Ուսանողի Տունը ոչ ֆորմալ կրթության և կեցության տարածք է ուսանողների համար, ովքեր կրթություն ստանալու նպատակով տեղափոխվում են Երևան։ Տեղում կազմակերպվող սեմինար-հանդիպումները գործարարների հետ, տարբեր ոլորտի ընկերություններ այցերը հնարավորություն են տալիս անդամներին ստանալ այն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, որոնք պարտավորվում են օգատգործել համայնքներում՝ թիմեր ձևավորելով և ծրագրեր իրականցնելով։
Ճամփորդող գրքերը միջմարզային շրջող գրադարան է, որը հանարավորություն է տալիս տարբեր մարզերում բնակվող երիտասրաներին կարդալ իրենց սիրելի գիրքը։ Շրջելով մարզերում՝ մի երիտասարդից գիրքը փոխանցվում է մյուսին, որի շնորհիվ երիտասարդները ստեղծում են միջմարզային կապեր և դրա հետ մեկտեղ՝ նաև կարդում իրենց սիրելի գիրքը, մասնակցում գրքային քննարկումներին ինչպես տարբեր համայնքների երիտասարդների միջև, այնպես էլ հենց համայնքներում։
Այս պահին շրջանառության մեջ ունենք շուրջ 300-ից ավելի գիրք Հայաստանի տարբեր գյուղերում։
«Մարզերում սեր կա»-ն ֆեյսբուքայն էջ է, որի գործունեությունն ուղղված է մարզերի սերը այլ մարդկանց հետ կիսելու։ Մեր թիմի անդամները էջում խոսում են տարբեր մարզերի և համայնքների մասին, օգնում են ծանոթանալ այդ համայնքներին, պատմել հետաքրքիր վայրերի, ավանդական ուտեստների և սովորույթների մասին։
Այս ամենը նպաստում է փոքր համայնքների իրազեկվածության բարձրացմանը և այնտեղ ապրող երիտասարդներին՝ իրենց բնակության վայրը բարեկեցիկ դարձնելու մոտիվացմանը։
Նախաձեռնությունն ապացուցում է, որ սերը հենց մարզերում է։
HILL-ը մատուցում է թվային մարքեթինգի և դիզայնի ծառայություններ տարբեր ոլորտի կազմակերպություններին։ Այն ստեղծվել է մարզաբնակ երիտասարդների համար ֆրիլանս աշխատանք ապահովելու նպատակով։
Այժմ HILL-ի թիմում ամբողջությամբ ներգրավված են թե՛ մարզում բնակվող երիտասարդներ և, թե՛ Երևանում սովորող մարզեցի ուսանողներ։
«Պատտանի»-ին միջոցառումների, թիմբիլդինգային, ինտելեկտուալ և ժամանցային խաղերի կազմակերպման ընկերություն է։
Եվ այս ամենն ամբողջությամբ համակարգվում և իրականցվում է հենց մարզեցի երիտասարդների կողմից։