Դիմել ծրագրին
Դիմել ծրագրին
Ծրագրի մասին
Փոփոխությունների նախաձեռնողը դառնալու հնարավորությունը բաց է։
Դարձե՛ք մարդու իրավունքների համայնքի անդամ։
Սովորե՛ք, գործե՛ք և փոխե՛ք՝ հանուն մարդու իրավունքների գերակայության, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների։
«Մարդու իրավունքների այբուբեն» ծրագիրը հայտարարում է երկրորդ տարվա մասնակիցների ընդունելություն։
Ծրագրին կարող են դիմել 14-16 տարեկան երիտասարդներ Հայաստանի բոլոր բնակավայրերից։ Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Ծրագրի մասնակիցները ներգրավված են լինելու առկա և հեռավար դասընթացների, խմբային աշխատանքների, նախաձեռնությունների մշակման և իրականացման փուլերում՝ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։
Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբային հայտեր՝ 3-7 հոգուց բաղկացած խմբերով։
Ծրագրի մասնակցությունը ներառում է՝
դասընթացներ՝ «Մարդու իրավունքներ», «Փափուկ հմտություններ»,
խմբային նախաձեռնությունների մշակում՝ «Իրավունքները գործողության մեջ»,
համայնքային նախաձեռնությունների իրականացում։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 4, ժամը 15։00։
Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ lac.humanrights@gmail.com էլ․ փոստի միջոցով։