ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
#ՆՈՐ_ԱՆՈՒՆՆԵՐ_2026
Քիչ չեն այն դեպքերը, երբ ստեղծագործող անհատը այդպես էլ ընթերցող հանրությանը չի ներկայացնում իր գործերը կամ էլ դա անում է խիստ ուշացած:
Կան նաև դեպքեր, երբ ստեղծագործող անհատը ուշ է գրիչ վերցնում և կաշկանդվում է՝ ընթերցողին ներկայանալու առումով:
Հենց վերոբերյալից ելնելով էլ 2024-ի հունվարին առաջարկվեց այս մրցույթը՝ հայերեն ստեղծագործողին աջակցելու և գրական դաշտում նոր անուններ բացահայտելու նպատակով:
Գրական մրցույթն ունի մեկ անվանակարգ. յուրաքանչյուր հայտ ներկայացնող կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ պատմվածք, նովել, էսսե կամ հեքիաթ (առավելագույնը 10-15 էջի սահմանում, MS Word, 12 տառաչափով, 1.15 բացակներով)։
Ցանկալի է, որ տեքստը լինի սրբագրված։
Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա:
Ստեղծագործությունների թեմատիկ սահմանափակում չկա:
Պայմանը՝ մասնակիցը չպետք է ունենա տպագրված գիրք։
Սահմանված է 6 մրցանակ.
1-ին մրցանակ – 299 000 դրամ
2-րդ մրցանակ – 200 000 դրամ
3-րդ մրցանակ – 100 000 դրամ
Խրախուսական երեք մրցանակ՝ յուրաքանչյուրը – 50 000 դրամ:
Ստեղծագործությունները կգնահատի նախապես ընտրված հանձնախումբը։
Գործերը կարող եք ուղարկել հետևյալ էլհասցեով՝ noranunner@gmail.com :
Հետադարձ կապ պահելու համար ցանկալի է թողնել հեռախոսահամար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2026 թվականի ապրիլի 10։
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, ինչպես նախորդ երկու տարիներին, տեղի կունենա մայիսի վերջին: / Այդ օրվա մասին էլփոստի միջոցով կծանուցվեն բոլոր հայցորդները/։
Նախորդ տարիների մրցանակակիրները, բացի խրախուսականներից, չեն կարող հավակնել մրցանակային տեղերի։
Արհեստական բանականության տեքստերը կստուգվեն հատուկ ծրագրով և չեն դիտարկվի։
Հաջողություն ենք մաղթում հայցորդներին:
Մրցույթի համակարգող՝ լեզվաբան, գրող
ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մրցանակաբաշխության հիմնադիր և հովանավոր՝
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Հունիսի 13-ին` 17.00, ՎԱՆ բիզնես կենտրոնի սրահում /հասցե` Թումանյան 23/ տեղի կունենա ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ գրական մրցույթի մրցանակաբաշխությունը
Հարգելի ընթերցող, ինչպես և նախատեսված էր, մայիսի վերջին տեղի ունեցավ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ-2026 գրական մրցույթի արդյունքների ամփոփումը, իսկ հունիսի 13-ին կայացավ մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցանակակիրներին, որոնք այս տարի 7-ն էին, գրական մրցույթի հիմնադիր Վարդան Վարդանյանը հանձնեց վկայագրեր և դրամական մրցանակները:
Գնահատող հանձնախմբի անդամներն էին.
1. Հրանտ Վարդանյան /խմբագիր, սրբագրիչ/
2. Թադևոս Տոնոյան / բանաստեղծ, լեզվաբան/
3. Գագիկ Սարոյան /բանաստեղծ, ազատամարտիկ/
4. Լուսինե Սաղաթելյան /թարգմանչուհի/
5. Գեղեցիկ Մարգարյան /լեզվաբան, գրող, մրցութային հանձնաժողովի նախագահ և մրցանակաբաշխության համակարգող/
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին և նրանց ստեղծագործությունների վերնագրերը.
1. Դիանա Հովհաննիսյան. «Իսրոն»
2. Տաթև Ադամյան. «Կլոր լուսին, սև կատու»
3. Գայանե Բաբայան. «Դարավոր կաղնին, Մանկությանս հետքերով, Պըդարաքը»
Խրախուսականի մրցանակակիրներ`
Դիանա Մելիք-Սարգսյան. «Հավը»
Լաուրա Խաչատրյան. «Հայրս»
Մարինե Մկրտչյան. «Իմ Լիզա-Մոնան»
Սաբինա Դավթյան. «44 օր․ պատերազմ ու սեր»