Տեղական

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարություն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները Հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

         Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.

       Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,

2) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

 Մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,

 Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

       1) ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,

        2) նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,

       3) նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,

       4) ունեն հարկային և ֆինանսական բնույթ և այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,

      5) ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.

      Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:

      Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ թիրախային խմբի վրա:

       Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:

      Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի փետրվարի 1-ից` մինչև 2014 թվականի մարտի 4-ը, ժամը 12:00-ը` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

       Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի, ձևը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

9/10/2011

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ Մրցակցային դրամաշնորհների մրցույթ 

       

 Մեկնարկել է “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության” ծրագիրը, որի բաղադրիչներից է “Մրցակցային դրամաշնորների ծրագիրը”: Բաղադրիչի իրականացումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի:

        Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: 

        Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`

• Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում:

• Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրության, վերամշակման, պահեստավորման նոր տեխնոլոգիաների ներդրում:

• Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում:

• Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում: 

• ՀՀ տարածաշրջաններում կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում:

        Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել`

• Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ),

• Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր:

        Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (այսինքն նրանք չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից:

        Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին:

        Ծառայություն մատուցող կարող են լինել`

• Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ 

• Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ

• Հասարակական, հետազոտական և կրթական հաստատությունների մասնագետներ

• Հասարակական կազմակերպությունների, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, Գիտասփյուռի, Գյուղատնտեսական ակադեմիայի մասնագետներ և փորձագետներ 

• Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ:

        Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով:

        Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև:

        Բացի ֆինանսական ներդրումից հավակնորդները կարող են կատարել ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի հետ:

        Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

• Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը,

• Ծրագրի համար պահանջվող դրամաշնորհի գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար,

• Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ, 

• Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը,

• Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ,

• Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:

        Դիմումների ընդունումը և գնահատումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) հայտերը և նրանց կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն “Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ” ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարություն մինչև 2011 թ. դեկտեմբերի 8, ժամը 16:00:

        Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն քննարկվի: 

        Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ:

        Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:

        Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով “Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ” ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ստորև բերված գրաֆիկի:

ՀՀ Շիրակի մարզում,2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00:

ք. Ախուրյան, Ախուրյանի գյուղապետարանի շենք, Գյումրու խճուղի – 42 շենք, 3-րդ հարկ

ՀՀ Լոռու մարզում, 2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00:

ք. Սպիտակ, Շահումյան փող. 105 շենք

ՀՀ Տավուշի մարզում, 2011 թ. նոյեմբերի 1-ին, ժամը 11:30:

ք. Իջևան, մարզպետարանի շենք, Սահմանադրության փող. 1 շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզում, 2011 թ. նոյեմբերի 1-ին, ժամը 15:00: 

ք. Գավառ, մարզպետարանի շենք, Գրիգոր Լուսավորիչի 36 շենք

ՀՀ Սյունիք մարզում, 2011 թ. նոյեմբերի 2-ին, ժամը 13:00:

ք. Գորիս, ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի ներկայացուցչություն (նախկին գործկոմի), Մաշտոցի 3 շենք

ՀՀ Վայոց Ձորի մարզում, 2011 թ. նոյեմբերի 2-ին, ժամը 16:30:

ք. Եղեգնաձոր, մարզպետարանի շենք, Շահումյան 5 

ՀՀ Արարատի մարզում, 2011 թ. նոյեմբերի 3-ին, ժամը 11:00:

ք. Արտաշատ, մարզպետարանի շենք, Օգոստոսի 23 փողոց, 60 շենք

ՀՀ Կոտայքի մարզում, 2011 թ. նոյեմբերի 3-ին, ժամը 15:00:

ք. Աբովյան, քաղաքապետարանի շենք, Բարեկամության 1 

ՀՀ Արագածոտնի մարզում, 2011 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11:00:

ք. Աշտարակ, մարզպետարանի շենք, Վարդգես Պետրոսյանի փողոց, 4 շենք

ՀՀ Արմավիրի մարզում, 2011 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14:00:

ք. Արմավիր, մարզպետարանի շենք, Աբովյան 71

        Փաստաղթղերի ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ 

        Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ

• Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից 

• “ԳԾԻԳ” ՊՀ էլ. Փոստ arsp@arminco.com, հեռ. 29-73-01; 29-73-02; 29-73-03

Սեպտեմբերի 22, 2011թ.

Երևան

 

Մարդու Իրավունքների Փոքր Դրամաշնորհային Ծրագիր (ՄԻՓԴԾ)

Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր

 

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Մարդու Իրավունքների Փոքր Դրամաշնորհային Ծրագրի (ՄԻՓԴԾ)շրջանակներում հրավիրում է դիմում-հայտեր ներկայացնել Հայաստանում գրանցված և գործող ոչ կառավարական շահույթ չհետապնդող հասարակականկազմակերպություններին, ներառյալ` հիմնադրամներ, ՀԿ-ներ, իրավաբանական անձանց միություններ:

Քաունթերփարթ ինթերնեշնլը միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է համայնքների և քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում` կայուն լուծումներ առաջարկելով համընդհանուր մարտահրավերների համար:

ՄԻՓԴԾ-ն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը: 

ՄԻՓԴԾ-ի նպատակն է աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված ենմարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Հայաստանում: Սույն դրամաշնորհային ծրագրերը կարող են ներառել, սակայն չսահմանափակվել հետևյալով.

·         մարդու իրավունքների իրավիճակի և/կամ քաղաքականության իրականացման մոնիթորինգ (մշտադիտարկում),

·         մարդու իրավունքների օրենսդրության համեմատական իրավական վերլուծություն,

·         մարդու իրավունքների հարցերով շահերի պաշտպանություն,

·         որոշակի իրավունքների իրազեկության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ և/կամ մարդու իրավունքների կրթություն,

·          իրավունքը կրողների և/կամ իրավունքների պաշտպանության  համար պատասխանատուների կարողությունների զարգացում,

·         իրավական աջակցության տրամադրում անհատներին, ովքեր փորձում են վերականգնել պետական մարմինների կողմից խախտված իրենցիրավունքները և այլն:

Դրամաշնորհային ծրագրերը կարող են ընդգրկել մարդու իրավունքներին վերավերող տարաբնույթ խնդիրներից մեկը, կամ երկուսը, ներառյալ, բայցչսահմանափակվելով այնպիսի իրավունքներով, ինչպիսիք են բանտարկյալների և կալանավորների իրավունքները, լրատվամիջոցների և խոսքի ազատություն, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության իրավունք, արդարադատության մատչելիության հավասար իրավունք, կրոնական խմբերի ազատություն և իրավունքներ, որակյալ կրթություն և դրա մատչելիության հավասար իրավունք, աշխատանքի պայմաններ/ իրավունքներ և առողջապահության մատչելիություն ու սոցիալական արտոնություններ/նպաստ:

Նախապատվությունը կտրվի նորարարական ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական  մոտեցումներ և գործիքներ:

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 2 700 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, ծրագրային և մարդկային ռեսուրսների ծախսերի համար:   

Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով:  Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական: Ներդրումները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ (այլ դոնոր, մասնավոր աղբյուրներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության տրամադրած ֆինանսավորումը չի կարող դիտարկվել որպես ներդրում:

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը կարող են սկսվել ոչ շուտ, քան 2011թ.-ի նոյեմբերի 1-ը: Նախընտրելի է, որ ծրագրերըավարտված լինեն մինչև 2012թ-ի ապրիլի 30-ը:

Դրամաշնորհներից յուրաքանչյուրի համար կստորագրվի պաշտոնական պայմանագիր, որում կշարադրվեն դրամաշնորհի պայմանները, ինչպես նաև կողմերի պարտավորությունները:

Ներկայացվող ծրագրի առաջարկները պետք է համապատասխանեն ծրագրի առաջարկի ձևաչափին և անպայմանորեն համապատասխանեն էջերի քանակի համար նշված սահմանափակումներին:

 

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի հոկտեմբերի 7-ը, ժ. 15:00-ը  

Բոլոր դիմում-հայտերը, որոնք կներկայացվեն վերը նշված ժամկետից ուշ չեն ընդունվի:

 

                                               Նոր  դրամաշնորհ

"Զարգացում և ինտեգրացիա" հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործընկեր հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետության Նախագահի 11.01.2011թ. ՆԿ-1-Ա կարգադրություն) 2011 թվականի ë»åï»Ùµ»ñÇ 2-ին հայտարարում է 2011 թվականի ãáññáñ¹ եռամսյակի դրամաշնորհների մրցույթ հասարակական կազմակերությունների համար` հետևյալ անվանակարգերով.

 

1. Երիտասարդական նախաձեռնությունների խրախուսում

2.Մարզերի երիտասարդության կյանքի ակտիվացում.

3.Երիտասարդ կանանց դերի բարձրացումը հասարակության մեջ.

4.Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանման պետական ծրագրին աջակցման նախաձեռնություններ.

     Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող բոլոր հասարակական կազմակերպությունները:

     Դրամաշնորհի առավելագույն չափն է 20 /քսան/ մլն դրամ, որը կտրվի միայն բացառիկ դեպքերում: 

      Կխրախուսվեն փոքր բյուջե նախատեսող ծրագրերը:

  Ծրագրերը պետք է նախատեսեն հնարավորինս մեծ թվով շահառուների ներգրավվածություն:

    Հայտերը պետք է լինեն հայերեն, տպագիր 3 /երեք/ օրինակից, նաև էլեկտրոնային տարբերակով:

       Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 03.10.2011թ., մինչև ժամը` 13:00-ը:

      Հայտի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ք. Երևան, Նորք Մարաշ, Արմեն Արմենակյան 2/5, "Սիներջի" Բիզնես կենտրոն, 201 սենյակ, կամ այցելել www.dei.am կայքը: Տեղեկատու հեռախոսահամար` /37410/ 52 61 10: Ծրագրի համակարգող` Լիա Խաչատրյան:

   Մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ Նախագահի` "Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին" 2008թ մայիսի 19-ին ընդունված ՆՀ-118-Ն հրամանագրին:

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության խմբերին դիմում-հայտեր ներկայացնել Համայնքային և կամավորական նախաձեռնությունների խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Համայնքային և կամավորական նախաձեռնությունների խրախուսման դրամաշնորհային ծրագրի նպատակն է`

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող բյուջեի չափը չպետք է գերազանցի 1 000 000 ՀՀ դրամը: Ակնկալվում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 40%-ի չափով:

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը կարող են սկսել ոչ շուտ քան 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը: Նախընտրելի է որպեսզի ծրագրերը ավարտված լինեն մինչև 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011 թ-ի սեպտեմբերի 7-ը, ժ.15:00-ը:

Հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա Քաունթերփարթի գրասենյակում` 2011թ.-ի օգոստոսի 31-ին, ժամը` 15:00:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները և դիմում-հայտի ձևաթղթերը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂ, կամ ՔԶՀՀ կայքի նորությունների բաժնում: