Հզորանոցը տեխնիկապես հագեցած մեքենա է, որը շրջում է մարզերով, կատարում այցեր՝ կազմակերպելով սեմինարներ ոլորտի լավագույն մասնագետների հետ, ազգային պարերի ուսուցում և պատմական-մշակութային քուիզներ հենց համայնքում։
Այցերը տեղի են ունենում յուրքանչյուր շաբաթ-կիրակի։
Հզոր Համայնքը ամենամյա դարձած մեծ միջամարզային միջոցառում է՝ նախատեսված մարզեցի երիտասարդների համար։
Միջոցառոման ընթացում հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունենում՝
ծանոթանալ միմյանց հետ և ներգրավվել հզոր համայկական Ցանցում
ծանոթանալ և կապ հաստատել մի շարք գործարարների, տարբեր ոլորտի փորձգաետների հետ
գեներացնել նոր գաղափարներ և գտնել թիմակիցներ՝ դրանք իրականցնելու համար
լսել արժեքավոր ելույթներ բազմաթիվ ոլորտների մասին հենց լավագույնների կողմից
մասնակցել ազգային պարերի ուսուցմանը։
Նախորդ 2 տարիների ընթացքում տեղի են ունեցել՝
Հզոր Համայնք ավելի քան 440 մասնակիցներ
Հզոր Համայնք Օպերայում շուրջ ավելի քան մասնակիցներ
Հզոր Համայնք Ջավախքում ավելի քան 210 ջավախցի երիտասարդներ
Հզոր Համայնք Բերդում ավելի քան 400 մասնակիցներ
Հզոր Համայնք 2 ավելի քան 600 մասնակիցներ։
Հզոր Մտքի և Ուսանողի Տան շրջանակներում ամեն ամառ մարզեցի ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվում են մասնագիտական կողմնորոշման ճամբարներ։ Ճամբարները լինում են թե՛ ընդհանուր ոլորտների ուղղությամբ, թե՛ ՍԹԵՄ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։
Ամենաարդիական թեմաներով սեմինարներ են կազմակերպվում Team Time-ում և Wine Time-ում։
Այստեղ մասնակիցները հնարավորություն են ունենում ոչ միայն թեմայի մասին գիտելիքներ վերցնել, այլև ծանոթանալ և անհատապես զրուցել խոսնակի հետ, նոր կապեր ձեռք բերել։
Team Time-ում գործում են լեզուների ամենշաբաթյա ակումբներ՝
Անգլերեն
Ռուսերեն
Հայերեն՝ ռուսախոսների համար
Մեզ մոտ ժամանցը ևս օգտակար է․ ամսվա ամբաժան մասն են կազմում քուիզները ամենատարբեր թեմաներով՝
Կինոքուիզ
Երժշտական քուիզ
Կարգին հաղորդման կարգին քուիզ։
Երևանի ամենամեծ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-երից մեկը վստահաբար Team Time-ում կազմակերպվողն է։ Մշտապես հետաքրքիր ու նոր հարցերը մշակվում են հենց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հայկական հավաքականի լավագույն անդամների կողմից։
Քաղաքի ամենաանսպասված և հետաքրքիր մաֆիաները տեղի են ունենում Team Time մաֆիա ակումբի շրջանակներում։ Արդեն 7 տարի ամեն հինգշաբթի և կիրակի մաֆիաշաբթի է։
Մարզեցի երիտասարդների համար շարունակական կրթություն ապահովելու համար՝ ամեն շաբաթ Հզոր Մտքի շրջանակներում կազմակերպվում են վեբինարներ, որի ընթացքում տարբեր ոլորտի մասնագետներ կիսվում են իրենց փորձով։