ
• «Դոկտոր սինեմա» ԵՀԿ
• «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ
• «Թվային հուշարձան կրթադաստիարակչական» ՀԿ
• «Զարթոնք» զարգացման ՀԿ
• «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
3. «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ
• «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
• «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ
• «Հայկական օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ
• «Սերունդների երկխոսություն» երիտասարդական ՀԿ
4. «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ
• «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ
• «Մարաթուկ» մշակութային կենտրոն ՀԿ
5. «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգ
• «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ
• «Միասին» երիտասարդական շարժում ՀԿ
6. «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ
• «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ
• «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ
• ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»
7. «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ
• «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ
8. «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ
• «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ
• «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ
9. «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ
• «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Աղբյուր` Panorama.am
Նոր դեղի ստեղծման հիմնական փուլերը
Ս/թ նոյեմբերի 2-ից «Երիտասարդ Դեղագործների Ասոցիացիա» ՀԿ-ի կողմից մեկնարկեց «Մի վնասիր» հակածխախոտային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է՝ ԼՂՀ-ի Ստեփանակերտ և Շուշի քաղաքների երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակարության վերաբերյալ՝ սեմինար-դասընթացի, ծալաթերթերի և պոստերների միջոցով։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝
1.Կազմակերպել 2- օրյա դասընթաց ԼՂՀ-ում գործող 10 ՀԿ-ների թվով 20 երիտասարդների համար հետևյալ թեմաներով՝ «ծխախոտի և երկրոդային ծխի վնասակարության»,«հակածխախոտային քարոզչության ձևերի»,«առողջ ապրելակերպի և հակածխախոտային պայքարում կամավորական աշխատանքի կարևորությունը»:
2.Տպագրել ծխախոտի կանխարգելման և իրազեկության 5000 օրինակ բուկլետներ և 500 օրինակ պոստեր ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ, որոնք կբաժանվեն ԼՂՀ-ի Շուշի, Ստեփանակերտ քաղաքների երիտասարդների,ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, դպրոցական հաստատությունների շրջանում:
Սույն թվականի դեկտեմբերին «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպությունը կնքեց համագործակցության հուշագիր «Երիտասարդ ստոմատոլոգների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպության հետ:
«Նվիրի՛ր կյանք»
Օգոստոսի 1-23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է «Նվիրի՛ր կյանք» կամավոր արյունատվության ակցիա։
Ակցիայի շրջանակներում անվարձահատույց սկզբունքով արյուն նվիրաբերած անձինք կստանան հանրահայտ «Comedy Club» խմբի համերգի տոմսեր:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով։
Արյունատվությանը մասնակցող անձինք պետք է․
• Լինեն 18 տարին լրացած անձինք,
• Չպետք է հիվանդացած լինեն դեղնախտով,
• Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս եւ ավելի տեւողությամբ չպետք է բացակայած լինեն ՀՀ-ից,
• Լինեն առնվազն 55կգ՝ իգական սեռի ներկայացուցիչների դեպքում, եւ 65 կգ՝ արական սեռի ներկայացուցիչների դեպքում,
• Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեն,
• Արյունատվությանը ներկայանան քաղցած վիճակում:
Նշենք, որ արյունատվությունից հետո կենտրոնը դոնորին ապահովում է սննդով:
Կամավոր արյունատվությանը մասնակցելու համար խնդրում ենք ներկայանալ ցանկացած աշխատանքային օր, ժամը 9։00-13:00 ընկած ժամանակահատվածում, Հասցե՝ ք. Երեւան, Ներսիսյան 7, «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ ։
Աշխատանքային հանդիպում։
«Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ
ՀԿ նախագահ՝ Գոռ Սարգսյան։