ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝
#ՆՈՐ_ԱՆՈՒՆՆԵՐ_2025
Քիչ չեն այն դեպքերը, երբ ստեղծագործող անհատը այդպես էլ ընթերցող հանրությանը չի ներկայացնում իր գործերը կամ էլ դա անում է խիստ ուշացած:
Կան նաև դեպքեր, երբ ստեղծագործող անհատը ուշ է գրիչ վերցնում և կաշկանդվում է՝ ընթերցողին ներկայանալու առումով:
Հենց վերոբերյալից ելնելով էլ 2024- ի հունվարին առաջարկվեց այս մրցույթը՝ հայերեն ստեղծագործողին աջակցելու և գրական դաշտում նոր անուններ բացահայտելու նպատակով:
Գրական մրցանակաբաշխությունը ունի մեկ անվանակարգ. յուրաքանչյուր հայտ ներկայացնող կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ պատմվածք կամ նովել (12 տառաչափով, 1.15 բացակներով, 10-15 էջի սահմանում, անպայման սրբագրված):
Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա:
Պայմանը՝ մասնակիցը չպետք է ունենա տպագրված գիրք։
Ստեղծագործությունների թեմատիկ սահմանափակում չկա:
Սահմանված է 6 մրցանակ.
1-ին մրցանակ – 299 000 դրամ
2-րդ մրցանակ – 200 000 դրամ
3-րդ մրցանակ – 100 000 դրամ
Խրախուսական երեք մրցանակ՝ յուրաքանչյուրը – 50 000 դրամ:
Ստեղծագործությունները կգնահատի նախապես ընտրված հանձնախումբը։
Գործերը կարող եք ուղարկել հետևյալ էլհասցեով՝ noranunner@gmail.com :
Հետադարձ կապ պահելու համար ցանկալի է թողնել հեռախոսահամար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2025 թվականի ապրիլի 10։
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, ինչպես որ #ՆՈՐ_ԱՆՈՒՆՆԵՐ_2024-ին էր, տեղի կունենա 2025 թվականի մայիսի վերջին: / Մրցանակաբաշխության օրվա մասին էլփոստի միջոցով կծանուցվեն բոլոր հայցորդները/։
Հաջողություն ենք մաղթում հայցորդներին:
Մրցանակաբաշխության համակարգող՝ լեզվաբան, գրող
ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մրցանակաբաշխության հիմնադիր և հովանավոր՝
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Հունիսի 6-ին` 17.00, ՊԱՆՆՈ արվեստի տուն-սրճարանում /հասցե` Գրիգոր Լուսավորչի 6, մուտքը Անգլիական այգու կողմից/ տեղի կունենա ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ գրական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Հարգելի ընթերցող, ինչպես և նախատեսված էր, մայիսի վերջին տեղի ունեցավ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ-2025 գրական մրցույթի արդյունքների ամփոփումը, իսկ հունիսի 6-ին կայացավ մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցանակակիրներին, որոնք այս տարի 8-ն էին, գրական մրցույթի հիմնադիր Վարդան Վարդանյանը հանձնեց վկայագրեր և դրամական մրցանակները:
Գնահատող հանձնախմբի անդամներն էին.
1. Հրանտ Վարդանյան /խմբագիր, սրբագրիչ/
2. Թադևոս Տոնոյան / բանաստեղծ, լեզվաբան/
3. Գագիկ Սարոյան /բանաստեղծ, ազատամարտիկ/
4. Լուսինե Սաղաթելյան /թարգմանչուհի/
5. Գեղեցիկ Մարգարյան /մրցութային հանձնաժողովի նախագահ և մրցանակաբաշխության համակարգող/
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին և ներկայացված ստեղծագործությունների վերնագրերը.
1. Աննա Դավթյան. <<Սալեր>>
2. Վանուշ Շերմազանյան. <<Արջն ու օրենքը>>
3. Աննա Հովհաննիսյան. <<Լուսատիտիկներ>>
3. Նազելի Ավետյան. <<Նա ես եմ>>
Խրախուսականի մրցանակակիրներ`
Արմինե Սարգսյան. <<Վերադարձ արմատներին>>
Դիանա Հովհաննիսյան. <<Էրգրից երկիր>>
Վիկտորյա Պետրոսյան. <<Նկարներս բառերով կամ կորսված կտավներս>>
Տաթևիկ Ադամյան. <<Ծաղկած լորենիներ>>
Գրական-գեղարվեստական միջոցառումը հանգամանորեն լուսաբանվեց Հանրային հեռուստաընկերության <<Լուրեր>> ծրագրով:
ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ. <<ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ>>