Գլխավոր էջ

                       ՇԵՆԱՑՆԵՆՔ  ՄԵՐ   ԳՅՈՒՂԸ    ՀԿ 

<<Շենացնենք մեր գյուղը>> ՀԿ լոգո
     

  
Դարձիր  կամավոր
•Եթե ուզում ես քո ներդրումն ունենալ  
Հայաստանի Հանրապետությունում   քաղաքացիական
հասարակության ձևավորմանը 
•  Եթե ուզում ես լինել տեղեկացված և տեղեկացված դարձնել ուրիշներին,

• Եթե ուզում ես քո դիտարկումներով և գնահատումներով ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին, հանրային կարծիք ձևավորել և ուղղորդել այդ կարծիքը, 

•  Եթե ուզում ես, որ օրենքներն իրապես արտացոլեն հանրության շահերը, և դու դառնաս այդ շահերի պաշտպանը,

•  Եթե ուզում ես լինել ակտիվ, գիտակից և իրազեկ քաղաքացի

Կամավորագրվիր<<Շենացնենք մեր գյուղը>>

 հասարակական կազմակերպությանը:

  




Դիտեք  <<Ծխելը այլևս  ժամանակակից  չէ >>  ծրագրի  մասին  պատմող  ռեպորտաժը


Видео YouTube



Դիտեք  <<Մեր  ժամանցի  իրավունքը>>     սոցիալական  ֆիլմը

YouTube Video



  Մեր  գործընկերները   
https://democracyendowment.eu/

 










http://heh.am/












Աջակցություն

Նվիրաբերիր այսօր
հանուն վաղվա օրվա
Շնորհիվ Ձեր աջակցության մենք շարունակում ենք իրականացնել բազում ծրագրեր: կապ
heh.am

2018թ-ի Հոկտեմբերի 15-ից Black Sea Trust for Regional Cooperation-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է ՈՒժեղ Դերակատարներ ՙ ՈՒժեղ Հասարակություն (SASS) ծրագիրը, որն իրականացվելու է Կոտայքի մարզի 7 քաղաքային և 25 գյուղական համայնքներում: Ծրագիրն իրականացնում են «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը՝ «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» (HDP) հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում նոր սկսված ժողովրդավարական զարգացումներն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով, ապահովել բոլոր ընտրողների համար, (ներառյալ կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք) քաղաքական, ընտրական իրավունքների հավասարություն Կոտայքի մարզի թվով 85 ընտրատեղամասերում: 
Ծրագրի խնդիրներն են. 
Խնդիր 1: Տեղեկացնել թիրախ համայնքների բնակիչներին առաջիկա Ընտրական Օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ և խրախուսել նրանց ակտիվ մասնակցությունն առաջիկա խորհրդարանական և հետագայում իրենց համայնքներում ՏԻՄ ընտրություններին: 
Խնդիր 2: Ստեղծել Քաղաքացիական Ընտրական շտաբ, պատրաստել դիտորդներ՝ Կոտայքի մարզի թվով 85 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կատարելու համար: Բարձրացնել դիտորդների գիտելիքներն ընտրական գործընթացների վերաբերյալ՝ կանխելու հնարավոր խախտումներն ընտրատեղամասերում: 
Արդեն իսկ կնքվել է Համագործակցության Պայմանագիր «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամի միջև և առաջիկա օրերին կսկսվեն արդեն բուն ծրագրային գործողությունները: 
Շարունակելի…..
“Improve our Village” NGO (IOV) and “Human Dignity and Peace” Charity Foundation (HDP) in October 15th 2018 started implementation of 9 month “Strong Actors, Strong Society” (SASS) project with the financial support of the Black Sea Trust for Regional Cooperation Fund. The project will be implemented in 7 urban and 25 rural communities of Kotayk region. 
The project goal is to boost newly started democratic developments in Armenia through bolstering free, fair and transparent parliamentary elections, promoting equal enforcement of political/election rights, for all, including women and people with disabilities and reaching hard-to reach locations too at 50 polling stations in 25 rural communities, and preliminary 35 polling stations in urban communities: Yeghvard, Hrazdan, Charencavan, Tsagkhadzor, Nor Hachn, Byureghavan and Abovyan, (out of total 180 polling stations of Kotayk province). 
Objective 1: Raise the awareness of the constituency, including women and people with disabilities of these communities: both urban and rural with hard-to-reach locations on voting and the current Electoral Reform and encourage their active and due participation in the voting process.
Objective 2: Enhance citizens' active and effective observance of the voting process at 50 polling stations in 25 communities (both urban and rural) of Kotayk province through creating Community Civic Electoral Hubs (CEH)/Observer groups and empowering the active members of these Groups with pertinent knowledge and new alternative communication technologies, creative methods of public control to ensure fair, transparent voting process, to prevent violations at polling stations and promote accessibility of women and people with disabilities to equally cast their vote.
Partnership Agreement was signed between “Improve our Village” NGO and “Human Dignity and Peace” Foundation and in upcoming days all project activities will be started.

2018 թ.  մարտի  7 

Համագործակցության  և  դրամաշնորհային  ծրագրի  պայմանագրի  կնքում

Ճապոնիայի  կառավարության   աջակցությամբ     Կոտայքի  մարզի  4  գյուղական  համայնքներում՝ Կամարիս,  Զովունի, Քասախ,  Բջնի  և  Լոռու  մարզի Ստեփանավան  քաղաքում  2018 թվականի մարտ  ամսից  իրականացվռլու  է  « Անվտանգ  միջավայր  երեխաների  համար»  դրամաշնորհային  ծրագիրը,  որի արդյունքում      շահառու համայնքներում   տեղադրվելու  են  ժամանակակից  անվտանգ  մանկական  խաղահրապարակներ՝ յուրաքանչյուրը  100  քառակուսի  մետր   ռետինե  ծածկույթի  վրա:



ՙՙԱնվտանգ  միջավայր  երեխաների  համար՚՚

Ահա  այսպիսի  խաղահրապարակներ  է  տեղադրվելու  Կոտայքի  մարզի  4  գյուղական  համայնքների  նախակրթարանների  բակում, ինչպես  նաև  Լոռու  մարզի  Ստեփանավան  քաղաքի գլխավոր  զբոսայգում:



«Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավ
2017 թ.  դեկտեմբերի  10-ին  Շենացնենք  մեր  գյուղը  հասարակական  կազմակերպությունը  կազմակերպել  էր   ֆլեշմոբ  և  իրազեկման  քարոզարշավ  նվիրված   մարդու  իրավունքների  միջազգային  օրվան:


Աշխատանքային  հանդիպում  ՀՀ  կրթության  և  գիտության  երիտասարդների  մասնագիտական  կողմնորոշման  կենտրոնում

 
 
,, Թափանցիկ  ընտրություններ ՝ժողովրդավար  համայնք,,

Շենացնենք  մեր  գյուղը  հասարակական  կազմակերպության  300  երիտասարդ  կամավորներ ,, Թափանցիկ  ընտրություններ ՝ժողովրդավար  համայնք,,  ծրագրի  շրջանակներում  մասնակցեցին 2017 թ. Ազգային  ժողովի  ընտրությունների  դիտարկմանը Կոտայքի  մարզի  գյուղական  և  քաղաքային  համայնքներում: 


Մեղվաբուծությունը,որպես  փախստական կանանց  հասարակություն  ինտեգրելու արդյունավետ  միջոց
  
2016թ-ի  հունիս ամսից  Կոտայքի  մարզում  ՙՙՇենացնենք  մեր  գյուղը,,   հասարակական    կազմակերպությունը  իրականացնելու  է   մեղվբուծության  կարճաժամկետ  մոդուլային   դասընթացներ  հիսուն  փախստական  կանանց  համար: Ծրագիրը  ֆինանսավորվել  է The BEARR Trust կազմակերպությունը;


ԲՆԱՊԱՀՊԱՆԻ  ԱՆՁՆԱԳԻՐ
 2016թ-ի  հունվար  ամսից  մեկնարկել  է  ՙՙԲնապահպանի անձնագիրՙՙ դրամաշնորհային ծրագիրը,որը  ֆինանսավորել է   Նորվեգիայի  կառավարությունը:Ծրագիրը  նպատակ ունի   Կոտայքի  մարզի  գյուղական  համայնքների  երիտասարդներին  ներգրավվել  համայնքների  կանաչ  կառավարման  գործընթացին:




Միացեք մեր նախաձեռնությանը
«Մարդու իրավունքների միջազգային հանրություն», «Շենացնենք մեր գյուղը » հասարակական կազմակերպությունները և Կանաչ մոլորակ երիտասարդական շարժման կամավորները 2015թ դեկտեմբերի 10-ից մինչև հունվարի 13-ը իրականացնելու են «Ավելի երանելի է տալ քան առնել» բարեգործական միջոցառումների շարքը:
«Ավելի երանելի է տալ քան առնել» բարեգործական նախաձեռնությունը նպատակ ունի մեկ ամսվա ընթացքում այցելել ավելի քան 500 հիվանդ երեխաների ՀՀ տարբեր մարզերից , նրանց համար տան և հիվանդանոցային պայմաններում կազմակերպել տոնական ուրախ միջոցառումներ,նվիրաբերել խաղալիքներ և անուշեղեն, հագուստ և կոշիկներ:



Համագործակցություն   առանց  սահմանների 


2015թ. օգոստոսի  10-20-ը  ,,Շենացնենք մեր գյուղը,,  ՀԿ-ի երիտասարդական թևը  Վրաստանի կառավարության  և  Բաթումիի քաղաքապետարանի հատուկ   հրավերով
մասնակցեց  ,, Բնությունը և  մարդիկ,, հասարակական   փորձի  փոխանակման   ծրագրին,որտեղ  5  երկրների քաղաքացիական  հասարակության  ներկայացուցիչները  ներկայացնում էին իրենց  արդյունավետ  փորձը հատկապես բնապահպանության  ոլորտում:Արդեն  երեք  տարի շարունակ մեր  կազմակերպությունը ճանաչվում  է լավագույնը այս  միջազգային ծրագրում  և  արժանանում գլխավոր մրցանակին:Կազմակերպության  կամավորական  թիմը  հյուրընկալվեց նաև  Բաթումի  Հայկական  եկեղեցուն կից գործող Մադաթովի անվան նորաբաց    հայկական    կրթահամալիրում:Ծրագիրը  իրականացվել  էր  ՀՀ  Վարչապետ  Հ.Աբրահամյանի  և Աջարիայի կառավարության ֆինանսական
օժանդակությամբ:


Քաղաքացիական Հասարակությունը հանդես է գալիս` ի շահ առողջ միջավայրի իրավունքների պաշտպանության

Սեմինարներ  Կոտայքի  մարզում

Կոտայքի  մարզի  Աբովյան,Նոր Հաճն,Չարենցավան քաղաներում  տեղի  ունեցան  երիտասարդական  սեմինար-քննարկումներ,որոնց  նպատակն  էր  իրազեկել  հասարակությանը  ծխախոտի  վնասակար  ազդեցությունների  մասին:Ծրագրի  մասնակից  երիտասարդ  կամավորները  կոչ  արեցին  երիտասարդներին համատեղ  պայքարել  ծխից  զատ առողջ  միջավայր  ստեղծելու և հասարակական  վայրերում ծխախոտի  օգտագործումը  արգելող  համապատասխան  օրենքերը  կիրարկումը  արդյունավետ  դարձնելու գործում:







Երիտասարդական   բանավեճեր   <<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ գրասենյակում




<<Տեղական  հանրաքվեն  որպես  ժողովրդավարության  արտահայտման  ձև>>   ծրագրի  շրջանակներում  Կոտայքի  մարզի  Արգել   համայնքում  յուրաքանչյուր  շաբաթ  տեղի  է  ունենում  երիտասարդական  բանավեճեր,որոնց  մասնակից  են  լինում  երիտասարդներ , ինչպես  Արգել  համայնքից,այնպես  էլ  հարակից  գյուղերից:Եիրիտասարդները  քննարկում  են  ՏԻՄ  օրենքը, տեղական  հանրաքվեի  մասին  օրենքը:Յուրաքանչյուր  երիտասարդ  ներկայացնում   է  մի  մոդել,որտեղ  տեսնում  է  իր  մասնակցությունը  համայնքի  կառավարմանը:Այս  շաբաթ  երիտասարդների  հյուրն  էր  Հայաստանի Եվրոպական Ակադեմիայի  դասախոս,Արգել  համայնքի  բնակիչ  Լենդրուշ Արզումանյանը,որը  երիտասարդներին  ներկայացրեց ,թե  ինչպես է տեղի  ունեցել
Հայաստանում  առաջին  ազգային  հանրաքվեն,որը  պատմության  մեջ  հայտնի է  <<Անկախության  հանրաքվե>>
անունով:


Համագոծակցություն  հանուն  ծխից զատ միջավայրի

Մեկնարկել  է  Հայաստանի նախագահի  գործընկեր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  աջակցությամբ  իրականացվող  <<Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի>>  դրամաշնորհային  ծրագիրը:
Ծրագրի նպատակն  է    հասարակական    դիտորդական խմբերի  և  համապատասխան  լիազոր մարմինների   համագործակցության  շնորհիվ  բարձրացնել   հակածխախոտային  օրենսդրության   կիրարկման արդյունավետությունը    հանրային տրանսպորտի  ոլորտում ՝ապահովելով  անվտանգ երթևեկություն  և ծխից  զատ  առողջ  միջավայր:<<Շենացնենքմեր  գյուղը>>  հասարակական  կազմակերպությունը  ծրագրի շրջանակներում  նախատեսել է իրականացնել  երիտասարդական  հարցախույզեր,սեմինարներ,կլոր  սեղաններ,ֆլեշ  մոբեր,իրազեկման  արշավներ,հանրային կարծիքի ձևավորման ակցիաներ:


ՃԱՆԱՉԵՆՔ  և ԳՏՆԵՆՔ  ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ    

<Շենացնենք մեր գյուղը>> հասարակական կազմակերպությունը վերսկսել է

<<Ճանաչենք և գտնենք մեր մշակութային արժեքները>> խորագրով ամենամյա միջոցառումների շարքը,որի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են այցելություններ Հայաստանի տարբեր մշակութային օջախներ և պատմամշակութային հուշարձաններ:
Փետրվարի 19,20-ին <<Շենացնենք մեր գյուղը >> ՀԿ-ի 50 շահառուներ և երիտասարդ կամավոր`
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ
այցելեցին Հ.Պարոնյանի անվան թատրոն:Երկու հրաշալի մշակութային երեկո,երկու կատակերգական ներկայացում ուրախությամբ լցրեցին երիտասարդների առօրյան
 





Շենացնենք  մեր  գյողը    ՀԿ-ի  և  Հայաստանի ծառատունկ   ծրագրի  համագործակցությունը շարունակվում է

 


<<Հայաստանի ծառատունկ >> ծրագիրը և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը, արդեն չորս տարի է համագործակցում է <<Շենացնենք մեր գյուղը>> ՀԿ-ի հետ,որի արդյունքում բազմաթիվ տարածքներ կանաչապատվել են վայրի և դեկորատիվ ծառերով:Այս  տարի  գեղեցիկ  դեկորատիվ ծառերով  կանաչապատվեց Հրաչյա  Քոչարի  տուն  թանգարանի  բակը,որի  խնաման և  բարեկարգման  աշխատանքները  իրականացնում  են  <<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ -ի  կամավորները:Երկու  գեղեցիկ  ծառ  էլ ուղարկվեց մեր  կամավորին,որը ծառայում  է հեռավոր  սահմանամերձ գյուղում:

                   




Տեղական հանրաքվեն,որպես ժողորդավարության արտահայտման ձև


«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը «Ժողովրդավարության աջակցման» Եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի Արգել համայնքում իրականացնում է շատ կրեատիվ մի ծրագիր, որը հնարավոր է ավարտվի տեղական հանրաքվեով: ՀՀ գյուղական համայնքներում ապրող երիտասարդներից շատերի մոտ թյուր կարծիք կա, որ համայնքի կառավարումը և ղեկավարումը իրականացվում է միայն համայնքապետի և ավագանու մասնակցությամբ: 2002թ-ին Հայաստանում ընդունվել է տեղական հանրաքվեի մասին օրենք, որը տվյալ համայնքում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է: Օրենքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր համայնքի բնակչի ոչ միայն իր կարծիքը արտահայտել այս կամ այն հարցի շուրջը, այլ նաև դնել հանրաքվեի: Այս ծրագրի նպատակն է ՀՀ ՏԻՄ-ի և հանրաքվեի օրենքի մասին տեղեկատվության բարձրացման միջոցով գյուղական համայնքների երիտասարդների մոտ ձևավորել ժողովրդավարական մոտեցումներ համայնքի կառավարման խնդիրներում: 

Ծրագրի շրջանակներում կազմակերպության երիտասարդ կամավորները համայնքում իրականացնելու են լայնանածավալ տեղեկատվական արշավներ, կլոր սեղաններ, բանավեճեր, որոնք համայնքի բնակիչներին կծանոթացնեն ՀՀ տեղական հանրաքվեի մասին օրենքին: Եվ քանի որ համայնքի բնակիչները վաղուց ցանկություն ունեն վերականգնել համայնքի գեղեցիկ Լուսակերտ անվանումը, ապա շատ հնարավոր է, որ այս համայնքում կազմակերպվի տեղական հանրաքվե:








Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը



Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների,  մարզական մրցաշարերի արդյունքները:

 Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին: Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարաողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը: Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ: «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված շարադրության մեջ Վիգենը գրում է. «Ծխել...նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների,  որոնք հանգեցնում են մահվան: Նորաձևության հետ արդյոք կապված է այս երևույթը,  կամ որքանով կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը: Արդյոք նորաձև է հիվանդ մարդը…Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։

Վիգեն Բուդոյանը հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեն նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը։

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով ծխում են: Եվ նման միջոցառումները ծխողներին հնարավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս: Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում: Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է: Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու  գիտակցում»։

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական մասնագիտական հաստատություններին 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով ծխողների իրավունքները:

«Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:







<<Ծխելը  այլևս ժամանակակից  չէ>>


<<Շենացնենք  մեր  գյուղը>>    հասարակական  կազմակերպությունը   ՀՀ  նախագահի  գործընկեր    Հայաստանի  Երիտասարդական  հիմնադրամի  աջակցությամբ   իրականացնում  է  <<Ծխելը  այլևս ժամանակակից  չէ>>   դրամաշնորհային  ծրագիրը, որի  նպատակն  է   ծխելու վնասակար ազդեցությունների  մասին քարոզարշավների և հակածխախոտային  քաղաքականության   էլեմենտների  միջոցով  ձևավորել   ծխելու դեմ  կանխարգելիչ  միջոցառումների  հանրային  մոդել` ընդգրկելով ավելի մեծ  լսարաններ:Նախատեսված է Կոտայքի մարզի  միջին մասնագիտական  և նախնական  ուսումնական  հաստատություններում   իրականացնել   սոցոլոգիական  հարցումներ`  հայտնաբերելու  վաղ  ծխելուն  միտված  հանգամանքները  և ծխախոտի  վնասակար  ազդեցության  վերաբերյալ դեռահասների  տեղեկատվության  աստիճանը: Ծրագրի շրջանակներում  իրականացվող  հակածխախոտային տեղեկատվական  արշավները,ուսուցողական սեմինարները,սպորտային  և մշակութային միջոցառումները նպատակ ունեն ուսանողների   մոտ  ձևավորել ճշգրիտ  կարծիք ծխախոտի  վնասակար  ազդեցության  վերաբերյալ,դեռահասների  ուշադրությունը  հղել  առողջ ապրելակերպի վրա, պաշտպանել  պասիվ  ծխողների  իրավունքները:  

<<Բնապահպանական-  հասարակական   փորձի  փոխանակում>>


2013թ-ի  օգօստոսի 17-27-ը <<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ-ի  և  <<Կանաչ  մոլորակ>>  երիտասարդական  շարժման կամավորական  խումբը   <<Բնապահպանական-  հասարակական   փորձի  փոխանակում>>  ծրագրի  շրջանակներում  այցելեցին  Աջարիա`Բաթումի քաղաք և  Սախալվաշո  համայնք:Երիտասարդ  կամավորները  վրացական,աջարական  ՀԿ  սեկտորին  ներկայացրեցին իրենց  փորձը :Վրաստանի  գործընկերներին  հատկապես  հետաքրքում  էր  հայ  երիտասարդների  կողմից  Կոտայքի  մարզում  իրականացվող  <Էկո սնունդ  էկո տրանսպորտով կամ VELOCITY>> ծրագիրը,որի նպատակն է  կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ:Բաթումիի  քաղաքապետարանի  երիտասարդական խումբը  մեր կամվորներին  ներկայացրեց,թե  ինչպես  են իրենց քաղաքում կազմակերպում  աղբահանություն  հեծանիվով:Կազմակերպությունների  միջև  կնքվեց  հուշագիր  հետագա  համագործակցության:Հայկական կամավորական  խումբը  հանդիպում  ունեցավ  նաև  Բաթումիի հայ  համայնքի  երիտասարդների  հետ  Սուրբ  Աստվածածին  եկեղեցում:Ծրագրին  աջակցել  էին Հայաստանի  Երիտասարդկան  Հիմնադրամը, Կոտայքի մարզպետարանը  և Դոլմամա  ընկերությունը:


<<Էկո  սնունդ էկո  տրանսպորտով կամ VELOCITY>>


<<Շենացնենք  մեր  գյուղը>>  հասարակական կազմակերպության  երիտասարդական  ծրագրերի  ղեկավար  Մարիամ Ավետիսյանը,որը  հանդիսանում է  Միացյալ քաղաքացիական կրթության (Joint Civic Education) ԷկոԼաբ ծրագրի դրամաշնորհառու, 2013թ-ի հուլիսի 1-ից  Կոտայքի մարզի Արգել համայնքում  երիտասարդ կամավորների  աջակցությամբ   իրականացնելու է  նախադեպը չունեցով   <<Էկո  սնունդ էկո  տրանսպորտով կամ VELOCITY>> երիտասարդական ծրագիր,որը  իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների վաճառք հեծանիվով:
Այս ծրագիրը հնարավորություն կտա գյուղացիներից գնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք և այն իրացնել փոքրիկ հավելավճարով` հենց նույն գյուղի տարածքում:
Ծրագրի նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը,ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ:
Երիտասարդական նախաձեռնությանը միացել են  <<Շենացնենք մեր գյուղը>> հասարակական կազմակերպությունը, <<Կանաչ մոլորակ>> երիտասարդական շարժումը և Արգել գյուղի ակտիվ երիտասարդները
:






<<Ավելի  երանելի  է  տալ  քան առնել>>>

Վերսկսվել են  <<Շենացնենք մեր  գյուղը >>  հասարակական կազմակերպության  բարեգործական կազմակերպության այցելությունները  սահմանամերձ գյուղեր:Կազմակերպությունը նախատեսել է յուրաքանչյուր  շաբաթ և ուրբաթ օրերին այցելել սահմանամերձ  գյուղական համայնքներ ՝բարեգործական բեռներով և մշակութային ծրագրերով:




ԷԿՈ ԱՐՇԱՎՆԵՐ
 <<Շենացնենք  մեր  գյուղը>>  հասարակական կազմակերպությունը հրավիրում է երիտասարդներին մասնակցելու Կոտայքի  մարզում իրականացող բնապահպանական -տեղեկատվական  արշավներին:
 հեռ:099931009


<<Կոշիկներ  և հագուստ>>  
  բարեգործական  ակցիա  ՀՀ  5 մարզերում

Մեկնարկել  է  <<Շենացնենք  մեր  գյուղը>>  հասարակական  կազմակերպության  հոմանիտար  ծրագիրը  ՀՀ 5  մարզերում:Բազմաթիվ սոցիալապես  անապահով  ընտանիքների  երեխաների  կտրամադրվի տաք  հագուստ,կոշիկներ,գրքեր  և  այլ  պարագաներ:

Մարդու  իրավուքների  օր
 
<<Շենացնենք  մեր  գյուղը>> , <<Մարդու  իրավուքների  միջազգային հանրություն>>   հասարակական  կազմակերպությունները,համագործակցելով  <<Խաղաղ մոլորակ>>  երիտասարդական  շարժման  կամավորների  հետ   դեկտեմբերի 1-31-ը  իրականացրեցին  միջոցառումների  շարք  նվիրված Մարդու  իրավունքների  պաշտպանության  միջազգային  օրվան:Այդ թվում,կլոր  սեղաններ,երիտասարդական  բանավեճի ակումբներ,այցելություններ  մանկատներ,ծերանոցներ,քրեակատարողական  հիմնարկներ,բարեգործական համերգներ , հատուկ  խնդիրներով  երեխաների  համար Ամանորյան միջոցառումներ,Ֆլեշմոբեր,խաղաղ երթեր::Այս  բոլոր  միջոցառումների հիմնական  նպատակը  մեկն  էր ՝ ևս  մեկ  անգամ  բարձրաձայնել  մարդու  իրավուքների պաշտպանությունը,որպես  քաղաքացիական  հասարակության ձևավորման  հիմնական նախապայման :
Կազմակերպությունները իրենց  երախտագիտությունը  և  շնորհակալական խոսքն  են հայտնում ՀՀ  Կրթության  և  գիտության  նախարարությանը,ՀՀ Մշակույթի  նախարարությանը,ՀՀ Ազգայի  ժողովի  նախագահ Հովիկ Աբրահամյանին.Երևանի քաղաքապետ  Տարոն  Մարգարյանին և այն  բազմաթիվ  տեղական  և  միջազգային  կազմակերպություններին  և  անհատներին,որոնք իրենց  աջակցությունը  ցուցաբերեցին  միջոցառումների  կազմակերպմանը:Կազամակերպությունները  հատուկ  շնորհակալություն  են  հայտնում  նաև միջոցառումներին մասնակցություն ցուցաբերած  կամավորներին:


<<Շենացնենք մեր գյուղը >> և <<Մարդու իրավունքների միջազգային հանրություն >> հասարակական կազմակերպությունները,<<Խաղաղ մոլորակ>> երիտասարդական շարժման կամավորների մասնակցությամբ՝ 2012թ.
դեկտեմբերի 10-ին ,Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում իրականացրեցին ֆլեշմոբ՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:



Ընկերական  հանդիպում
ՍՕՍ +  Շենացնենք

Видео YouTube


Ավարտվեց  ևս  մեկ  անմոռանալի  օր:
<<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ-ի կամավորների և  ՍՕՍ մանկական  գյուղի  երեխաների հերթական  հանդիպման  մասին  դիտեք ռեպորտաժում:





<<Դարձիր իմ ընկերը>> 

Նոյեմբերի 7-ին ՍՕՍ մանկական գյուղի երեխաները և <<Շենացնենք մեր գյուղը>> ՀԿ կամավորները կդիտեն<<Poker.am>> ֆիլմը Մոսկվա կինոթատրոնում,կայցելեն <<Փլեյ Սիթի >> ժամանցային կենտրոնը

,<<Նարնջագույն փղիկ>>
 մանկական կենտրոնը,իսկ երեկոյան երեխաներին սպասում է մեծ անակնկալլլլլլլլլլ......
Միացեք մեր ծրագրին,շատ երեխաներ կարիք են զգում ընկերական շփման..........
<<Շենացնենք մեր գյուղը>> հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Ռուբեն Ջաղինյանին,Արշակ Առաքելյանին,<<Նարնջագույն փղիկ>> ընկերությանը և այն բազմաթիվ մարդկանց ,որոնց շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել այս ծրագիրը:

<<Շենացնենք մեր գյուղը>> ՀԿ կամավորներ
 

Видео YouTube



<<Դարձիր   իմ  ընկերը>>   

Հոկտեմբերի  23-ին    <<Շենացնենք  մեր  գյուղը>>      հասարակական  կազմակերպության  կամավորները  <<Դարձիր  իմ  ընկերը>>   ծրագրի  շրջանակներում   այցելություն  կատարեցին  Կոտայքի  մարզի  ՍՕՍ  մանկական  գյուղ:
Կազմակերպությանը  աջակցել  էին  <<Եվրոթերմ >>  ընկերությունը,Նոր  Գեղիի  գյուղատնտեսական  քոլեջը ,կազմակերպության  մշտական  աջակից  գործարարներ`  պ-ն Գեղամը և  պ-ն Շիրինյանը:
ՍՕՍ  մանկական  գյուղի  տնօրեն  Հովհաննես  Կոստանյանը  կամավորներին  ծանոթացրեց  «Սոս-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանում գործող  «Սոս» մանկական գյուղի  պատմության  հետ:Կամավորները  այցելեցին  երեխաների  ընտանիքներ,ծանոթացան  նրանց  կենցաղին:
ՍՕՍ-ի  բնակիչները  մեծ  ջերմությամբ  ընդունեցին  երիտասարդ  կամավորներին:Օրը  հագեցած  էր  տարբեր  միջոցառումներով:<<Արմին>>  մանկական  թատերական  ստուդիայի  սաների  բեմադրությունը  արժանացավ  երեխաների  և  կամավորների  ջերմ  ծափողջյունների:Բազմաթիվ  խաղերը,մրցույթները  շարունակվեցին  մինչև  երեկո:Երեկոյան  երեխաներին  սպասվում  էր  անակնկալ`բազմաթիվ  նվերներ,հյուրասիրություն և  դիսկոտեկ:





Այցելություններ  Տավուշի  մարզի  սահմանամերձ  գյուղեր

2012թ-ի  օգոստոսի 30-ին  և  սեպտեմբերի  29-ին  <<Շենացնենք մեր  գյուղը>>   հասարակական  կազմակերպության կամավորները   կազմակերպել  էին  հերթական բարեգործական  այցելություններ   Տավուշի  մարզի  գյուղական  համայնքներ  և սահմանամերձ գյուղերում  տեղակայված  զինվորական  մասեր:Պառավաքար,Վարագավան  Տավուշ  գյուղերի  և  Բերդ  քաղաքի  մանակապարտեզի  երեխաներին  տրամադրվեցին  հիգենայի  պարագաներ,պայուսակներ,գրքեր:Կազմակերպությունը
շնորհակալություն  է  հայտնում  այն  բազմաթիվ  անհատներին,կազմակերպություններին,որոնք  աջակցել  էին  այս  նախաձեռնությանը:Հատուկ շնորհակալություն կազմակերպության մշտական  գործընկեր  ԱՄՔՈՐ ԱՌՔԵԼՈՒԹՅԱՆԸ,գործընկերներ  ՀՀ  ԱԺ նախագահ  Հովիկ
Աբրահամյանին, ԱՐՄՈԲԻԼ մասնավոր անվտանգության ծառայությանը և  ծրագրում  ընդգրկված  բոլոր  երիտասարդներին ,ուսանողներին:






Ամառային -շրջիկ  ճամբար


<<Շենացնենք  մեր  գյուղը>> հասարակական  կազմակերպությունը    և  <<Խաղաղ մոլորակ>>     երիտասարդական  շարժումը   յուրաքանչյուր  տարի    իրականացնում  է  ուսուցողական  շրջիկ- ճամբար   Հայաստանի  տարբեր  մարզերում,որին մասնակիցն  են  լինում   երիտասարդ  կամավորներ  նաև   հաշմանդամ  երիտասարդներ:

Այս  տարի `հուլիս-օգոստոս  ամիսներին  ճամբարի  մասնակիցները  հնարավորություն  կունենան  այցելելու  Հայաստանի  և ԼՂՀ  պատմամշակութային   վայրերը,ծանոթանալ  ՀՀ  գյուղական  համայնքերի սահմանափակ  հնարավորություններով երիտասարդների   սոցիալական  խնդիրներին,ինքնուրույն  առաջարկներ  ներկայացնել  այդ  խնդիրները  շտկելու   վերաբերյալ:Ճամբարի  մասնակից  երիտասարդները  հնարավորություն   կունեն  ուսամնասիրելու մարդու իրավունքի  և  շահերի պաշտպանության  արագընթաց  դասընթացները,ինչպես  նաև  սեփական  ուժերով  նկարահանել  սոցիալական  ֆիլմ,որը  նվիրված  կլինի  հաշմանդամ  երիտասարդների խնդիրներին:Շրջիկ  երտասարդական  ճամբարի  մասնակիցների  համար  իր  փորձը  կներայացնի  <<Շենացնենք   մեր գյուղը>>   ՀԿ-ի  կամավորը`ԱՄՆ խաղաղության  կորպուսից:

Բարի  երթ  ճամբարականներին






Գարնանային  ծառատունկ


<<Շենացնենք  մեր  գյուղը>>    հասարակական  կազմակերպության  կամավորները  ,Նոր  Գեղիի  գյուղատնտեսական  քոլեջի  ուսանողների  հետ  համատեղ
 <<Քոլեջը  նաև  մեր  տունն է>>  ծրագրի   շրջանակներում  իրականացրեցին   գարնանային  ծառատունկ: Էյ Թի Փի  բարեգործական  հիմնադրամի  կողմից  տրամադրված  100  ծառերը  տեղադրվեցին  Նոր  Գեղիի  գյուղատնտեսական  քոլեջի  բակում:






<<Ճանաչենք  և  գտնենք  մեր  մշակութային  արժեքները>>

<<Շենացնենք  մեր  գյուղը>>     հասարակական  կազմակերպությունը
սկսել  է<<Ճանաչենք  և  գտնենք  մեր  մշակութային  արժեքները>>    խորագրով միջոցառումների շարքը,որի շրջանակներում  պարբերաբար  կկազմակերպվեն  այցելություններ Հայաստանի տարբեր մշակութային օջախներ և  պատմամշակութային  հուշարձաններ:
Մարտի 19-ին   <<Շենացնենք  մեր  գյուղը >>  ՀԿ-ի 100    շահառուներ
Երևանի  քաղաքապետ  Տարոն Մարգարյանի  աջակցությամբ,այցելեցին Երևանի  Գ. Սունդուկյանի  անվան  ազգային ակադեմիական թատրոն,որտեղ հայ  թատերական արվեստի երախտավոր   Գուրգեն Ջանիբեկյանի անվան <<Գուրջան>>   հիմնադրամը ներկայացնում  էր Լիանա Անթառամյանի  <<Սարերում  էլ  կյանք  կա>>   դրաման: 





Բարեգործական ակցիա 
2012թ.-ի փետրվարից  մեկնարկել  է <<Շենացնենք  մեր գյուղը>>
ՀԿ-ի <<Ավելի երանելի է տալ,քան առնել>>
կարգախոսը  կրող բարեգործական  միջոցառումների  շարքը :
Կոտայքի մարզի բազմաթիվ սոցիալապես  անապահով  ընտանիքներ ստացան տաք  հագուստ,վերմակներ,գրենական և հիգիենայի պարագաներ:
<<Շենացնենք  մեր  գյուղը>>  ՀԿ-ին   աջակցել  էին   կազմակերպության
  մշտական  գործընկերներ <<Միջազգային օգնություն  և  զարգացում>>  կազմակերպության Հայաստանյան  գրասենյակը `http://ird.org/    և  Քաունեթրփարթ Ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպությունը`
Երիտասարդ   կամավորները  այցելեցին  բազմաթիվ կարիքավոր  ընտանիքիներ  և  իրենց  ձեռքով տաք հագուստ  և  կենցաղային  իրեր  հանձնեցին  կազմակերպության շահառուներին:Աղքատության  մեղմացմանը  ուղղված  այս բարեգործական  ակցիան  ուներ  նաև մեկ  այլ  խորհուրդ`այն երիտասրարդներին  ևս  մեկ  անգամ ուղղեց  դեպի  բարեպաշտություն,սովորեցրեց,որ քրիստոնեայի ամենամեծ սիրո  արտահայտությունը` օգնությունն է  կարիքավորին:Աստվածաշնչյան  հայտնի  խոսքերը `<<Ավելի երանելի է տալ,քան առնել>>    իրատեսական  եղան:
"Մեր  ընտրելու  իրավունքը"
"Շենացնենք  մեր  գյուղը ''ՀԿ-ն  Կոտայքի  մարզի  Նոր  Գեղիի  գյուղատնտեսական քոլեջում  կազմակերպում  է  ՀՀ "Ընտրական  օրենսգրքի" դրույթների ուսուցանման հերթական դասընթացը :
Դասընթացը  կվարեն  կազմակերպության  իրավաբանները ,ինչպես  նաև  քոլեջի  դասախոսները:
Դասընթացների  սկիզբը 01.02.2012թ.
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական  միջոցառումներ 
 Լոս Անջելոսյան  << Սուրբ Ծնունդ>>  հիմնադրամի ,ՀՀ  Աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության և <<Աֆինա Պալլադա>>  ընկերության  աջակցությամբ  2011 թ-ի  դեկտեմբերի 29-ին Կոտայքի  մարզի  Նոր  Գեղի  համայնքի
մշակույթի  պալատում  տեղի  ունեցավ  գեղեցիկ  տոնական  միջոցառում,որին  մասնակցեցին  <<Շենացնենք  մեր  գյուղը >>   հասարակական  կազմակերպության 
շահառու երեխաները:Որախ երաժշտությունը,կրկեսային և  թատերական  համարները,տոնական  մթնոլորտը  բարձր  
տրամադրություն  էին  հաղորդում  փոքրիկներին:
Շուրջ 90 սոցիալապես անապահով  ընտանիքների երեխաներ Արգել,Նոր Գեղի,Եղվարդ,Աբովյան  համայնքերից Ձմեռ  Պապիկի  կողմից  ստացան  նվերներ:


Ամանորը`կենդանի տոնածառով


<<Շենացնենք  մեր  գյուղը>>
հասարակակական  կազմակերպությունը շնորհակալություն է  հայտնում
Երևանի կենդանաբանական 
այգու/http://yerevanzoo.am /ղեկավարությանը 
ի դեմս տնօրեն պ-ն Ռ.    Խաչատրյանին   
և  <<Վայրի  բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամին/http://www.fpwc.org/ /:
Տրմադրված ծաղկամանով բնական  տոնածառը  կզարդարի  Ամանորյան  միջոցառումների սրահները,իսկ  գարնանը կտեղադրվի  կազմակերպության հողամասում:
     

Հաշմանդամների       իրավունքերի  միջազգային   օրվան  նվիրված  մեկ  ամսյակ


<<Շենացնենք  մեր  գյուղը >>  հասարակական կազմակերպությունը  համագործակցելով  մի  շարք հասարակական  կազմակերպությունների  և  երիտասարդական շարժումների  հետ   դեկտեմբերի 1-ից  մինչև դեկտեմբերի 30  -ը հայտարարել է հաշմանդամների իրավունքերի պաշտպանության  միամսյակ ,որի շրջանակներում իրականացնում է  հետևյալ միջոցառումները
  •  << Իրավունքը քոնն է>>  շահերի  պաշտպանության քարոզարշավներ  ՀՀ մարզերում և Երևան քաղաքում:
  • Բարեգործական  այցելություններ  շահառու հաշմանդամ երեխաների  ընտանիքներ
  • Հոմանիտար  օգնության  բաշխում
  • Ամանորյա  ցերեկույթներ
  • Բարեգործական  համերգներ
  • Հաշմանդամների ձեռքի աշխատանքների շրջիկ ցուցահանդեսներ
  • Կլոր  սեղաններ


            Տաք հագուստ`
բազմազավակ  ընտանիքներին
  

2011թ-ի  սեպտեմբեր - հոկտեմբեր
 ամիսներին  Կոտայքի  մարզի  95  բազմազավակ  ընտանիքների  երեխաներին տրամադրվեց  տաք  հագուստ,կոշիկներ,նորածինների փաթեթներ:Կազմակերպությանը աջակցել էր  մշտական  սոցիալական  գործընկեր
<<Միջազգային  օգնություն  և  զարգացում>>  կազմակերպության Հայաստանյան  գրասենյակըhttp://www.ird.org/ 




Արցախյան հերոսամարտ 20  



2011 թ - ի սեպտեմբերի 6-9 <<Շենացնենք մեր գյուղը>> եւ <<Մարդու իրավունքների միջազգային հանրություն>> հասարակական կազմակերպությունների մոնիտորինգի խմբի երիտասարդները <<Արցախյան հերոսամարտ 20>> ծրագրի շրջանակներում այցելություն կատարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ իրականացրեցին հարցազրույցներ, լուսա եւ տեսա նկարահանումներ, որոնք հետագայում կօգտագործվեն <<Հակամարտություն 20 տարի անց>> գրքում եւ նույնանուն վավերագրական ֆիլմում: Երիտասարդ կամավորները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան հերոսամարտի զոհվածներին `այցելեցին Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, թարմ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին հերոսների շիրիմներին:
<<Շենացնենք մեր գյուղը>> եւ <<Մարդու իրավունքների միջազգային հանրություն>> հասարակական կազմակերպությունները նախատեսել են նաեւ մի շարք հասարակական միջոցառումներ եւ ակցիներ նվիրված ՀՀ բանակի եւ Արցախյան հերոսամարտի 20 ամյակին:































Подстраницы (1): Facebook