ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԽՈՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ
Քիչ չեն այն դեպքերը, երբ ստեղծագործող անհատը այդպես էլ ընթերցող հանրությանը չի ներկայացնում իր գործերը կամ էլ դա անում է խիստ ուշացած:
Կան նաև դեպքեր, երբ ստեղծագործող անհատը ուշ է գրիչ վերցնում և կաշկանդվում է ընթերցողին ներկայանալու առումով:
Հենց վերոբերյալից ելնելով է առաջարկվում այս մրցույթը՝ հայերեն ստեղծագործողին աջակցելու և գրական դաշտում նոր անուններ բացահայտելու նպատակով:
Գրական մրցանակաբաշխությունը կունենա մեկ անվանակարգ. յուրաքանչյուր հայտ ներկայացնող կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ պատմվածք կամ նովել (12 տառաչափով, 1.15 բացակներով, 10-15 էջի սահմանում):
Մասնակիցների տարիքային սահմանափակում չի լինի:
Մրցույթի մասնակիցը տպագրված գիրք չպետք է ունենա:
Ստեղծագործությունների թեմատիկ սահմանափակում չի լինելու:
Սահմանված է 6 մրցանակ.
1-ին մրցանակ – 300 000 դրամ
2-րդ մրցանակ – 200 000 դրամ
3-րդ մրցանակ – 100 000 դրամ
Խրախուսական երեք մրցանակ՛ յուրաքանչյուրը – 50 000 դրամ:
Ստեղծագործությունները կգնահատի նախապես ընտրված հանձնախումբը՝ 1-5 բալային համակարգով։
Գործերը կարող եք ուղարկել հետևյալ էլհասցեով՝ noranunner@gmail.com :
Հետադարձ կապ պահելու համար ցանկալի է թողնել հեռախոսահամար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2024 թվականի ապրիլի 10։
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի երկրորդ կեսին:
Հաջողություն ենք մաղթում հայցորդներին:
Գրական մրցույթի կազմակերպիչ, բանաստեղծ-արձակագիր
ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մրցանակաբաշխության հովանավոր՝
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Ինչպես և նախատեսել էինք, 20.05.2024-ին ամփոփվեցին ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ գրական մրցանակաբաշխության արդյունքները:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 29.05.2024-ին` 15.00, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Հասցե` Նալբանդյան 4/1
Մրցանակաբաշխության կազմակերպիչ` Գեղեցիկ Մարգարյան
Հունվարի 10-ին հայտարարված գրական մրցույթի արդյունքները, ինչպես և նախատեսված էր, ամփոփվեցին մայիսի 20-ին։
Մայիսի 29-ին կայացած միջոցառման ընթացքում մրցանակակիրներին հանձնվեցին վկայագրերը, դրամական մրցանակները։
Գնահատող հանձնախմբի անդամներն էին.
1. Հրանտ Վարդանյան /խմբագիր, սրբագրիչ/
2. Թադևոս Տոնոյան / բանաստեղծ, լեզվաբան/
3. Գագիկ Սարոյան /բանաստեղծ, ազատամարտիկ/
4. Լուսինե Սաղաթելյան /թարգմանչուհի/
5. Գեղեցիկ Մարգարյան /մրցանակաբաշխության համակարգող/
Ներկայացնում ենք մրցանակակիրներին և ներկայացված ստեղծագործությունների վերնագրերը.
1. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ. ԱՆԵԾՔԸ
2. ՆՌԱՆԵ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
3. ԺԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ԻՄ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
3. ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Խրախուսականի մրցանակակիրներ`
ԱՆԻ ՇՈՂՈՒՆՑ. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻՆ
ՆԱԶԵԼԻ ԱՎԵՏՅԱՆ. ՍԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՆԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ԱՉՔԵՐԻԴ ՍՓՈՓՈՂ ՓԱՅԼԸ ԿՏԱՎԻՍ ՎՐԱ