Նորություններ

Մեղվաբուծությունը,որպես  փախստական կանանց  հասարակություն  ինտեգրելու արդյունավետ  միջոց

  

2016թ-ի  հունիս ամսից  Կոտայքի  մարզում  ՙՙՇենացնենք  մեր  գյուղը,,   հասարակական    կազմակերպությունը  իրականացնելու  է   մեղվբուծության  կարճաժամկետ  մոդուլային   դասընթացներ  հիսուն  փախստական  կանանց  համար: Ծրագիրը  ֆինանսավորվել  է The BEARR Trust կազմակերպությունը;

Ամառային -շրջիկ  ճամբար

<<Շենացնենք  մեր  գյուղը>> հասարակական  կազմակերպությունը    և  <<Կանաչ  մոլորակ>>     երիտասարդական  շարժումը  յուրաքանչյուր  տարի    իրականացնում  է  ուսուցողական  շրջիկ-ճամբար   Հայաստանի  տարբեր  մարզերում,որին մասնակիցն  են լինում   երիտասարդ  կամավորներ  նաև   հաշմանդամ երիտասարդներ:

Այս  տարի `հուլիս-օգոստոս  ամիսներին  ճամբարի  մասնակիցները հնարավորություն  կունենան  այցելելու  Հայաստանի  և ԼՂՀ պատմամշակութային   վայրերը,ծանոթանալ  ՀՀ  գյուղական համայնքերի սահմանափակ  հնարավորություններով երիտասարդների   սոցիալական խնդիրներին,ինքնուրույն  առաջարկներ  ներկայացնել  այդ  խնդիրները  շտկելու   վերաբերյալ:Ճամբարի  մասնակից  երիտասարդները  հնարավորություն   կունեն  ուսամնասիրելու մարդու իրավունքի  և  շահերի պաշտպանության  արագընթաց  դասընթացները,ինչպես  նաև  սեփական  ուժերով  նկարահանել  սոցիալական  ֆիլմ,որը  նվիրված  կլինի  հաշմանդամ  երիտասարդների խնդիրներին:Շրջիկ  երտասարդական  ճամբարի  մասնակիցների  համար  իր  փորձը  կներայացնի  <<Շենացնենք   մեր գյուղը>>   ՀԿ-ի  կամավորը`ԱՄՆ խաղաղության  կորպուսից:

Բարի  երթ  ճամբարակ

<<Ճանաչենք  և  գտնենք  մեր  մշակութային  արժեքները>>

<<Շենացնենք  մեր  գյուղը>>     հասարակական  կազմակերպությունը

սկսել  է<<Ճանաչենք  և  գտնենք  մեր  մշակութային  արժեքները>>    խորագրով միջոցառումների շարքը,որի շրջանակներում  պարբերաբար  կկազմակերպվեն  այցելություններ Հայաստանի տարբեր մշակութային օջախներ և  պատմամշակութային  հուշարձաններ:

Մարտի 19-ին   <<Շենացնենք  մեր  գյուղը >>  ՀԿ-ի 100    շահառուներ

Երևանի  քաղաքապետ  Տարոն Մարգարյանի  աջակցությամբ,այցելեցին Երևանի  Գ. Սունդուկյանի  անվան  ազգային ակադեմիական թատրոն,որտեղ հայ  թատերական արվեստի երախտավոր   Գուրգեն Ջանիբեկյանի անվան <<Գուրջան>>   հիմնադրամը ներկայացնում  էր Լիանա Անթառամյանի  <<Սարերում  էլ  կյանք  կա>>   դրաման: 

Բարեգործական ակցիա 

2012թ.-ի փետրվարից  մեկնարկել  է <<Շենացնենք  մեր գյուղը>>

ՀԿ-ի <<Ավելի երանելի է տալ,քան առնել>>

կարգախոսը  կրող բարեգործական  միջոցառումների  շարքը :

Կոտայքի մարզի բազմաթիվ սոցիալապես  անապահով  ընտանիքներ ստացան տաք

  հագուստ,վերմակներ,գրենական և հիգիենայի պարագաներ:

<<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ-ին   աջակցել  էին   կազմակերպության

  մշտական  գործընկերներ <<Միջազգային օգնություն  և  զարգացում>>  կազմակերպության Հայաստանյան  գրասենյակը `http://ird.org/   և  Քաունեթրփարթ Ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպությունը`

http://program.counterpart.org/Armenia/?lang=hy

Երիտասարդ   կամավորները  այցելեցին  բազմաթիվ կարիքավոր  ընտանիքիներ  և  իրենց  ձեռքով տաք հագուստ  և  կենցաղային  իրեր  հանձնեցին  կազմակերպության շահառուներին:Աղքատության  մեղմացմանը  ուղղված  այս բարեգործական  ակցիան  ուներ  նաև մեկ  այլ  խորհուրդ`այն երիտասրարդներին  ևս  մեկ  անգամ ուղղեց  դեպի  բարեպաշտություն,սովորեցրեց,որ քրիստոնեայի ամենամեծ սիրո  արտահայտությունը` օգնությունն է  կարիքավորին:Աստվածաշնչյան  հայտնի  խոսքերը `<<Ավելի երանելի է տալ,քան առնել>>    իրատեսական  եղան:

Ամանորը`կենդանի տոնածառով

<<Շենացնենք  մեր  գյուղը>>

հասարակակական  կազմակերպությունը շնորհակալություն է  հայտնում

Երևանի կենդանաբանական

այգու/http://yerevanzoo.am/ղեկավարությանը 

ի դեմս տնօրեն պ-ն Ռ.    Խաչատրյանին   և  <<Վայրի  բնության և մշակութային արժեքների պահպանման >> հիմնադրամին/  http://www.fpwc.org//:

Տրմադրված ծաղկամանով բնական  տոնածառը  կզարդարի  Ամանորյան  միջոցառումների սրահները,իսկ  գարնանը կտեղադրվի  կազմակերպության հողամասում:

     

              Հաշմանդամների       իրավունքերի  

      միջազգային   օրվան      նվիրված  մեկ  ամսյակ     

  

<<Շենացնենք  մեր  գյուղը >>  հասարակական կազմակերպությունը  համագործակցելով  մի  շարք հասարակական  կազմակերպությունների  և  երիտասարդական շարժումների  հետ   դեկտեմբերի 1-ից  մինչև դեկտեմբերի 30  -ը հայտարարել է հաշմանդամների իրավունքերի պաշտպանության  միամսյակ ,որի շրջանակներում իրականացնում է  հետևյալ միջոցառումները

                      Արցախյան   հերոսամարտ  20  

2011թ-ի սեպտեմբերի  6-9  <<Շենացնենք  մեր  գյուղը>>  և  <<Մարդու  իրավունքների  միջազգային  հանրություն >>    հասարակական  կազմակերպությունների   մոնիտորինգի  խմբի երիտասարդները    <<Արցախյան  հերոսամարտ  20>>   ծրագրի  շրջանակներում  այցելություն  կատարեցին    Լեռնային Ղարաբաղի  Հանրապետություն,որտեղ  իրականացրեցին     հարցազրույցներ ,լուսա  և  տեսանկարահանումներ,որոնք  հետագայում  կօգտագործվեն  <<Հակամարտություն 20  տարի   անց>>  գրքում  և  նույնանուն  վավերագրական  ֆիլմում:Երիտասարդ  կամավորները  իրենց  հարգանքի  տուրքը  մատուցեցին  Արցախյան  հերոսամարտի  զոհվածներին`այցելեցին  Ստեփանակերտի  զոհված ազատամարտիկների  հուշահամալիր,թարմ  ծաղիկներ  և  ծաղկեպսակներ  դրեցին  հերոսների  շիրիմներին:

<<Շենացնենք  մեր  գյուղը>>  և <<Մարդու իրավունքների  միջազգային  հանրություն>>    հասարակական կազմակերպությունները  նախատեսել  են   նաև  մի  շարք  հասարակական  միջոցառումներ  և  ակցիներ  նվիրված  ՀՀ  բանակի  և  Արցախյան  հերոսամարտի  20  ամյակին:

Նոր Գեղիում բացվել է համակարգչային կենտրոն

Շենացնենք մեր գյուղը հասարակական  կազմակերպությունը գյուղական համայնքներին ուղղված իր բարեգործական ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի գյուղատնտեսական քոլեջում բացել է համակարգչային արդիական կենտրոն, որը  համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, հարմարավետ կահավորանքով:

 

Այս կենտրոնը գյուղաբնակ երիտասարդներին  հնարավորություն է տալիս ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային խորացված դասընթացների:

 

Համակարգչային դասընթացներին մասնակցում են նաև  սահմանափակ հնարավորություններով երիտասարդներ  հարակից  գյուղերից:

 

Սեպտեմբեր ամսից սրահի այցելուները, բացի  համակարգչային գիտելիքներից, կստանան նաև  իրավաբանական և հոգեբանական անվճար  խորհրդատվություն:

 

Ծրագրին աջակցել է ՎՕՍ բարեգործական հիմնադրամը և  Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջը: